No more Sundays կամ The E.N.D


Եթե անկեղծ լինեմ, այնքան էլ երկար չեմ մտածել այս որոշումը ընդունելիս։ Որոշ հանգամանքներ այնքան ուժեղ էին, ու գրեթե մի անգամից ինձ համոզեցին էս որոշումը ընդունել։ Երևի պոսի վեռնագից արդեն գլխի եք ընկել, որ սա մի բանի վերջի մասին է։ Այո-այո այս բլոգը այլևս չի թարմացվելու։

Պատճառը ամենևին էլ կապված չէ բլոգի այցելուների կամ էլ քոմմենթների պակասի հետ։ Ես այս բլոգը ստեղծել եմ ինքս ինձ համար, այլ ոչ թե ինչոր մեկին ինչոր բան ապացուցելու։

Նշեմ որ բլոգինգով զբաղվելու հավեսս ամենևին էլ չի մարել։ Պատճառը ավելի լուրջ է, քան կարող է թվալ։ Ավելին, ինձ թվում է նույնիս պետք էլ չի այստեղ բարձրաձայնել դրա մասին։

Ինչ վերաբերում է Waiting for Sunday-ին, ապա ասեմ որ այն ինձ տվեց բավականին շատ դրական բաներ։ Նրա միջոցով ես դարձա ավելի ազատ մտքերս ձևակերպելու և արտահայտելու հարցում։ Այն ինձ քչից-շատից սովորեցրեց գրել։ Գրել, բայց ոչ թե ինչ որ բլոգ, այլ գրել գրիչով՝ սպիտակ թղթին։

Այս 2+ տարիների ընթացքում նրա մասին մտածել և հոգ եմ տարել որպես իմ детище: Անչափ շնորհակալ եմ նրանից փոխադարձ վերաբերմունքի համար․․․

Հիմա միքիչ վիճակագրություն․․․

Այս երկու տարիների և մեկ ամսվա ընթացքում բլոգ այցելեն են ընդհանուր առմամբ 2639 մարդ։ Նրանք բլոգում թողել են 33 մեկնաբանություն։ Վերջին ամսվա ընթացքում բլոգում տեղադրված Facebook like button-ի միջոցով շուրջ 50 մարդ լայք է արել իմ այս կամ այն պոստերը։ 2011թ-ի ամենածանրաբեռնված օրը բլոգի համար եղել է սեպտեմբերի 26-ը, երբ բլոգ է այցելել շուրջ 100 մարդ։ Ինձ թվում է, սա ևս մեկ անգամ իմ բոլոր չուզողներին ապացուցում է, որ բլոգի հետագա թարմացումը դադարեցնելու պատճառը ամենևին էլ ստատիստիկան չէ։

Վերջաբանի փոխարեն․․․

Հայտում եմ իմ խթրին երախտագիտությունը բոլոր այն մարդկանց, ովքեր այս 2 տարիների ընթացքում այցելեն են իմ բլոգ, գրել են մեկնաբանություններ, այս կամ այն կերպ օգնել են բլոգի պոպուլարիզացիային։ Այն մարդկանց, ովքեր սպասել են նոր գրառումների, բոլորին ովքեր օգնել կամ խանգառել են ինձ բլոգի գործում։ Շնորհակալություն․․․

Հարգանքներով — Միքայել Եղյան

Advertisements

2 thoughts on “No more Sundays կամ The E.N.D

  1. Շնորհակալություն քեզ, զգացմունքներդ մեզ հետ կիսելու համար: Ես դա երբեք չեմ մոռանա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s