Ֆեյսբուքացավ


Որ մարդկանց ասում ես Ֆեյսբուքը դառելա իրանց կյանքի նառկոծիկը ու իրանք դրանից կախվածություն ունեն, սկսում են վայ-վույ անել և ոտ ու ձեռ ընկած քեզ փորձում են համոզել, որ տենց բան չկա։ Երբ էլ ուզեն ֆեյսբուքից “կջնջվեն” ու տենց էլի տափակություններ են դուրս տալիս։ Սովորական ա։ Են ամենահասարակ նառկոմանն էլ ա նույնը ասում։
— Յանի երբ էլ ուզեմ, վերջ կտամ նարկոմանյին ու կանցնեմ նոռմալ կյանքին։

Սուտա, տենց բան չկա։ Ավելի ճիշտ կա։ Բայց շատ դժվար ա ու մեծ կամքի ուժա պահանջում։ Իսկ մեր ազգի ներկայացուցիչները չեն փայլում իրենց կամքի ուժով։ Թուլամորթ ենք․․․ Ինչ կարող էս անել։

Վառ օրինակ! են մասին թե ինչ չափերի ա հասնում մարդկանց, իրենց անձնական կյանքը "պուբլիկավատ" անելու ցանկությունը․․․ երեխեքը իրենց ձևաևորումը մոր արգանդի փոխարաեն անց են կացնում ֆեյսբուքում։

Իմ ընկերների շրջանում (իսկ նրանք էնքան էլ քիչ չեն) կա միայն մեկը որ կարողացավ էդ ասածը գործի վերածել։ Ճիշտա մեծ դժվարությամբ։ Սկզբում նա դեաքթիվեյթ արեց, ինչը հնարավորություն էր տվել նրան 14 օրվա ընթացքում վերածնել իր փրոֆայլը։ Հաջորդ օրը էկավ ու հայտնեց դրա մասին։ Ասեցի որ միևնույնն ա չի դիմանալու ու նորից աքթիվեյթ ա անելու։
Հենց այպես էլ եղավ։ Նույն օրը երեկոյան նա նորից ինձ ողջունեց ֆեյսբուքում։
Միքանի օր անց նա վերջնականապես հավաքեց իր ուժերը ու վերջ դրեց իր ֆեյսբուքյան կյանքին։

Էս պատմությունը մի 2-3 տարվա հնություն ունի։
Էն ժամանակ ֆեյսբուքը մեր հետամնաց երկրում դեռ այսօրվա պես տարածված չէր։ Մարդկանց ընկերների միջին քանակը 50-60 էր։ Ոչ թե այսօրվա պես 150-200։ Էն ժամանակ ֆեյսբուքյան “զզվում եմ” “հիստերիկ եմ” “քյառթու չեմ” “գոմիկ եմ” “ծիծաղելու” ու էլի էս տիպի տափակ վերնագրերով դեղին էջեր չկաին ու մարդիկ էլ սաղօրը զբաղված չէին դրանց պոստերն ու ստատուսները լայքելով։ Սաղ օրը յութուբյան զիբիլներ չէին պոստում ու դեմոտիվատոր-դեբիլատորներ չեին պոստում։

Հիմա միջին ֆեյսբուքյան օգտագործողի օրվա ողջ գործի անունը վերը նշվածն է։ Ցավալի ա բայց փաստ։ Մարդիկ դեգրադացվում են։ Ու դրա սաղ շնորքը Մարկ անունով կռասավչիկը։

Լավ, դե ոչինչ։ Ֆեյսբքը տռենդա, որին ուզած չուզած բոլորս հետևում ենք։ Մնացած հարյուրավոր տռենդերի նման։ Աշխարհին ձևն ա տենց։ Ի՞նչ կարաս անես։

Ես դեմ չեմ ֆեյսբուքին։ Ողղակի կան բաներ, որ պետք չի հրապարակել ֆեյսբուքում։ Ասենք էն, որ հենց նոր դուք վիճեցիք ձեր ընկերուհու հետ ու In a relationship-ից դարձաք Single: Պետք չի ձգտել դառնալ ֆեյսբուքյան դեմք, ունենալ 1800 “ընկեր” ու որ ձեր մի նկարը կամ ստատուսը հավաքի 69 քոմմենթ ու լայք։ Հետևեք վերընշվածին երջանիկ ֆեյսբուքյան “կյանքով” ապրելու համար։ Այլապես մի պայծառ առավոտ կարող եք հայտնաբերել որ դուք դարձել եք PORNSTAR։

Չնայած ուզում էիք չե, որ ձեր նկաը 69 անգամ լայք անեն․․․

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s