Ով ա է աոսւմ որ բանակում վատա? (Part 1)


Ծառայությանս սկզբում ես ել էի մտածում որ բանակում վատա:

Հիմա լրիվ հակառակն եմ մտածում: Ճիշտա, ստեղծագործող մարդու համար բանակը ժամանակի անիմաստ կորուստ ա, բայց ոնց որ ասում են ամեն վատ բանի մեջ լավ բանա պետք տեսնել:

Բանակում մարդու մտածելակերպը լրիվ փոխվում ա: Սկում ես ավելի լուրջ մտածել կյանքի ու նրա արժեքների մասին: Էն փողը որ մինչև բանակ գալը ծախսում էիր առանց մտածելու, դառնում ա աչքի լույս, և ոչ թե այն պատճառով, որ բանակում քիչա փող ընկնում ձեռքդ, այլ որովհետև սկսում ես մտածել և գնահատել մարդու աշխատանքը:

Քաղաքացիական կյանքում շատ ես հանդիպում տարբեր մարդկանց հետ, որոնք ասենք քո ճաշակով չեն հագնվում կամ էլ քո կարծիքով անճաշակ երաժշտություն են լսում: Բանակում բոլորը հավասար են: Բոլոր հագնում են նույն համազգեստն են հագնում ու բոլորը լսում են նույն անճաշակ 😀 երաժշտությունը, նենց որ քո համար համակերպվելուց ու նոր շրջապատում նոր ընկերներ փնտրելուց բացի այլ տարբերակ չի մնում: Հիմա վստահ կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությնան ցանկացած մարզից ունեմ գոնե մեկ լավ ընկեր: Չնայած մի րոպե, Շիրակի մարզում չունեմ, Լեննականցիք միքիչ շատ ճոռոմոխոս (հայերեն` կուռաժիտ ըլնող են):

Մեծ ցանկության դեպքում բանակում էլ կարելի է ստեղծագործել: Ճիշտ ա ստեղ ես առաջվա նման վեբ կամ գրաֆիկական  դիզայնով զբաղվելու հնարավորություն չունեմ, բայց ստեղծագործող միտքը պարապ չի մնում: Կարելի է զբաղվել օրինակ գրականությամբ: Կարելի ա բանակային կյանքից կարճ մտքեր գրել տետրում, just like a twitter… Հետո մեծանալ, հայտնի մարդ դառնալ (Սծիվ Ջոբսից ու Ցուկեռբեռգից ել հայտնի) ու ծերության օրերում դրանք գրքի տեսքով լույս ընծայել ու մի 2 միլլիարդ էլ եդ վախտ շխկցնել:

Կամ օրինակ ես ավելի հետաքրքիր զբաղմունք եմ գտել: Կյանքին նայում եմ կինոի պես: Բայց ոչ հասարակ կինո: Նենց կինո, որի ռեժիսորը ես կլինեմ: Օրինակ մտածում եմ թե էս կադրը ոնց կարելի էր նկարել , կամ ես պահի սաունդթրեքը ինչ երգ կարելի էր դնել: Վոբշեմ միահտ թույն Ֆուլլ ՀԴ կինոյա բանակը:

Մեկ մեկ-մեկ ել դռայվի համար էդ նույն կինոն նայում եմ նենց ոնց որ իմ սիրած ռեժիսորներից մեկը, ասենք Տարանտինոն կամ Կլինտ Իսթվուդը նկարած կլինեին: Չեք պատկերացնի թե ինչ կայֆա!!

Վոբշեմ բանակից լավ սերաիալ չկա: 730 սերիա, մեկը մյուսից հետաքրքրի ու էքշնով լի:

Լավ եղեք, Ժամանակ լինի էլի լավ բաներ կգրեմ բանակից 🙂

to be continued…

Advertisements

5 thoughts on “Ով ա է աոսւմ որ բանակում վատա? (Part 1)

  1. հա, լավ ես գրում, ժիվոյ տեքստ ա, ուղղակի իրադարձություն չկա, միայն նկարագրություն ա: Ավելի կոնկրետ մի դեպք որ պատմես, ավելի ժիվոյ կստացվի :ՃՃՃՃ

  2. Ծանուցում՝ Հոկտեմբեր 19. բլոգգերները գրում են բանակի թեմայով | Ռազմ.info

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s