Թե վոնց ես կրեատիվշիկ դառա…


Նախ ասեմ որ սովորել եմ Քվանտ վարժարանում: Այնտեղ 9րդ դասարանից սկսում են սովորել հոսքերով: Չնայած որ փոքր հասակից միշտ ցանկություն է եղել մոտս ճարտարապետ դառնալ, այդ ժամանակ ես չգիտեմ ինչու որոշեցի որ ես պետք է տնտեսագետ դառնամ ու սովորեմ Սև շենքում: Առանց երկմտելու ընտրեցի տնտեսագիտական հոսքը, որտեղ խորացված ուսուցանում եին հայոց, մաթեմ ու անգլ:
Այն ժամանակ դեռ չի պատկերացնում թե ինչ անհետաքրքիր մասնագիտություն եմ ընտրել:
9րդ դասարանի 1ին կիսամյակի կեսերն էր, ես արդեն հասցրել էի զուբրիտ անել ԲՈՆԿ-ի առաջին հատորի մեծ մասը: Բայց այդ ոչ անգլերեն ոչ ել հայերեն կրծելու գործընթացը ինձ դուր չեին գալիս: Իտարբերություն մաթեմի, որի բոլոր առաջադրանքները մեծ հաճույքով ու պարտաճանաչությամբ կատարում էի:
Մի օր էլ բազմոցին վայր ընկած ինչոր ֆիլմ կամ հաղորդում (արդեն չեմ ել հիշում) եի նայում ծրագրավորողների մասին, ու զգացի որ ձեռքերս քոր են գալիս, որ ես ել եմ ուզում ինչ ու բան ստեղծող մասնագետ դառնալ: Այդ պահին առաջինը մտքիս եկավ հենց ծրագրավորումը, սակայն գլխումս արդեն ունեի պլան Բ, ըստ որի պլան Ա-ի խափանման դեպքում պետք է ճարտարապետ դառնաի: Ինչու ճարտարապետ? Որովհետեվ ես մանկուց սեր եմ ունեցել դեպի նկարչությունը և ճարտարապետությունը: Փոքր ժամանակ ժամերով ուսւմնասիրում եի հին հայկական եկեղեցիների ճարտարապետությունը: Հենց այդ ժամանակ ել որոշել էի, որ իմ հարսանեկան արարողությունը պետք է տեղի ունենա Սուրբ Հռիփսիմեի Տաճարում 🙂 :

Ու հենց այդպես ել որոշեցի որ ես պետք է փոխեմ հոսքս ու շարունակեմ սովորել ֆիզ-մաթ հոսքում (ու որ իմ տեղը պոլիտեխնիկի կողմերնա): Չնայած փոփոխման ընթացքը բավականին ծանր էր, քանի որ ես 1 ամսում պետք է սովորեի ամբողջ 1 կիսամյակի Ֆիզիկայի կուրսը, ես հաղթահարեցի այն: 2րդ կիսամյակը արդեն սկսեցի ֆիզ մաթ դասարանում: Այդ ժամանկ էլ մայրս, որ սովորել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայւ ֆակուլտետում, ասաց որ ես ավելի լավ է հրաժարվեմ ծրագրավորող դառնալու գաղափարից, քանի որ ես 6 տարի տարբեր մաթեմներ ու ֆիզիկաներ սովորողը չեմ: Ես ել լսեցի նրա խորհուրդը ու որոշեցի անցնել պլան Բ-ին:

Թե ոնց պարապեցի ու ընդհունվեցի Երևանի Պետական Ճարտարապետաշինարարական Համալսարան արդեն ուրշ պատմություն է: Կարևորը այն էր, որ ես ճիշտ ժամանակին ճիշտ որոշու կայացրեցի:

Ինչ կլիներ իմ հետ եթե այդ ֆիլմը չնայեի? Երեվի մի ուրիշ որ ուրիշ բան անելուց ձեռքերս կսկսեին “քոր գալ” սակայն այդ ժամանակ կարող է շատ ուշ լիներ ինչ որ բան փոխելու համար: Կամ էլ ես կշարունակեի մյուսների պես անգլ ու հայոց զուբրիտ անելը, կնդհունվեի Սև շենք կամ ժող, ամենօր դժգոհ-դժգոհ դասի կգնաի, կսովորեի անկապ միապաղաղ մասսաի մեջ ու այդ ժամանակ դժվար թե այսքան շատ լավ ընկերներ ունենայի: Այնպես որ ուզում եմ շնորհակալուրյուն հայտնել այն ֆիլմի ստեղծողներին ու հերառձակողներին, որ ինձ ճիշտ ուղի ցույց տվեցին 🙂

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s