ռեստրուկտուրիզացիա


Բոլորս էլ օրերից մի օր որոշում ենք ինչ-որ նոր բան սկսել։ Նոր բան, որ կսկսի նորովի հետաքրքրել մեզ ու շրջապատին։ Ես ել բացառություն չեմ։ Վաղուց էի որոշել, որ նոր բլոգ ա պետք ստեղծել (բազմահեղինակ)։  Բայց, հանգամանքների բերումով նենց ա ստացվում, որ ես  դժվար թե մոտ ժամանակներում նոր բլոգ ստեղծեմ։ Ու դժվար էլ ինչոր մեկի հետ համահեղինակ դառնամ։ Չնայած եթե շաաատ հետաքրքիր մի անձնավորություն առաջարկի դա անել, դժվար թե հրաժարվեմ։ Պատճառները միքանիսն են։ Բայց եկեք հիմա իրանց մասին շաատ մեծ կարծիք ունեցող ու ընդհանրապես ժամանակ չունեցող “ժուռնալյուգների” ու “արվեստագետների” վրա չխուրդվենք ու անցնենք առաջ։

Հիմա բացատրեմ թե ինչ ա կատարվում ու կատարվելու մոտ ժամանակներս։
Նախ և առաջ, երեևի տեսել եք տեխնոբլոգերի մասին էս պոստը։ Ասեմ, որ հարցման արդյունքները բավականին գոհացուցիչ ու համոզիչ էին, որպեսզի ես սկսեմ հայերեն տեխնեբլոգ ստեղծելու մասին ավելի լուրջ մտածել։ Մտածելը կմտածեմ, բայց դե ստեղծելն ա դժվար։ Էն էլ մենակով։
Բացի այդ, տարիների ընթացքում հավաքված բլոգիս վիճակագրական տվյալները ևս մի անգամ ապացուցում են, որ հայերը ինտերնետում բացի սեքսից ու պոռնոյից, էլի շատ ու շատ բաներ են փնտրում ինտերնետում։ Եվ պատկերացրեք, որ էդ փնտրածների մեջ կան բավականին հետաքրքիրները։ Այնքան հետաքրքիր, որ դրանց կարելի է անդրադառնալ։ Էդ նշանակում ա, որ կարելի ա միքիչ հետազոտել ու սկսել գրել նոր թեմաներով։

Ռեստրուկտւրիզացիան բարդ ու լուրջ աշխատանք պահանջող պրոցեսս ա։ Չեմ կարա ասեմ թե երբ կավարտվի դա իմ բլօգում, բայց մի բան հաստատա։ Դրանից հետո դուք ավելի մեծ հաճուքով եք կարդալու պոստերս։
Բացի այդ որպես թիզեր ասեմ, թե ինչ փոփոխություններ են սպասվում հիմնականում։
Առաջիկայում կարողա փոխվի բլոգի անունը և բնականաբար նաև հասցեն։ Զգալի փոփոխություններ կլինեն նաև դիզայնում։ Ինձ թվում ա, դրանից հետո վիզուալ ոչինչ հնից չի մնա։ Կաշխատեմ լինել ավելի ինտերակտիվ: Կավելանան պոստերի նոր ֆորմատներ, մասնավորապես մտածում եմ վիդեոքասթեր նկարելու մասին։ Բայց դա միքիչ ուշ։ Ինչպես արդեն նշեց, կսկսեմ գրել նոր թեմաներով։ Թեմաների գաղնիքը չեմ բացի, բայց կասեմ որ, կլինեն նաև պեստերի սերիաներ։

Առայժմ այսքանը։ Հիմա ուղեղումս նենց տվոռչեսկի բեսպարյադըկ ա, որ ես չեմ կարում մտքերս հավաքեմ ու շարունակեմ։ Աչքիս թուղթ ու գրիչ առնեմ ձեռս ու հավաքելով գնամ․․․
Տեսնենք թե ինչ կստացվի։
Բայց դե իրանցից դավոլնի ժոիռնալյուգներն ու “արվեստագետները” հաստատ մի օր փոշմանելու են, որ ժամանակին իմ հետ չհամագործակցեցին։ Բայց էդ ժամանակ արդեն ուշ կլինի։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s