դժվար թե բլոգիս ընթերցողների շրջաններում գտնվեն մարդիկ, որոնց ամենասիրելի երաժշտական ուղղությունը տրանսն է։ Էլ չեմ ասում, որ հաստատ նենց մեկը չի գտնվի, որին իմ պես կտցրել ա տռանսի վրա։ Բայց այնուամենայնի որոշեցի միքիչ գրեմ հենց տրանսի մասին։ Միգուցե էս տողերը կարդալուց ձեր մեջ էլ առաջանա հետաքրքրություն տրանսի նկատմամբ ու տրասի հայաստանյան համայնքը ավելանա միքանի “կտցրածներով”։

Ճիշտն ասած էս տողերը գրելուս ես տրանսի մեջ եմ գտնվում։ Չե, պատճառը տրանս մյուզիը չի, չնայած դա էլ իր հերթին ա մի բան “ասում”։ Պատճառը 12 տարեկան Չիվասն է։ Հա, էսքանը ասում էմ, որ եթե կարդալու ընթացքում մի բան հանկարծ ձեզ դուր չգա, չասեք որ տռանսը դեբիլություն ա։ ուղղակի հիշեք որ մեղավորը շոտլանդացիք են իրան սկոտչով։

Անցնենք բուն թեմային։ Արդեն մի երկու-երեք տարի կլինի որ ես տրանսի մոլի երկրպագու եմ դառել։ Սկսզբում լսում էի, որովհետև ինձ այն ուղղակի դուր էր գալիս։ Բայս հետո զգացի, որ մանրից կախվածություն ա մոտս առաջանում։ զգացի որ այլևս առանց տռանսի ապրելը գնալով ավելի ու ավելի դժվար ա դառում։ Ու տեղ սկսեցի հասկանալ որ, իրոք, երաժշտությունը բացի մարդու տրամ բարձրացնելուց, իրոք կարող ա փոխել մարդու հոգեվիճակը։

Եթե խորանանք հոգեբանության մեջ ու միքիչ կարդանք իսկական տրանսի մասին կհասկանանք, որ տրանսը մարդու հոգեվիճակի փոփոխություն ա։ Չե, հիմա վիկիպեդիայից քոփի չեմ անի ու չեմ ծանրաբեռնի ձեր առան այն էլ ֆեյսբուքյան նոթիֆիքեշններով ծանրաբեռնված ուղեղը։ Եթե ուզում էք, փնտրեք, գտեք ու կարդացեք ինքներդ։
Ասածս ինչա։ Էս 2-3 տարվա ընթացում կյանքում չեմ կարդացել տրանսի մասին։ Տրանս ուղղակի լասել եմ։ Երեվի ինձ ավելի շատ ներշնչել եմ, որ ես էդ երաժշտությունը լսելու ընթացքում հայտնվում եմ տրանսում, թեև ինչպես նշեցի ես տրանսի իրական գաղափարներից խաբար չեմ էլ եղել։ Տրանսի ժամանակ զգացել եմ որ, աչքերս ինէնաբերաբար փակվում են։ Չնայած որ տրասի 1 րոպեյվա ընթացքում մի 130-150 բիթ կամ հայերեն ասած բասս ա խփում։ Երեևի դուք մտածում եք, որ ես խելառ եմ ու ձև չի էդքան բիթեր լսելուց հանգստանալ ու առավել ևս քնել։ բայց արի ու տես որ տենցա։

տեքստս կիսատ եմ թողնում, որովհետև էն վիսկիի  առաջացրած տրանսը մանրից թողում ա։ Ու քանի չի թողել ես ուղում եմ միքիչ էլ առանձին վայելել էդ տրանսը։ ես տրանսոհոլիկ եմ։

Իսկ ձեզ նապասլեդոկ կառաջարկեմ վիկիում կարրդալ էս մեկը ու այ էս մեկը։ Հա մեկել եթե հեաքրքրեց, կառաջարկեմ լսել բոլոր ժամանակների ամենահետաքրքիր ստեղծագործություններից մի 2 բան։

Ավելի կոնկրետ՝ http://www.youtube.com/watch?v=2VB_uz6G6C4 ու http://www.youtube.com/watch?v=ypDtUUtuNzQ&ob=av2e

դե ես գնամ ու տրանսի վերջին րոպեները վայելեմ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s