ստոպ, սնյատո!


միգուցե բանակը այնքան էլ հարմար վայր չի ռոմանտիզմի մեջ ընկնելու համար, բայց հավատացեք, բանակային առօրյայի լիքը-լիքը դրվագներ ինձ հիշեցնում են կադրեր ֆիլմերից։ Ռոմանտիկ, բայց ոչ սիրո մասին, մեկ-մեկ սարսափ և ամենակարևորը էքշն ֆիլմեր․․․

ցուրտ գիշեր ու լամպեր․․․Պետքա ուղղակի բանակային կյանքին նայել ռեժիսորի աչքերով, ձայները ընկալել ինչպես ֆիլմի ձայնային ռեժիսոր, մեկ-մեկ էլ որպես կոմպոզիտոր ավելացնել համապատախսան սաունդթրեք։
Այ էդ ժամանակ հասկանում էս, որ հետո կափսոսաս նրա համար, որ էդ անտեր ծառայությունը լինում ա կյանքում մի անգամ ու տևում ա ընդհամենը 2 տարի։ Ճիշտա ծառայության ընթացքում էդ 2 տարի մի ամբողջ հավերժություն ա թվում, բայց իրականում դու չես էլ հասկանում թե ոնց անցան էդ 2 միգուցե չարաբաստիկ, իսկ ոմանց համար (նաև ինձ համար) ռոմանտիկ ու հետաքրքիր տարիները․․․ բանակում պրիցիպները շատ էն, բայց ամենակարևորը ծառայության ընթացքում լինել խելացի և ոչ թե խելոք։

Այ տենց էլ ռեժիսորային հայացքով նայելուց ես էլ եմ հաճախ ափսոսում, որ բանակ անունով ածելիի սայրի վրայով այլևս չեմ քայլելու։ Ափսոսում եմ, որ էլ երբեք ձմեռվա ու գիշերվա կեսին չեմ քայլելու ձնապատ ֆուտբոլի դաշտով ու չեմ լսելու լեռնային քամու ու ձյան հաճելի ձայները։
Չեմ մտածելու թե ոնց միքիչ էլ քնեմ։ Մի 2 րոպեն լրիվ հերիք ա։ Չեմ մտածելու թե որտեղից ճարեմ “Տեմպալգինի” կամ ասենք “Ասկոֆենի” հերթական տուփը ատամներիս ցավերը կտրելու համար։ Ճաշարանում ում կողքը նստեմ որ բեզբոժնի կիշկա դուրս չգա ու ես էլ մնացածի հետ նորմալ հաց ուտեմ։ Չեմ մտածելու, ախ երանի միհատ տատիս սարքած տոլից լիներ ուտեի ու էլի լիքը ստամոքսային հոգսերով չեմ ծանրաբեռնելու ուղեղս։
Չէ, իրականում դրանք դժվարհաղթահարելի խնդիրներ չեն, բայց բանակում դրանց լուծումները գտնելուց ստանում էս կայֆ․․․ ինչ ստից բաներից եմ չէ՞ խոսում․․․

Հեչ էլ ստից չեն։ Դուք ուղղակի չեք ծառայել ու չեք հասկացել դրանք։ Ու շատերդ, ցավոք ոչ էլ կծառայեք․․․ Ու չեք էլ հասկանա։ Ինչպես չեն հասկանում բանակում ծառայած բազմաթիվ երիտասարդներ։ Նրանք ուղղակի չեն կարողանում մտածել ու կյանքին նայել Տարանտինոյի կամ Քլինթ Իսթվուդի աչքերով։ Ցավոք․․․

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s