Ցանկության պակաս թե՞ անգրագիտություն


մեր խելոքների մտքով չի էլ անցնում երևի, որ վեբկայքի բացակայությունը բավականին լուրջ ազդում ա իրանց իմիջի վրա։

Էն, որ հայերը համարվում են հետամնաց ազգ, իսկ Հայաստանը հետամնաց երկիր մենք վաղուցվանից գիտեիք։ Բայց էն, որ հայերը իրենք-իրենց են թերագնահատում ու ավելի են դանդաղեցնում կամ նույնիսկ կանգնեցնում իրեց պրոգրեսսը՝ իմ համար նոր բացահատվող փոքրիկ գաղտնքի էր։

Ես չեմ խոսում ամբողջ հայության մասին։ Ոչ էլ մեր մոտով անցնող 122 համարի ավտոբուսի վարորդ Հայասեր ձյաի մասին։ Էն ինչ հիմա ներկայացնելու եմ, մեր ազգի միգուցե մտավոր և մշակութային էլիտա համարվող ինդիվիդուալների մասին է։

Ես ունեմ բազմաթիվ ծանոթներ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են մշակույթի և գիտության հետ։ Կարևոր չի նրանց մշակույթը բարձր թե ոչ այնքան բարձր ճաշակի է։ Եվ ոչ էլ այն է կարևոր թե ինչ կարգի գիտությամբ են նրանք զբաղվում։ Հայնագործում են հոր հեծանիվներ, թե ուղղակի ինչ-որ գիտնականի, երբեմն նույնիսկ արտասահմանյան խոշոր ընկերոթյան հերթակա մեգա աշխատության համար մանր-մունր տասովկա են անում։ Կարևորը են ա, որ մերոնք ինտերնեից օգտվելու և դրանից օգուտ քաղելու ձևը չգիտեն։ Կամ էլ գիտեն, բայց համոզված են որ իրանք նենց սուպեռ-պուպեռ մեգակռուտոյ դեմքեր են, որ կամ իրենց ասածը աշխարհի հագով չի, ու տուպոյ ամերիկացիք չեն հասկանա, կամ էլ իրանք արդեն տվել անցել են Դա Վինչիների ու Մենդելեևներին ու պետք չի իրանց գաղտնիքները աշխարհը իմանա։

Բանը նրանում ա, որ վերջերս սկսել եմ շատ ֆռֆռալ Ֆռյսբուքներում։ Տարբեր ծանոթ ու անծանոթ մարդկանց էջեր այցելել։ Ուշադրություն դարձնել նրանց աշխատանքի ոլորտին ու “ինֆորմացիա” բաժնում “վեբկայք” դաշտի լրացվածությանը։

Եթե ուզում եք, կարող եք դա համարել իմ կողմից անցկացված մինի հետազոտություն, առանց կոնկրետ թվերի ու տվյալների։ Դա Ձեր խնդիրն է։

Էդ թափառանքի արդյունքում ես մի բան հասկացա։ Հասկացա, որ մերոնց համար, կլինի դա բրյուսովի 2-րդ կուրսի ուսանողուհի, որի կյանքի գլխավոր նպատակն է միհատ հարուստ մարդ ունենալը ու միօր փարիզում չալաղաջ ուտելը, թե ասենք հայաստանում բավականին հայտի մի իլյուստրատոր կամ լուսանկարիչ, որոնք ձգտում են հասնել համաշխարհային բարձրունքների ու դառնալ Պիկասոից ու Արտեմի Լեբեդևից հայտնի ու պահանջված ունեն մի մեծ խնդիր։

Նրանք իրենց վեբ զարգացվածությամբ գրեթե չեն տարբերվում․․․

Նրանք ունեն սոցիալական ցանցերով սահմանափակվելու ու դրանից իրանց դաժե լավ զգալու մեծ կոմպլեքս։

Նրանց կարծիքով, եթե նրանց գործերի գոնե ինչ որ մի մասը իրանք ձեռի հետ քցել են ֆեյսբուք, ու իրանց ոռ լվացողներից միքանիսը կամ միքանի տասնյակը դրանք լայք են արել ու ձեռի հետ էլ տակը միհատ սմայլիկի տեսքով քոմմենթ թողել, լրիվ հերիրք ա իրանց ինտերնետի մասշտաբով ներկայանալու համար։

Նրանցից շատերը չունեն անձնական վեբկայք, ներկայացված չեն ոչմի մասնագիտական սոց ցանցում։ Իսկ էն մարդիք էլ, որոնք ունեն ասենք վեբկայք, ավելի լավ էր չունենաին, քանի որ էդ վեբկայքերից մեծ մասի որակը ենքան ցածրա, որ մարդու սիրտ ա խառնում այնտեղ այցելելուց։ Թե՛ դիզայնի և թե՛ դեվելոփմենթի առումով։

Ոչ ոքի համար գաղտնիք չի, որ ինտերնետը հիմա անցել ա թե տպագիր մամուլին և թե հեռուստատեսությանը։ Ամեն ինչով։ Սկսած օպերատիվությունից և վերջացրած լսարանի քանակից ու մատչելիությունից։

Բայց մեկա էդ մարդկանց ասած թե չասած նույննա․․․

Ստորև Ձեզ եմ ներկայացնում իմ մինի հետազոտության ընթացքում ինձ հանդիպած միքանի այդպիսի մարդկանց միկրոպատմություններ։

պատմություն N1: հագուստների դիզայների մասին։

tumblr.com-ի միջոցով շատ արագ ու մաքսիմալ հետշ կարելի է ստեղել բլոգ և այտեղ տեղադրել էսքիզներ ու նույնիսկ պատրաստի աշատնաքներ։ Այն ունի բավականին մեծ աուդիտերիա որի մի ստվար զանգվեծ էլ կազմում են նորաձևության սիրահարներն ու պռոֆիները։

իմ կուրսեցիներից մեկի քույրն ա։ Սովորում էր գեղարվեստի ակադեմիայում։ Ֆակուլտետ-մակուլտետ չգիտեմ։ Բայց գիտեմ, որ ձեռից իրա գործը լավ գալիս էր։ Միքանի անգամ տեսել եմ նրա հագուստների էսքիզները։ Մեկ-երկու անգամ էլ բախտ ա վիճակվել տեսնել նրա էսքիզներով կարված զգեստներ ու աքսեսուարներ։ Բավականին հաջող բաներ էին։

Մի օր հարցրի թե ո՞րտեղ կարամ ինտերնետում տեսնեմ նրա աշխատանքները։ Պատասխանը բնականաբար բացասական էր։

— Ոչ մի տեղ։

Հարցիս, թե չունի արդյոք նա բլոգ կամ վեբկայք, ստացա նույն պատասխանը։ Չէ, կներեք պասախանեց յալ կերպ։

— Ի՞նչիս ա պետք․․․

Դե արի ու բացատրի որ պետքա, պռոստո ինքը կյանքից հետ ա մնացել։ Բացատրելը բացատրեցի։ Բայց վստահ չեմ, որ տեղ հասավ։

Հիմա ասեմ թե ինչ կարա լինի էդ աղջկա ապագայի հետ, եթե նա ունենար բլոգ կամ վեբկայք։

Մի օր, միհատ հարուտ ծյոծկա, հաջողակ բիզնեսվումն կարողա վորոշում ա նոր բիզնես սկսի։ Ինտերնետով ֆռֆռալուց հանդիպում ա էդ աղջկա գործերին, դուրը շատ են գալիս ու որոշում ա կանչել նրան հարցազրույցի, ապագայում իրա ֆիռմայի դիզայենրը սարքելու նպատակով։

Էդ աղջիկը հարցազրույցը անցնում ա (կամ դաժե չի անցնում, բայց մեկա պրոցեսից լիքը թազա բան ա սովորում)։ Դառնում ա նոր, մեծ պերսպեկտիվայով ֆիռմայի դիզայներ, ունենում ա սեփական էսքիզները իկատար ածելու հնարավորություն, մեկել տեսար, նաև սեփական անունով ներաձևության լինյա։

Անցնի թե չանցնի նա հարցազրուցը, մեկա շահածա դուրս գալիս էդ ամենի միջից։ Կամ սովորում ա լիքը բան ու ձեռքա բերում լիքը փորձ, կամել ֆիռմայի դիզայներ ա դառնում ու էլ չի մտածում հանապազորյա հաց վաստակելու մասին։

Էդ ծյոծյան հնարավոր բազմահազար տարբերակերից մեկն էր։ Դա չաշխատեց, կարա ուրիշ մի հեփի էնդ ունեցող տարբերակ առաջանալ։

Էս պատմություն էր հագուստների մոդելավորող-դիզայների մասին։ Բայց նրա փոխարեն կարող են լինել այլ թեմաներիվ ստեղծագործող մարդիկ։ Ճարտարապետներ, ոսրկերիչներ և այլն․․․

պատմունթյուն N2: Ֆեյսբուքով սահմանափակվող լուսանկարիչների մասին

Հետաքրքիր ա ե՞րբ հայերը կբացահայտեն, որ ֆոտոներով կարելի ա կիսվել նաև Flickr.com-ում

Էս մեկը միքիչ դժվարա պատմություն համարել։ Ավելի շատ ընդհանուրի մասին ա, քան ինչ որ մի անհատի։

Էլի ֆեյսբուքազբոսության ընթացքում այցելած ու դիտած փրոֆալներ ու ֆոտոներ։ Բայց ոչ մի ներկայացում այլ կայքում կամ պլատֆորմում։

Անպայման չի լինել պրոֆեսիոնալ լուսանկարիչ։ Պետք էլ չի, որ լուսանկրաչությունը Ձեր օրվա հացը վաստակելու միակ միջոցը լինի, որպեսի դուք ցուցադրեք ձեր ֆոտոները աշխարին։

Ախր էդ ցուցադրելու մեջ դժվար բա չկա։ Կան հազարավոր ձևեր ու միջոցներ։

Բլոգեր։ Օրինակ WordPress-ում, tumblr-ում և այլուր։
Լուսանկարիչների քըմյունիթիներ։ Օրինակ Flickr.com կամ 500px.com…

էս ցանկը կարելի ա ժամերով լրացնել ու լրացնել։ Բայց դա չի կարևորը։ Կարևորը այն ա, որ մարդիկ չեն օգտվում էդ բազմաթիվ միջոցների՝ իրենց ընձեռող հնարավորություններից։ Ոմանք նույնիսկ չեն էլ լսել դրանց մասին։ Ոմանք էլ լսել են, բայց ալարում են գրանցվել և սկսել աշխարհի հետ կիսվել իրենց տեսածը։

Ինձ թվում ա կարիք չկա փողոտ ծյոծկայի պատմությունը մի անգամ էլ ստեղ, ուրիշ կոնտեքստով կրկնելու։ Մեկա, օգուտ չկա։

պատմություն N3: օնլայն վերնիսաժներ

Behance.com-ում իրենց աշխատանքները աշխարհին կարող են ներկայանցել արվեստի գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչները։ Այն ունի բավականին մեծ լսարան, որի մի մասն են կազմում պրոֆեսիոնալներ և պոտենցիալ գործատուներ։

Ճանաչում եմ մի շատ տաղանդավոր ու երիտասարդ նկարչի։ Նրա գործերը շատերին խելահան են անում։ Ինչպիսի կոմպոզիցիա, մտքի թռիչք։ Բա գույները․․․

Բայց նա փող ա աշխատում արվեստի հետ կապ չունեցող ճանապարհով։ Համարյա առևտրով։ Բայց չի ծախում իր նկարները։ Ֆոռեքս-մոռեքս ա խաղում։ Սուտ կլինի ասելը, թե նա էդ ֆորեքսներով միլիոններ ա աշխատում։ Ուղղակի միշտ կոկիկ հագնված ա

ու սոված չի։ Այդքան բան։

Հարցնում եմ թե խի՞ չի ծախում իր նկարները։ Պատասխանում ա, որ հայաստանում ոչ ոք չի հասկանում դրանցից։ Իսկ ով էլ հասկանում ա, էդքան փող չունի որ առնի։

— Հո 10000 դրամով չե՞մ ծախելու ․․․

Իսկ եթե օտգագործի ինետերնետի հնարավորությունները ու վաճառի իր նկարները ինտերնետով, հաստատ ավելի լավ կհագնվի, հետո կարողա տուն ու արվեստանոց առնի, տուրիզմով զբաղվի ու աշխարհ տեսնի։ Աշխարհ տեսնելուց աչքերը ավելի լայն կբացվեն, նկարների որակի վրա էլ դա հաստատ դրական ազդեցություն կթողնի։ Բնականաբար, նկարների գինն էլ կաճի։ Ու էդ ցիկլը անվերջ կարա կրկնվի։

Անկեղծ ասած ես չեմ հատեքրքրվել կան արդյոք օնլայն վերնիսաժներ նկարիչների, քանդակագործների և այլ ստեղծագործ մարդկանց համար։ Բայց կասկածում եմ, որ ժամանակակից ինտերնետում այդպիսիք կարող են չլինել։

Պատմություն N4։ կայք չունեցող վեբդիզայների մասին

Ինչ-որ տեղ կարելի ա հասկանալ վերընշավծ մարդկանց շերտերին։ Նկարիչը կարա նաև ինտերնետից շատ քիչ գաղափար ունենա ու սահմանափակվի ֆեյսբուքով ու յութուբով։ Բայց որ վեբդիզայները կամ դեվելոփերը կայք չեն ունենում, դա արդեն աբսուրդ է։
շարունակելն անիմաստ է կարծում եմ․․․

Պատմություն N5: Յութուբում փայլած աստղի մասին
Պատմությունների շարքի ամենավերջում, Ձեզ ուզում եմ պատմել մի մարդու մասին, որին երևի մեծ մասդ մեղմ ասած այնքան էլ չեք սիրում։ Խոսքս Ջոսթին Բիբերի մասին է։
Էն, որ դուք (ես էլ) նրան չեք սիրում էդ Ձեր պռոբլեմն ա։ Իսկ են որ նա տաղադավոր պացանա ու մեծ բարձրունքների ա հասել, արդեն քննադատությունից դուրսա։
Երևի շատերդ էլ չգիտեք, որ նա հայտնի ա դարձել ՅուԹուբի միջոցով։ Մի օր միհատ ամերիկացի Նիգգա նայում ա յություբում թե ոնց ա ես գյադեն Նե-Յո-ի քավեր երգում։ Զանգում ա սրա հորն ու մորը ու ասում, որ պետքա հանիպեն։ Հանդիպում են, հետո հանդիպում են Աշերի հետ ու գործը կպնում ա։ Մնացածը չպատմեմ, մեկա մեր թեմայի հետ կապ չունի։

Վերջաբանի փոխարեն։
Իրականում տարբերակները և լուծումները վեբի միջոցով աշխարի աչքերին երևալու և նոր հորիզոններ գրավելու համար անսահմանափակ են։ Ուղղակի պետքա թողնել էդ ալակոտությունը, անգրագիտության կոմպլեքսը ու սկսել գրավել նոր բարձրունքներ։ Դրանում Ձեզ կարող է անսահման շատ օգնել ինետերնետը․․․
Ուղղակի բացեք ձեր աչքերը․․․

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s