ideas worth living #2


էս մեկուկես տարվա ընթացում, որ ես արդեն անց եմ կացրել Սիսան քաղաքում, գրեթե միայնակ, միակ հետաքրքիր բանը որով կարելի է զբաղվել, մտածելն է։ Մտածել, լավ ու վատ օրերի, ապագայի, ներկայի ու անցյալի մասին։ Հատկապես ապագայի։ Այն պայծառ ապագայի, որ մի օր գալու ա ու իր հետ բերելու ա նոր բաներ։

Հիմա ձեզ կպատմեմ միքանի իդեաների մասին, որոնք այնքան էլ նոր չեն։ Բայց դե գիտեք, մենք ապրում ենք կիսահետամնաց մի երկրում ու ստեղ տենց բաներ չկան։ Սրանք իդեաներ էն, որ մի օր պետքա իկատար ածվեն, ճիշտա դրանք իրականացնելու համար մեծ փողեր են պես, բայց հավատացեք , որ ցել ապռավդիվայետ սրեդստվա։

Մեր նախորդ հանդիպմանը պատմեցի քրեաթիվ քլաստերներին մասին։ Ի զարմանս ինձ, այդ թեման բավականին մեծ արձագանք ունեցավ։ Ֆեյսբուքի մեսսիջներով ու հեռախոսով լիքը մարդիկ ինձ հարցնում էին դրա մասին։ Բայց դե, ես հո՞ գիժ չեմ դնեմ սաղ պատմեմ, մեկն էլ սարքի ու հարստանա 😀 Հիմա անցնենք հաջորդին։

Իձեյա համար երկու ։ Ֆաբրիք քլաբ։

Չգիտեմ, դուք քլաբեր գնում էք թե չե։ Բայց դե ժամանակակից կյանքը թելադրում ա, որ գնաք։ Օրինակ ես, դեմ չեմ քլաբբինգին, բայց Հայաստանում քլաբ գլալը համարում եմ անիմաստ։ Չե, նրա համար չե, որ ասենք մեր հարևանի աղջկան կարողա հանդիպեմ ու երկուսս էլ կայֆալոլ լինենք։ Պատաճաը ուրիշ ա։ Հայաստանում նորմալ դիսկո քլաբ չկա։
Միկողմ դնենք այն, որ հայկական ակումբների գերակշռող մասում “նվագում” են ստեղից-ընդեղից գտած DJ-ներ։
Ես ուղղակի չգիտեմ մի հայկական ակումբ, որն ունի նորմալ չափերի պարահրապարակ, որտեղ ծխից գլուշիտ չես լինում ու ասենք կես բաժակ կոլայի համար 1500 դրամ չես վճարում։ Էլ չեմ ասում ալկոհոլային խմիչքների, կոկտեյլների ու մնացած բաների գների մասին։
Բայց, նրանց էլ կարելի ա հասկանալ։ Հայաստանում կլուբնի բիզնեսը ու կուլտուրան իրենց առաջին քայլերն են անում։ Համել Մոսկվան մի օրում չի կառուցվել։

Այնուամենայնիվ, կարելի ա բացել մի նոր քլաբ։ like no other։ Անպայման չի դա լինի Ցիտադելի պադվալում կամ էլ կինոմոսկվայում։ Չե, ինձ թվում ա, որ լավ կլուբը կարա նույնիսկ լինի ոչ քաղաքի կենտրոնում։ Ասենք, Կոմիտասի պողոտայում։ Կարևորը որակը տեղը լինի։ Իսկ մարդիկ կարգին տժալու համար կոսմոս էլ են գնում։ Ուր մնաց Կոմիտաս չգան։

Հիմա անցնեմ բաղադրատոմսին։
Մեզ անհրաժեշտա մի չաշխատող գործարան, կամ արտադրամաս։ Ի՞նչ պլյուսներ ու մինուսներ ունի գործարանային քլաբը․․․

  1. Գործարանա, կողքը բավականին մեծ շառավղով մարդիկ չեն ապրում ու բացառվում ա որ միհատ տատի գիշերվա 3-ին՝ փարթիի ամենաթեժ պահին, կգա ու կասի որ իրա քունը չի տանում ու եթե հիմա սաղ չցրվեն, մենթի ա տալու,
  2. Գործարանա, մեծ տարածքներ են։ Մեծ տարածքներից բացի նաև մեծ հնարավարություններ ինտերիերի, ի՞նչու չե նաև էքտերիերի դիզայնը անել ուզածտ ձևով։ էլ չեմ խոսում մեծ պարահրապարակի, ակուստիկայի, հովացման, օդափոխման համակարգերի ու լուսավորության մասին․․․
  3.  Մեծ պարահրապարակ։ Իդեալական հնարավորություն այն նաև ցերեկները օգտագործելու համար։ Ասենք պարի, գեղեցիկ արվեստների խմբակների համար։ Էնքան էլ շատ բան անհրաժեշտ չի դրա համար։ Վսիվո լիշ միհատ նորմալ հանդերձարան իսկ գեղեցիկ արվեստների համար, նաև համապատասխան մոլբերտներ, ու պաստանովկեք։ Հիմա պարի գնալը մոդայա համել :p ։ Հա, մոռացա համապատասխան մասնագետների մասին։ Բայց նրանց գտնելն էլ դժվար չի։
  4. Մեծ պարահրապարակ նշանակում ա մեծ փարթիներ ու շատ մարդ։ Իսկ քանակով կարելի ա ապահովել որակ։ Չե, ես փարթիների որակի մասին չեմ ասում։ Նախ և առաջ շատ մարդկանց ուշադրությունը գրավելու համար անհրաժեշտ ա որակ։ Դա, հարցի այլ կողմն ա։ Բայց մարդկանց քանակի հաշվին կարելի ա իջեցնել մուտքի ու խմիչքների գները։

Ոբշեմ, շատ չխորանամ ու սաղ խաղաքարտերս չբացեմ։ Թեչե միհատ պորճի ծնունդ  կկարդա, կսարքի ու ես կլոմկվեմ 😀 էն փաստից, որ դրա տերը հերթաաան շփացած լակոտն ա ։) վերջիվերջո մի օր ես էլ եմ միլիոնատեր դառնալու ու մեկել տեսար կլուբնի բիզնեսով զբաղվելու հավես էլ եղավ․․․

P.S. զարմանալի ա, բայց չնայած նրան որ իմ մեդիափլեյերը միշտ աշխատում ա shuffle արած, էս պոստը գրելու ընթացքում ոչ մի էլեկտրոնային երաժշտությոն չռաստվեց․․․ Bob Marley, Sting, Maroon5, Coldplay, Dido ու տենց երգեր միայն․․․ բայց դե դա կապ չունի։

Ստեղծագործ եղեք։ պակա-պուկի ։)

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s