Էս վերջերս


վերջին երկու շաբաթների ընթացում իմ վեբ ակտիվությունը հասել էր զորյի։ Ֆեյսբուքում ոչինչ, բոգում ոչինչ։ Ու ասեմ ձեզ, որ ինձ էդ տասը օրերը դուր եկան։ բայց դե կուդա ժե նամ բեզ ինտեռնետա? չե՞։

Այդ իսկ պատճառով, որոշեցի գրել էս պոստը էս անցած օրերի, դեպքերի, բացահայտումների ու մանր-մունր էլի բաների մասին։

մաս առաջին։ ինտերնետ ամենուրեք․․․․


Հա, ու ասեմ, որ էդ բացարձակ զրոյի պատճառը մենակ ինտերնետի բացակայությունը չի եղել։ Ավելի կոնկրետ, իներնետ չեմ ունցել ընդամենը մի օր։ երեկ ու էսօր։ Թե խի, կգրեմ պոստիս ընթացքում։ Իսկ որպես լրացուցիչ ինֆո նշեմ, որ մեր Վիվասելլ-ՄՏՍ-ի լավ աշխատանքի շնորհիվ, Հայասանի դաժե ամենակորած չոլերում իմ հեռախոսը գրեթե միշտ ցույց էր տալիս 3G+ նշանը։ Իսկ ամենա-ամենա կորած վայրերում էլ Edge: Ոմանց համար երևի դա կարևոր չի, բայց արժի նշել, որ դա Վիվասելլի քրտնաջան աշխատանքի արդյունքնա։ Թե դուք ոնց եք դրան վերաբերում, դա արդեն Ձեր խնդիրնա։

բայց դե, 3G-ն ունի նաև իր բացասական կողմը։ Շատ արագ ուտումա հեռախոսիդ “մարտկոցի ողջ պարունակությունը։ ՈՒ դու էդ չոլի մեջտեղը մնում ես լրիվ անջատված․․․

մաս երկրորդ։ instagram on Android


կարողա շատերի համար ինստագրամ բառը ուղղակի բառա, որ իրենց ոչինչ չի ասում, բայց միլլիոնավոր մարդկանց համար, ինստագրամը արդեն դարձել ա ապրելակերպ։ Ինստագրամը մի շատ պարզ ու հասարակ այֆոնային ծրագիր էր ֆոտոների թույն էֆֆեկտներ ավելացնելու ու քեզ թույն լուսանկարիչ զգալու համար։ Բացի այդ այն նաև էդ թույն լուսանկարիչների սոցիալական ցանցա։

Բա խի՞ “ԷՐ”։ Որովհետև արդեն ինստագրամը միայն այֆոնի համար չի։ Ինստագրամ հիմա կարող են ունենալ նաև անդրոիդ օգտագործողները։ Երևի ամենասպասված ծրիագիրն էր անդրոիդի համար։ Ինձ համար ևս։

Բայց արի ու տես, որ իմ Motorola Dext-ը չափից շատ հինա էդ անտեր ինստագրամը աշխատացնելու համար․․․

մաս երրորդ։ սպանված աղավնին Android-ը


Առաջին մասում արդեն նշեցի, որ ինտերնետ չեմ ունեցել ընդամենը 1 օր։ Դրա պատճառը հեռախոսիս կոմայի մեջ գտնվելն էր։

Չգիտեմ թե դուք ոնց, բայց ես հետաքրքրասեր անձնավրություն եմ։ Անընդհատ փորձում եմ նոր բաներ անել ու նոր բաներ գտնել ու բացահայտել։ Այ էդ բացահայտումներից մեկի ճանապարհին էլ ես իմ Motorola Dext-ը երկու օր առաջ սարքեցի աղյուսի կտոր։

Սովորականի պես ՋիՄեյլս էի ստուգում։ Մեկել ՀՕՊ! Ինստագրամից նամակ ունեմ` Instagram for Android վերնագրով։ Բացեցի, կարդացի ու գնացի մեջի լինկով, որ ինսթալլ անեմ, մեկել տեսար աշխատեց։ Գրեց որ մոտոռոլաիս չի թույլատրվում։

Բայց դէ ֆոռումներն էլ հո չեն արգելել։ Գնացի 4pda.ru-ի ֆորումը ու գտա դրա ինստալացիոն ֆայլը։ Առանց Գուգլ փլեյսթորի։ Քաշեցի։ Ինսթալացիան ավարտվեց բացասական պատասխանով։ Ասեց Нет!

Քցեցի-բռենցի, ասի անդրոիդս ափդեյթ անեմ։ Էդ անտեր ափդեյթը ենքան երկար տևեց, որ չդիմացա ու հեռախոսիս մարտկոցը քաշեցի ու հանեցի։ Հանեցի, հետո նորից տեղը դրեցի։ Բայց արդեն չմիացավ․․․ տանձին չէր։ Դառել էր ԿԻՌՊԻՉ։ Ինչ անում էի չէր միանում․․․ Ես էլ եսիմ որ չոլի մեջտեղը՝ ցեխերի մեջ։ Դե արի ու գլխիդ ճարը տես․․․

Երեկ, նոր իմացա, որ էս մեռած անդրոիդները հատուկ կախարդական կնոպկեք սխմելով, միանում ու մտնում են RecoveryMode: Էդ կախարդական կնոպկեքը սխմեցի, միքիչ էլ շամանություն արեցի ու զարթնեց․․․ Լավ էր։ Թեչե մնալու էի առանց ինտերնետի ու երաժշտության։

մաս չորրորդ։ Ես․ Ֆորմուլա1-ի պիլոտ:

պիլոտը հերիք չի, հլը միհատ էլ չեմպիոն։

Երևի արդեն նկատել եք, որ Ֆ1-ի սիրահար եմ։ Դե, բնականաբար, սիրում եմ նաև մեծ արագություններ։ Բայց քանի որ, հիմա հնարավորություն չունեմ ռեալ ամրագոտի կապելու ու ասենք Սուզուկայի ասֆալտի վրայով սլանալու, էդ կայֆի գոնե մի փոքր մասը փորձում եմ ստանալ համակարգչային խաղերից։

Որ ասեմ, թե շատ եմ խաղում, սուտ կլինի։ Բայց խաղում եմ։ Հիմա Need For Speed-երը էլ հինը չեն։ Էլ են կայֆը չկա։ Վերջին խաղը, որ խաղացել էի, ու ինձ քչից-շատից էդ արագության կայֆը պարգևել էր, Racedriver GRID-ն էր։

դէ դրա ստեղծող բրիտանական CODEMASTERS ստուդիան միշտ էլ racing ժանրի լավ խաղեր ա արտադրել։ Սկսած ամենա առաջին Colin McRae Rally-ից, վերջացրած հենց նույն GRID-ոց։ Հիմա էլ, Բերնին որոշել ա Ֆ1-ի խաղ սարքելու իրավունքները տալ նրանց։ Ասեմ, ոչ հեչ էլ վատ որոշում չի կայացրել։

Բայց դե խաղը մնում ա խաղ։ Ինչքան էլ արագության ծարավս հագեցնում ա, մեկա ռեալ չի։ Ուղղակի չի կարա դաժե են ամենասուպեռ պիլոտը ԼՈՏՈՒՍ-ի մեքենայով դեբյուտային սեզոնում չեմպիոն դառնալ։

Բայց եկեք էս թեման մի կողմ թողնենք։ Սա մեծ թեմայա, ու ավելի լավ կլինի, որ մոտակա պոսերիցս մեկը ամբողջովին նվիրեմ սրան ու միքիչ պատմեմ ձեզ, թե ինչ ա ստացվել լեգենդար CODEMASTERS-ի մոտ։

Բայց արդարության համար նշեմ, որ ինտերնետից կտրողներից մեկն էլ էս խաղն էր։

մաս հինգերորդ։ մուզիկային


Երբեք չեմ սիրել Winamp-ը։ Ու բնականաբար չեմ էլ օգտագործել։ Ուղղակի այփոդատիրոջ համար միքիչ անիմաստ ա թողնել iTunes-ը ու էսկողմ-էնկողմ նայել։ Բայց հիմա, երբ իմ այփոդը ինձ հետ չի, ու երաժշտություն լսելու միակ քչից-շատից հարմար ձևը անդրոիդով հեռախսնա դարձել, ես սկսել եմ սիրել Վինամպը։

Անդրոիդի համար շաատ-շաաատ մյուզիքփլեյերներ կան։ Թե անվճար և թե վճարովի։ Դրանց մեծ մասը արդեն անցել են ձեռիքս տակով։ Բայց բոլորն էլ անհաջող։ Ամեն-մեկը մի թերություն ուներ։ Սովորությանս համաձայն Վինամպին շան տեղ չեի, դնում։ Բայց դեն էդքան երկար որոնումներից հետո, մտածեցի որ ամեն դեպքում կարելի ա Վինամպն էլ փորձել։ Ու պատկերացրեք, ինձ գոհացրեց։ Պրիչյոմ անվճար տարբերակը ․․․ նենց որ, եթե դուք ունեք անդրոիդով հեռախոս, խորհուրդ կտամ միանգամից ներբեռնել Վինամպը ոի սկսել վայելել ձեր սիրած երաժշտությունը նրա միջոցով։ Հաստատ չեք փոշմանի․․․

— — — — —

Բացի էդ, էշ շաբաթ ձեռքս էր ընկել նաև Armada Lounge vol.4-ը։ Սրա շուրջ էլ չեմ մանրանա։ Ուղղակի կասեմ, որ շատ լավն ա։ Սա լսելուց քեզ դրխտում՝ ծառի հովին պառկած ես զգում․․․

P.S. էսօր վերադարձա բլոգ, բայց ֆեյսբուքում ակտիվությունս դեռ լրիվ զրոյա։ Բայց հավատացեք, կայֆա տենց։ 😉

երևի թե այսքանը… Մյուս անգամ կաշխատեմ էլ էսքան երկար ժամանակով չբացակայել բլոգից։ Լավ եղեք։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s