Ինչպես ես սկսեցի հետաքրքրվել վեբ դիզայնով. Մաս 1


2009-ի փետրվարի մի օր կարդում էի RedBulletin ամսագիրը: Հանկարծ գլխումս մի հանդուգն միտք առաջացավ: Ստեղծել հայկական ամսագիր, որում կգրվեին հոդվածներ տարբեր հետաքրքիր թեմաներով: Քանի որ ամսագրի վրա ոչ մի լումա գումար չեր ծախսվելու, ես որոշեցի թիմ հավաքել ընկերներիս շրջանից: Բարեբախտաբար նրանց մեջ գտնվեցին միքանի էնտուզիաստներ, որոնԿ համաձայնեցին անվճար հոդվածներ գրել:

Բյուջեի բացակայությունը ակնհայտ էր դարձնում ևս մի բան` ամսագիրը չեր կարող լինել տպագիր, այսինքն լինելու էր օնլայն: Ես էլ դեռ ցրցամ չտված անցա կարելու գործին: Որոշեցի ինքս կայք պատրաստել ապագա ամսագրի համար: Այն ժամանակ ես վեբ տեխնոլոգիաներիծ լրիվ անտեղյակ էի: Միայն գիտեի, որ կայքերը աշխատում են ինչ որ Html-ով: Հեծանիվ հայտնագործելու (Html սովորելու) ժամանակ և ցանկություն չկար, ուստի ես սկսեցի գուգլել how to make a free website թերագ մայով: Ինչպես միշտ գուգլը գտավ բազմաթիվ կայքեր, որոնք թույլ են տալիս օգտվողին հեշտ և արագ ստեղծել վեբ կայքեր: Դրանց միջից մի քանի ժամվա ընթացում ես ընտրեցի ինձ համար առավել հարմարները: Դրանք էին` Wix.com-ը, Ucoz-ը, Weebly-ն, WordPress-ը:

Wix-ը օգտվողին հնարավորություն է տալիս ստեղծել Flash կայքեր: Այն ժամանակ ես օգտվում էի 128կբ/վ արագությամբ ինտերնետից, և ցանկացած Flash կայք ինձ մոտ բեռնվում էր բավականին երկար: Մի քանի ժամ  հետո զգացի, որ այլևս չեմ կարող այդքան երկար համբերել յուրաքանչյուր էլեմենտի բեռնման համար և հրաժարվեցի Wix-ից:

Ucoz-ը ինձ նյարդայնացրեց իր չափից շատ գովազդով և մեղմ ասած ոչ այնքան գեղեցիկ դիզայններով:

Weebly-ն ունի բավականին պարզ, հաճելի, Drag&Drop, AJAXed ինտերֆեյս: Այն շատ պարզ է օգտագործման համար: Նրանով կայքեր կարող է պատրաստել ցանկացած մարդ, ով քիչ թե շատ գլուխ է հանում Drag&Drop-ից: Բացի այդ այն ունի դիզայնների բավականին մեծ և գեղեցիկ ընտրանի, և ի տարբերություն Ucoz-ի այն լիովին ad free է:

Ինչ վերաբերվում է WordPress.com-ին, ապա կարող եմ ասել, որ այն ուսումնասրելուց շատ շուտ հասկացա բլոգի և սովորական կայքի տարբերությունը և հրաժարվեցի նրանից: Սակայն արդարության համար նշեմ, որ ցանկության դեպքում այն նույնպես կարելի է հարմարեցնել ամսագրի կայքի համար: Սակայն այդ փորձից ես շնորհակալ եմ այն բանի համար, որ նրա շնորհիվ ես մի օր ծանոթացա WordPress.org հրաշալի CMS-ի հետ: Սակայն դա առանձին պատմություն է, և դրան կանրադառնամ հետագայում:

Իմ ընտրությունը այն ժամանակ կանգնեց Weebly-ի վրա, սակայն ամսագրի կայքը այդպես էլ չստեղծվեց: Պատճառը նրանում էր, որ ամսագրի վրա աշխատանքը ինչ-ինչ պատճառներով դադարեցվեց, և այդպես էլ չվերսկսվեց…

Advertisements

4 thoughts on “Ինչպես ես սկսեցի հետաքրքրվել վեբ դիզայնով. Մաս 1

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s