Ինչով զբաղվել Ինտերնետում


Ինչպես եք Դուք անցկացնում Ձեր ժամանակը Ինտերնետում? Հավնաաբար այցելում եք մի քանի թեմատիկ կայքեր և ֆորումներ, 1-2 սոցիալական ցանցերում միքիչ շփվում եք Ձեր ծանոթների և ընկերների հետ, մի քանի տեսահոլովակ եք դիտում  YouTube-ում և? հավանաբար այսքանը…

Ես ել եմ այդպես վարվում: Firefox-ը բացելուն պես, անմիջապես այցելում եմ Facebook որպեսզի տեսնեմ թե ինչ նորություններ կան ընկերներիս շրջանում, Smashingmagazine, տեղեկանում եմ ավտոսպորտի վերջին նորություններին F1news.ru, Autosport.com կայքերում, կարդում եմ Smashingmagazine-ի lookatme-ի և ХабраХабр-ի վերջին պոստերը, միքիչ կարդում եմ մարդկանց կարծիքները և երբեմն կիսվում եմ իմով F1news.ru-ի ֆորումում, երբեմն ել այցելում եմ Youtube և Flickr…

Շատ հաճախ այս ամենը շատ արագ ձանձրացնում է, կամ կայքերում ուզզակի կարդալու բան չի մնում: Ճիշտ է, կարելի է կարդալ այդ նույն կայքի մի քանի ամսվա հնություն ունեցող գրությունները, և հայտնաբերել թե մարդու հիշողությունը ինչքան թույլ է: Սակայն դա էլ է շատ արագ մարդուն հոգնեցնում և ձանձրացնում:

Ես գտել եմ մի քանի միջոց, որոնոց միջոցով կարելի է անցկացնել ժամանակը ավելի հետաքրքիր:

Միջոց 1: Միքիչ նկարել Harmony Project-ում

Սա բավականին պարզ և միաժամանակ շատ հետքրքիր մի application Է նկարելու համար: Նրա հնարավորությունները բավականին սահմանափակ են, սակայն մեծ համբերություն ունեցող մարդիկ կարող են ստանալ այսպիսի կամ, ավելի գեղեցիկ պատկերներ…

Միջոց 2: Chatroulette

Վերջերս մեծ տեմպերով զարգանում է 17 ամյա ռուս տղայի ստեղծած այս կայքը: Այն օգտագործողին հնարավորություն է տալիս շփվել լիովին անծանոթ մարդկանց հետ: Այս պոստի հեղինակը հավանաբար բավականին բախտավոր է, քանի որ նրան այդ կայքում հանդիպել են բավականին հետաքրքիր մադիկ: Կայքում անցկացրած 1 ժամվա ընթացքում ես հանիպեցի միայն 2 մարդու որոնց հետ հետաքրքիր էր խոսելը: Մեկը 20 ամյա մի տղա էր Իլլինոյս նահանգից, որը  ի զարմանս ինձ բավականին լավ տեղեկացված էր Հայաստանից, իսկ մյուսը ինձ պես BMW Sauber-ի Ֆան էր: Նրա ինքնությունը չհասցրեցի ճշտել Հայաստանի չափազանց որակյալ ինտերնետի պատճառով :(…

Միջոց 3: Personas

Personas-ը ստեղծվել է Մասսաչուսետտսի մի խում ուսանողների կողմից: Այն ստանալով կոնկրետ մարդու անունը և ազգանունը, սկսում է որոնում կատարել: Այդ որոնումներից ստացած տվյալները անալիզի ենթարկելով կազմում է մի գեղեցիկ գրաֆիկ, և մոտավորապես (երբեմն ել բավականին ճշգրիտ) ասում է թե ինչով է զբաղվում կամ ինչ հետաքրքրություններ ունի տցյալ անձը:


Օրինակ իմ դեպքում ես պարզեցի, որ ես բավականին շատ ժամանակ անցկացնում եմ օնլայն, միքիչ ագրեսիվ եմ, կարդում եմ գրքեր, հետաքրքրվում եմ բժշկությամբ (!), գիզայնով, արվեստով, պարբերաբար դիտում եմ ֆիլմեր, սովորում եմ, նորություններ եմ կարդում, անցկացնում եմ ժամանակ սոց ցանցերում, և ինտերբետից անօրինական կերպով ձեռք եմ բերում տարբեր տեսակի նյութեր (Հիմնականում երաժշտության և ֆիլմերի տեսքով 🙂 :

Շատ հետաքրքիր է, երբ գրում ես քեզ հետաքրքրող մադրու անունը և ուսունասիրում արդյունքը: Օրինակ`

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s