Facebook Timeline-ի և հին ու բարի ժամանակների մասին․․․


արդեն մի 2 օր անցել ա Ֆ8 կոնֆերանսում այս 2 օրերի ամենա-քննարկվող թեմաներից մեկը դարձած Թայմլայնի ցուցադրումից․․․

Facebook Timeline

Ինձ թվում է համամիտ եք ինձ հետ, որ ֆեյսբուքում էս վերջերս անիմաստ շատացել են քոնթենթն ու ինֆորմացիան․․․ բոլորս այնտեղ արդեն ունենք շուրջ 100 և ավելի ընկերներ, որոնց մի մասին իրական կյանքում նույնիսկ չենք էլ տեսել։ Բացի են կյանքում տեսած ընկերների մեծ մասի հետ մենք “շփվում ենք” ֆեյսբուքում, մեզ նրանք ամենևին էլ հետաքրքիր չեն իրական կյանքում․․․ Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է որ այդ շուրջ 100 ընկերներից միայն մի 20-30 մարդ կա, որոնց հետ մենք հաճույքով ենք շփվում օնլայն և օֆլայն աշխարհներում։ Եվ դժվար թե հանճարեղ Մարկ Ցուկերբերգի մտքով սա անցած չլինի։ Ստեղից մի բանա հետևում, որ ֆեյսբուքում վաղ թե ուշ պետք է հայտնվեր մի համակարգ, որը թույլ կտար օգտվողին զտել իրեն անհրաժեշտ ինֆորմացիան և իրեն մատուցելի կդարձներ միայն իրեն հարազատ/հետաքրքիր մարդկանց կողմից ստեղծվող քոնթենթը։

Եվ ահա, դիմավորեք Ֆեյսբուք Թայմլայնին․․․ Ի՞նչ է սա։ Դա ֆեյսբուքում մեր անձնական էջի նոր կառուցվածքն է, որը հնարավորություն կտա մեզ մեր ֆեյսբուքյան ողջ գոյության ընթացքում մեր “պատին” ամրացված ինֆորմացիան տեսնել, զտել, անպետք ինֆորմացիան վերացնել իսկ պետքական և ուշադրության արժանի ինֆորմացիան նորից հրապարակել ու ևս մեկ անգամ հանձնել մեր ընկերների / աշխարհի դատին։

Հիմա կարծես թե մոդայա ամեն նոր բան քննադատել։ Ֆեյսբուքի թայմլայնն էլ բացառություն չի։ Այն արդեն հասցրել է ձեռք բերել ընդիմադիրներ և երկրպագուներ։ Ասում են միայն անպետք բանը չի քննադատվում, որովհետև նրան ոչ ոք ուշադրություն դարձնող չկա։ Իսկ Ֆեյսբուքի թայմլայնը հաստատ ուշադրության պակաս չի զգում։ Այդ քննադատություններն են, որ կստիպեն ֆեյսբուքի ուղեղներին ավելի ու ավելի կատարելագործել այն ու հասցնել մի մակարդակի, որի “քննադատները” հնարավորինս քիչ կլինեն։ Իսկ դա, հավատացեք, ի օգուտ մեզ է՝ հասարակ ուզերներիս․․․

Ասում են մի ժամանակ խոտը ավելի կանաչ էր, օդը ավելի մաքուր իսք ֆեյսբուքում շփվելը ավելի հետաքրքիր։ Դա մի ժամանակ էր, երբ մենք ֆեյսբուք այցելում էինք, ոչ թե այն պատճառով, որ նրանից կախվածության մեջ էինք գտնվում, ինչպես որ հիմա, այլ այն պատճառով, որ գիտեինք այտեղ մեր “ընկերները” իրոք մեր ընկերներն են։ Են ժամանակ դեռ մեր կուսի մոդայի հետևից վազվզող, գլամուրի համար այֆոն ունեցող, միլիռովկա անող աղջիկներ, հյուսիսային պողոտայում սալյարիյից հենց նոր դուրս եկած շեկելադե մաշկով սեմուշկա չրթող ու “Ատ ԳՈՒՉԻ” հագնվող աղջիկներ, սրա նրա հետևից անկապ ռեպլիկներ թողնող հավայի տղերք չկային։ Են ժամանակ են ֆեյսբուքում ունեի մի 30-40 ընկերներ ու նրանք նույնպես․․․

անկապ ստատուս

անկապ ստատուս

Հիմա ես գրում եմ ստատուս։ Քոմենթ են անում մի 2 հոգի, մի քանիսն էլ մաքսիմում լայք են անում։ Էն ժամանակ գրում էի մի անկապ ստատուս ու միանգամից մի քանի ժամերի ընթացքում այն ունենում էր մի 60-70 քոմմենթ։ Այ օրինակ էս մեկը․Ու հիմա պատճառը էն չի որ են իմ քոմմենթ անող ընկերները ինձանից յան են տվել, ոչ ել մտածելակերպս ու ստատուս գրելուս ոճն ա փոխվել։ Պատճառը էդ նույն ինֆորմացիայի հեղեղն ա, որի պատճառով են 20-30 ընկերներց չեն հասցնում տեսնել իմ ստատուսները։ Փոխարենը նրանք տեսնում են ասենք ոմն տուֆտա հասարակական կազմակերպության նախագահի անմիմաստ  սպամը․․․

Ինձ թվումա, Թայմլայնը ֆեյսբուք կվերադարձնի են հին, բարի ժամանակները։ Երբ խոտը կանաչ էր, օդը մաքուր իսկ ֆեյսբուքը հարազատ ու հետաքրքիր շփվելու վայր․․․

Տեսնենք թե ինչ կստացվի․․․

Advertisements

2 thoughts on “Facebook Timeline-ի և հին ու բարի ժամանակների մասին․․․

  1. Մի հատ հետազոտություն կար սոց. ցանցերի, ըստ որի ամեն մարդ ՄՏԵՐԻՄ ընկեր ունենում ա և ամենաշատը շփվում ա ընդհամենը 4-ի հետ։ 20-ի հետ կապ ա պահում, իսկ մնացածը «հավաի»։ Բա…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s