F1 2012: ուտել թե՞ չուտել


չեմ խաբի, ու կասեմ որ ես հիմա հեչ նման չեմ 2006-2009 թվերի Միքայելին։ Էն ժամանակ կարելի ա ասել, որ իմ միակ հետաքրքրությունը Ֆոռմուլա 1-ն էր։ Էն ժամանակ ուրիշ էր էլի։ Կար BMW Sauber, կաին Նիքն ու Ռոբերտը։ Թիմը տարեց-տարի ուժեղանում էր։ 2007-ին թույն սկանդալային ֆիլմեր տեսանք, Ալոնսոյի, ՄակԼարենի ու Ֆեռռարիի մասնակցությամբ։ 08.06.08-ին, գերմանա-շվեյցարական թիմի առաջին և ցավոք վերջին հաղթանակը․․․ հետո ԿԵՌՍ, ռեգրեսս, սրեդնյակ թիմ, աութսայդերի ձգտող ու չարաբաստիկ հուլիսի 29։ Պուկ, փախան։ Նրանց հետք էլ չի էլ երևում։ Կարծես սկի չէին էլ եղել։ Չնայած դա բնականա։ Ֆ1 բարձր արագությունների սպորտա։ Ու պատմությունն էլ կարծես բոլիդներից էլ արագընթաց ա։ Ու ամեն ինչ շատ շուտ էլ մոռացվում ա։ Հիմա էն թվերը շաատ քչերն են հիշում․․․ Էն էլ Հայաստանում։ Հատուկենտ մարդիք։
Էհհ․․․ ի՞նչ ժամանակներ էին․․․
Հիմա նրանցից ոչոք չկա։ Մարիո Թայսենը BMW AG-ում եսիմ ի՞նչ պաշտոնիա, Վիլլի Ռամփֆը կարծեմ թոշակիա անցել, Ռոբերտ Կուբիցան անցյալ տարվա փետրվարի մազապուրծ եղավ մահից ինվալիդ դառնալուց։ Նիք Հայդֆելդին նախընտրեցին եսիմ ինչ միհատ “պապայի բալով”  փողի մեշոկով ու տենց․․․
2010 թվից էլ ես եմ փախել Ֆ1-ից․․․ Վաբշե ոչ նայել եմ ոչ էլ կարդացել։ Գիտեմ մենակ, որ Ֆետելը արդեն Ալոնսոյին գծերից քցել ա դառել ա կրկնակի չեմպիոն։ Ու վսյո։

Հիմա, չգիտեմ ի՞նչ անեմ։ Միտեսակ էլի ուզում էմ վերադառնամ էն հին ժամանակներին ու կայֆերին։ Բայց չգիտեմ ո՞նց, ու՞մ հետ, ու՞մ համար։
Արդեն Ալոնսոն են հինը չի, Ֆլավիո չկա, Ֆեռռարին կյանքում դուր չի եկել, Մակլառենը մեծատառով ԹԻՄ ա, բայց մեկա Մեռսերի մատոռներովա, իսկ ես վերջիններիս տանել չեմ կարողանում։ Ռեդ Բուլլը կոմմերցիոն հրաշք ա դա ի տոլկո։ Մնացածն էլ, մանր-մունր, գոյատեվում են իրանց համար։ Չնայած խի՞ իրանց, ավելի շատ ֆոնի, կամ հայերեն ասած՝ դամ են պահում։

Չնայած մեկին մոռացել էի։ ԳՈ Կիիիիմի!!!

Կիմին միշտ էլ դեմք ա եղել :)
Այ Կիմիին կարելի ա համակրել ու նույնիսկ երկրպագել։ Պելետոնի ամենա քչախոս, պոռնիկություններից հեռու ու կայֆարիկ դեմքն ա Կիմին։ Դժվար թե գտնվի մեկը, որ կարա ապացուցի հակառակը։ Նրա պես “օղբաթ” հիմիկվա պելետոնում չեմ տեսնում։
Այ, եթե սկսեմ նայել էդ ցիրկը, հաստատ Կիմիին եմ “բալետ” անելու։ Մնում ա Աստված տա ու ՌԵՆՈ-ի է, Լոտուսի բոլիդը միքիչ արագ դուրս գա ու Կիմին սաղին ցույց կտա․․․
Էսքան հակասական բաներից հետո, չեմ կողմնորոշվում։
Վերջը, նայել թե՞ չնայել Ֆ1 2012-ին․․․
Այ սա է հարցը։

Advertisements

5 thoughts on “F1 2012: ուտել թե՞ չուտել

  1. Նայել-նայել, անշուշտ նայել ( ի դեպ անցած մի քանի տարիներին, երբ Շանթն արդեն “էշացել” էր, TRT Sport-ով էի նայում. թուրքերից էլ մի օգուտ եղավ ):
    Ցավոք ( ինձ համար ) Ֆեռռարիի էս տարվա մեքենան կրկին անհաջող է ( դատելով թեստերի արդյոխնքներից )… Հուսով եմ` Մասսան գոնե էս տարի նորմալ արդյունքներ ցույց կտա, թե չէ` տղուն Ֆեռռարիից ու առհասարակ Ֆ1-ից “դուրս կնետեն”: Դե իսկ հին ընկերներին չեն մոռանում. ես էլ եմ էս տարի Ռայկոննեն ու Լոտուս ( Ֆեռռարիի հետ միաժամանակ ) երկրպագելու:

    • the same shit 🙂 ես էլ էի թուրքիայով նայում։ Մամաս էլ թուրքերեն գիտի, ստիպված հետս նայում էր, որ թարգմաներ։ 🙂
      բայց վախում էմ սկսեմ նայել, հետո 14 թվին մատոռները ունիֆիկացնեն ու էլի անհետաքրքիր դառնա․․․
      բայց աչքիս սկսեմ նայել, բանակում մի հետաքրքիր զբաղմունք կունենամ գոնե․․․ մնում ա սիսիանում ՏՌՏ1 գտնել կամ էլ ռասիյա2․․․

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s