Ինչպես ես 1-ին անգամ տեսա անարդարություն, կամ ինչը ինձ ստիպեց նայել F1


Առաջին գրան-պրին, որ ես իմ կյանքում տեսա, Ավստրիայի 2002 թվականի գրան-պրին էր: Ես դեռ ռուսերեն շատ քիչ բան էի հասկանում, և այդ պատճառով շատ ուշադիր դիտում եի, այն ամենը ինչ կատարվում էր վազքուղում: Գրան-պրիի առաջատարը Ռուբենս Բարիկելլոն եր: Մինչ այդ ես շատ էի լսել Շումահեր ազգանունը, և գիտեի, որ հա հաղթում է գրեթե միշտ: Եվ ահա ես առաջին անգամ գրան-պչի եմ դիտում և առաջատարը նա չէ!! Ես միանգամից սկսեցի երկրպագել Բարիկելլոին… Վստահ էի, որ նա է լինելու հաղթողը: Սակայն դա այդպես չեղավ:  Ferrari-ի pitwall-ից հրամայեցին նրան առաջին տեղը զիջել իր թմակից Շումահերին: Նա դա արեց… Մնացածը կարծում եմ դւք գիտեք:

Այս գրան-պրիից հետո ես զգացի, որ ինձ հետաքրքրում է F1-ի դաժան աշխարհը: Սակայն դա 2002-ի իմ տեսած առաջին և վերջին գրան-պրին էր:

2003-ին ես տեսա ևս միքանի գրան-պրի և սկսեցի երկրպագել Խուան-Պաբլո Մոնտոյաին, և Williams.BMW ալիանսին:  Այսպես սկսեց իմ ֆանատիզմի 2-րդ փուլը, սակայ այն ել երկար չտևեց: 2004 ին ես գրան-պրիներ չնայեցի, Williams.BMW-սկսեց անկումը, իսկ Շումահերը հաղթեց իր վերջին չեմպիոնական տիտղոսը:

2005-2006-ին ես գրան-պրիների մասին տեղեկանում եի АвтоРевю ամսագրի միջոցով: Թեև այդ ժամանակ ես ոչ ոքի չէի երկրպագում, իմ մեջ առաջացավ որոշակի համակրանք դեպի  Ֆեռնանդո Ալոնսոն և Նիկ Հայդֆելդը:

F1-ի իսկական ֆան ես դարձա միայն 2007-ին: Երբ Շանթ TV-ի եթերում բռնացրեցի Բահրեյնի ԳՊ-ն:

Միքիչ նայելուց հետո, նկատեցի, որ իմ սիրելի Նիկը վազանցում է Ֆեռնանդոին: Սակայն քանի որ Նիկը հանդես թր գալիս BMW Sauber-ի կազմում, իսկ ես դեռ վաղուց համակրանք ունեի դեպի BMW-ն, սկսեցի երկրպագել հենց Նիկ-ին:

Այդ օրվանից, ես անհամբեր սպասում եմ յուրաքանչյուր գրան-պրիի… Եվ երկրպագում եմ BMW Sauber-ին իր ողջ կազմով և Ֆեռնանդո Ալոնսոին…

…To be continued…

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s