Ունենք արդյոք մենք տեխնոբլոգի կարիք?


Շատ հաճախ ինտերնետային ճանապարհորդություններիս ընթացքում հանդիպում եմ այնպիսի կայքերի ու վեբ էփլիքեյշնների, որ ցանկությունն ա առաջանում մարդկանց պատմել դրանց մասին։
Չնայած կայքերը միակ հետաքրքիր տեխնո բաները չեն, որոնց մասին կարելի ա պատմել մարդանց ու բացել նրանց, ֆեյսբուքի կապուտից, ծանրացած կոպերը։ Կան ավելի հետաքրքիր բաներ։ Գադջեթներ, երաժտություն, կինո ու էլի լիքը-լիքը հետաքրքիր գիկական բաներ։
Հիմա երևի մտածում եք, որ եթե ցանկությունը առաջանում ա, բա խի չեմ պատմում։

Հիմնական պատճառը մեկն է։ Սա իմ անձնական բլոգն է։ Ու ելնելով դրանից էնքան էլ նպատակահարմար չեմ համարում այստեղ ձեզ պատմել այդ հետաքրիր բաների մասին ու հեղեղել իմ անձնական բլոգը սրա-նրա ստեղծածնեով ու գործերով։
Չնայած դա միակ պատճառը չի։ Բա որ մեկն էլ ուզենա միանա ինձ ու ու գրի տեխնոբոգգինգային պոստեր։ Ինչ պետքա անեմ։ Ինչ գործ ունի վաբշե ինքը իմ անկողնում բլոգում։
Հա, հասկանում եմ, որ կան հազար ու մի ձևեր ու ճանապարհներ, որոնց միջոցով կարելի ա նույնիսկ շատ-շատ պոստեր գրելուց հետո առանձնացնել այդ տեխնոպոստերը ու տանել ուրիշ, մի առանձին բլոգում բնակեցնել։ Բայց դե ճիշտ չեմ համարում։

Միակ ելքը, հայկական բլոգոսֆերայում մի նոր, թարմ մտքերով ու կրեատիվով լի ու ադեկվատ տեխնոբոլգի ստեղծումն է։ Տեխնոբլոգ․ որտեղ բացի հեղինակների կարծիքից կարող են լինել նաև բազմաթիվ հայտնի մարդկանց (հայ) կարծիքներ, սյունյակներ։ Այլ պարբերականներից հետաքրքիր և ուսուցողական հեդվածներ։

Չգիտեմ, սա իմ անձնական կարծիքն է։ Դուք իրավունք ունեք չհամաձայնել դրա հետ։
Բայց եթե ուզում եք գոնե միքիչ օգնել ինձ այդ բարի գործում, խնդրում եմ Ձեր թանակարժեք ՖԵՅՍԲՈՒՅԱՆ րոպեներից միքանի վայրկյան ծախսեք ու մասնակցեք ներքևի մինի հարցմանը։
Հարգանքներով՝ Միքայել Եղյան։

Շնորհակալություն։

Advertisements

6 thoughts on “Ունենք արդյոք մենք տեխնոբլոգի կարիք?

  1. Ես այժմ օգտվում եմ երկու արտասահմանյան (ամերիկյան) տեխնոբլոգերից և ամբողջովին բավարարված եմ ինձ զգում տեղեկատվության առումով (մի վայրկյան, տրամաբանորեն ստացվումա, որ գոյություն ունեն այլ առումներ որոնցում ես ինձ բավարարված չեմ զգում․․․լավ, ամեն դեպքում), բայց դա չի չեզոքացնում հայկական տեխնոբլոգի նպատակահարմարությունը։ Ասածս այն է, որ եթե ստեղծվի որակյալ, ճշգրիտ տվյալներով, հարմարավետ դիզայնով և այլ ինտերակտիվ մանրուքներով (լավ ֆորումների և քոմենթների համակարգով) կայք, ես մեծ հաճույքով նրան կներգրավեմ իմ ցանկի մեջ։
    Ընդհանրապես ArmNet-ը դեռևս մեծ պոտենցիալ է իր մեջ պարունակում։ Պետքա դա օգտագործել քանի ուշ չի։

    • դե, սկսենք նրանից, որ երբեք էլ ուշ չէ ինչ որ բան սկսելու համար։
      հետո էլ հայկական տեխնոբլոգը կյանքում չիդառնա Էնգադջեթ կամ Էլ Վերջ։ Դրանք միլինոնաց բյուդջեյով մեդիակոմպանյաների մեծ պրոյեկնտեր էն։ Ունեն լիքը-լիքը ինսյադերներ ու ոլոտի ասեր համարվող հեղինակներ։
      Հայկական բլոգը հաստատ չի լինելու գուգլից կամ էփլից ինսայդերների հաղորդած ինֆորմացիաների բնակավայր։ Ուզած չուզած պետքա լինեն հեղինակային նյութեր։ Չեմ կարծում որ ասենք էնգադջեթից ցրած վերջին նորությունը մի անգամ էլ հայերեն կարդալը բավականություն կպատճառի ընթերցողներին։

      • Սկսելու համար չէ, իսկ արդեն կայացած այցելողների բազայով սայտի հետ մրցակցելու համար կարող է ուշ լինել։ Այդպիսինները ԱրմՆեթում դեռևս քիչ են։
        Դու ինքդ շատ լավ գիտես, որ Հայաստանի միայն չնչին տոկոսը գիտի ընդհանրապես տեխնոբլոգը ինչա, առավել ևս Engadget-ի և The Verge-ի մասին։ Մարդկանց պետք է ճշգրիտ, հասանելի տեղեկատվություն, մայրենի լեզվով գրած, որտեղ կլինի միայն մեր բնակիչներին անհրաժեշտ ինֆորմացիան։ Նույն վերը նշված կայքերը իրականում բլոգեր են և նրանց կոնտենտի նշանակալի մասը նրանք ստանում են այն լրատվական ընկերություններից։ Նրանց նպատակն է միայն ներկայացնել այդ ամենը հավաքագրված, պարզ տարբերակով։ Իսկ հեղինակային իրավունքների հետ հարցեր չեն առաջանում, հերիք է միայն հղումը ստորիվ տեղադրել և վերջ։ Ինչպես անում է, օրինակ Լենտա․ռու-ն։ Իմ անգլերենի գիտելիքները բավարար են ամերիկյան կայքերից օգտվելու համար, բայց ես հաստատ կընտրեմ այդ ամենի հայկական տարբերակը, եթե վստահեմ կայքին։

        • դե, ես օրինակ նույնը անում եմ ռուսերեն կայքերում։ Բայց հայերը հայկականը քննադատելու ու չսիրելու սովորություն ունեն։ Միքիչ էլ նախանձելու ու պախարակելու։ Էդ պատճառով Հայաստանում նոր բան անելիս շատ են հավայի խոչընդոտներ ծագում։

          Պ․Ս․ Էս կոմմենտդ որ Ծատուրյանը կարդար, հաստատ կփոշմաներ ու քարրոռդդ ցածր ա նշանակել ։Դ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s