տուլիկ փրոջեքթ


Տուլիկ․․․ ինչքան բան կա էդ մի բառի մեջ։ Ու էդ բաները մենակ նյութական չեն։ Դրանք նաև հոգևոր են։

Մեկա միայն բանակ ծառայած տղեն կարա պատկերացնի թե ինչ կայֆա տուլիկ ստանալը, թե ինչ արարողություն ա դա։ Մենակ էդ ծառայած տղեն գիտի թե ինչ ցանկալի ա էդ տուլիկը, թե ինչքան մարդ ա հետդ միանգամից “Ախպերանում” երբ հանկարծ իմանում են, որ մոտ ժամանակներս քեզ տուլիկ ա գալու։ Մենակ ծառայած տղեն կարա հասկանա թե ինչքան սպասելի ա էդ տուլիկը նրա համար, ում դա ուղարկվելու ա։

Չե, դուք չեք ծառայել բանակում, բայց մեկա կասեք, որ էդ սաղ դուք էլ եք հասկանում, քանի որ ասենք ձեր ախպերը կամ էլ ընկերը ծառայելա, ու դուք էլ միքանի անգա տուլիկ էք ուղարկել նրան․․․

Սուտա։ տենց բան չկա, մինչև չծառայեք էդքանը չեք ջոկի։

Ու վերջապես, մենակ ծառայած տղեն կարա ասի իդեալական տուլիկի պարունակությունը։ Են էլ դաժե ինքը պետքա հեչի պես մի 6-7 ամիս ծառայի, նոր կջոկի որ ասենք էն խտացրած կաթը, որ սկզբի տուլիկներում ինքը տնեցիներից ուզում էր, որովհետև մի այլ տիպի քաղցրի պահանջ էր զգում, էլ չի դզում ու ավելի լավա դրա տեղը ուզի ասենք մի կիլո բանան։

Պարզ օրինակ։ Մերոնք արդեն տարուկեսից ավել ժամանակա ինձ պարբերաբար ուղարկում են տուլիկներ, բայց դե մեկա դրանք իդեալական չեն։ Չնայած, ռաձիսպռավեդլիվսծի նշեմ, որ գնալով դրանց որակը (պարունակության իդեալականին մոտենալը) գնա;ով աճում ա։ Բայց մեկա, երբեք չի հասնի 100%-ի։ Պատճառը մեկնա։ Մեր տան առաջին զինվորը ես եմ։ Հետո էլ ես հո աներես չեմ դնեմ սրտիս սաղ ուզածը թվարկեմ։ Տենց որ լինի, էդ տուլիկի ինքնարժեքը, ոնց որ հիմա մոդայա ասելը, միհատ նոռմալ նշանդրեքի գնի կհասնի։

Մի անգամ, ասի ընկերներիս մի թեթև նամյոկ անեմ, որ սիրտս տուլիկ ա ուզում, բայց չեմ ուզում տնեցիներին ասեմ։ Հասկացան, ու վորոշեցին միքանիսով փող քցվեն ու ինձ տուլիկ ուղարկեն։ Բայց դե չծառայածի ֆանտազյան ուր, տուլիկ “ղրկելը” ուր։ Զանգեցին, միհատ նենց փախած ցուցակ ասեցին, որ ասեցի Ռաձի բոգա, պետք չի։

Լավ էդ սաղ մի կողմ։

Ուրեմն էս վերջերս, տենց հերթական պարապ ժամերն էի գլորում։ Ինչպես միշտ, ամենահետաքրքիր բանը որ կարող եմ այդ ժամանակ անել, մտածելն էր։ Մտածել, երևակայել մեկ-մեկ էլ երազել․․․

Տենց մտածում էի ինչ հանրօգուտ գործ կարելի ա կազմակերպել․․․

Ու մտքիս եկավ հենց տուլիկը։

Ներկայացնում եմ ձեզ “Տուլիկ Փրոջեքթը”։

Ինչա՞ դա իրենից ներկայացնում։

Ուրեմն հավաքվում ենք տենց միքանի հոգի(ցանկալի ա ծառայած տղերք), իհարկե պատրաստ ամսեկան մեր բյուջեյից միքանի հազար դրամից հրաժարվելու, ու փող  փող ենք քցվում։ Հետո կազմում ենք տուլիկի պարունակության ցուցակ, ու գնում ենք առևտրի։ Առնում ենք էն ամենը ինչոր պետքա լավ տուլիկ սարքելու համար։ Մեկն ու մեկիս տանը ժարիտ-մարիտ ենք անում բոլոր զիվորների կողմից շատ ցանկալի կարտոֆիլը, իհարկե հետն ել ինչ-որ մսային մի բան։ Էդ սաղ միհատ կարգին ուպակովկա ենք անում ու ուղարկում ենք N համարի զորամաս։ Ասենք, մերոնցից մեկի ընկերոջը, եղբորը, կամ էլ ծանոթին։

Դժվար բան չի։ ՈՒ հեչ ել ծախսատար չի եթե հաշվենք որ հիմա 2 հոգով միհատ ստից կաֆեյի հաշիվ փակելը արժի հեչի պես մի 2000-3000 դրամ։ Մենք էլ էդ ամիս մի անգամ քիչ կաֆե կգնանք։ Պագոններս չի պակասի, էդ հաստատ։

Արդյունքում էդ N զորամասում էդ օրը միշարք զինվորներ լինում են սեվորականից ավելի կուշտ, երջանիկ ու նրանք համոզվում են որ էս անտեր աշխարում մեկ-մեկ հրաշքներ էլ են լինում։

Էդ տուլիկից բարձրանում ա նրանց բարոյահեգեբանական ապահովածության մակարդակը։ Ավելին, էդ մակարդակը մաքսիմումի հասցնելու համար, կարելի ա միհատ էլ կարգին ժուռնալ դնել տուլիկի մեջ։ Ասենք, ՓԼԵՅԲՈՅ։ Ինչ վատ կլինի ո՞ր․․․

Հա, համել կարելի ա միհատ էլ կարգին նամակ գրել տուլիկի կազմակերպիչներից էդ տուլիկն վայելող զինվորներին։ Դնել մեր ֆոտո-մոտոները, որ մարդիք իմանան թե էդ բարի “կախարդները” ովքեր են։ Չե որ, նառոդ դոլժեն զնած սվաիխ գեռոյեվ։ Հա, նամակում էլ մեր հետ հետադարձ կապի միքանի ձև կնշենք։ Մեկել տեսար էդ զինվորները ուզացան շնորհալաություն հայտնել։ Վերջիվերջո զինվորը ենքան ել անշնորհակալ կենդանի չի, ինչքան որ դուք եք կարծում 😉

Ոբշեմ, իմ կարծիքով թույն միտքա, որ պետքա մի օր ի կատար ածել։ ՈՒղղակի հետաքրքիր ա, համախոհներ ու՞նեմ․․․

Հ․Գ․ Էս էլ մի շատ դիպուկ հոդված “ԱՆԿԱԽ” պարբերականում։ Իրոք, շատ-շատ ճիշտ ու մաքսիմալ անկեղծ ա գրված։

Advertisements

2 thoughts on “տուլիկ փրոջեքթ

  1. aayy de, shat lav es eli grum,hom zorov chi=)
    P.S. el chasem vor es banaki teman inz shat harazata darcel verjin 6 amsva mej!=)

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s