մանր-մունր / լռությունից հետո


որոշեցի օգտագործել հետընտրական փոքր լռությունը ու միքանի բան գրել։ Գրել պետք էր վաղուց։ Ուղղակի անիմաստ էր նախընտրական շրջանում մարդկանց էդ կարևոր ու պատասխանատու գրոծից շեղել ասենք ինչ-որ նոր մի բանի մասին գրելով։ Հիմա ամսի ութն է։ Ու դեռ ես նույնիսկ չգիտեմ թե ինչ արդյունքներ են գրանցվել ընտրություններում։ Չնայած, փորձեմ գուշակել, երևի հանրապետականն ա չե՞ հաղթել․․․ չնայած էդքանը մինչև ընտրություններն էլ գիտեի։

Հիմա անցնեմ ավելի հետաքրքիր բաների։ Էս անգամ էլ կփորձեմ անցած ժամանակում գտած ու իմացած բաները կարճ-կարճ շարադրել ու ներկայացնել ձեզ։ Սկսենք․

մաս առաջին։ #musicislife

բացի թվերթերի հեշթեգ լինելուց, #musicislife-ը նաև Dash Berlin-ի 2-րդ ալբոմի անվանումնա։ Ռւլեյզ ա եղել ապրիլի 27-ին։ ես գտել եմ միքանի օր հետո։ Բայց մինչև հիմա, ոչ մի հարմար առիթ բաց չեմ թողնում ականջներովս ևս մի անգամ այն անցկացնելու համար։ Եթե ծանոթ չեք Դաշ Բերլինի երաժշտությանը, ասեմ որ նա տրանս ժանրի ամենահետաքրքիր ու խոստումնալից դիջեյներից մեկնա։ Էս #Մյուզիքիզլայֆը կարծես նախորդ, The New Daylight ալբոմի շարունակությունը լինի։ Շատ չեմ խորանա, մեկա ընթերցողներից շատերի համար տրանստ ուղղակի դատարկ բառ է։ Իսկ նրանց, ով քիչ թե շատ լսում է տրանս, ուղղակի կասեմ, որ եթե դեռ չեք լսել էս ալբոմը, բաց մի թողեք ոչ մի վայրկյան և անհապաղ սկսեք այդ պրոցեսը։ ASAP 🙂

մաս երկրորդ։ հետաքրքիր կայքերի մասին

էս վերջերս հաճախ եմ նկատում, որ մեկ-մեկ հետաքրքիր վեբ-կայքերի պակաս եմ զգում։ Փորձում եմ անընդհատ փնտրել ու գտնել հետաքրքիր կայքեր, որոնք բացի նրանից, որ կլինեն իմ հետքարքրություններին համապատասխան, կպարունակեն նաև որակյալ քոնթնեթ։ Հաճախ փորձերս ապարդյուն են անցնում, բայց վերջին շաբաթը բավականին արդյունավետ էր։ Միանգամից երկու կայքեր, որոնք չնայած նրան որ ոչ-մի մեդիա մագնատի ենթակայության տակ չեն գտնվում, պարունակում են բավականին հետաքրքիր նյութ կարդալու ու որ ամենակարևորն է կարդալուց հետո կարդացածի մասին մտորելու, իսկ երբեմն նաև երազելու համար։

Դրանցից առաջինը Lifehacker.ru-ն է։ Թեմայից անտեղյակներին ասեմ, որ լայֆհեքինգը հիմա բավականին պոպուլյար տրենդ ա ու մեծ կապ ունի անյնպիսի ցավոտ թեմաների հետ, ինչպիսիք են՝ առողջ ապրելակերպը, ժամանակի ճիշտ օգտագործումը, ֆինանսական ծախսերը և այլն։ Մի խոսքով, բոլորին խորհուդ եմ տալիս, գոնե մեկ անգամ այցելել այս կայքը։ Հաստատ շատ հետաքրքիր բաներ կգտնեք ձեր կյանքը ավելի պարզ ու հետաքրքիր դարձնելու համար։

Երկրորդը թմային բլոգ է իրերի մասին։ Այն իրերի, որոնց նկատմամբ անտարբեր չեն հիմնականում գիկերը։ Բայց հաստատ հասարակ մահկանացուներն էլ ինչ-որ հետաքրքիր բան կգտեն իրանց համար։ Այսպիսի բլոգերը շատ են։ Բայց սա կարդալուց զգում ես, որ հեղինակները գրում են հոգով ու մեծ սիրով։ Քննարկում են բավականին հետաքրքիր թեմաներ։ Սկսած նորաձևությունից և վերջացրած ավտոսպորտից։ Գիկերին ուղղակի հորդորում եմ  եմ հետևել այս բլոգին։

մաս երրորդ։ qwerty

իսկզբանե, այս պոստը գրելուց առաջ ընդհանրապես չէի էլ մտածել այս թեմային անդրադառձ կատարելու մասին։ Դա տեղի ունեցավ այս տեքստը մուտքագելու տնթացքում։
Հիշում եմ, շատ վաղուց, երբ հորաքույրս աշխատում էր օդանավակայանում և այն ժամանակվա այն եզակի մարդկանցից էր, որ մարդկանցից էր, որ ամեն օր առնչվում էր համակարգիչների հետ, իսկ ես դեռ միքանի տարեկան էի, հաճախ ինչ-որ ամերիյկան ֆիլմ դիտելու ըթացքում հարցնում էի թե արդյոք նա կարողանում է այսպես արագ համակարգչով աշխատել ու տեքստեր հավաքել։ Պատասխանը բնականաբար դրական էր։ Բայց մի օր, երբ նա վերադարձավ հերթական գործուղումից՝ այս անքամ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքից, ասաց որ նա ամենևին էլ արագ չի հավաքում տեքստը։ Ու պարզաբանեց, որ ամերիկացիք տեքստ են հավաքում առանց ստեղնաշարին նայելու։ Անգամ հայաքչ չեն նետում դրա ուղղությամբ։ Ուղղակի նայում են էկրանին ու շարժում են մատերը։ Իսկ ինքը, չնայած նրան որ մուտքագրում է բավականին արագ, դեռ այնքան էլ չի ուստայացել այդ գործում ու հավաքում է ստեղնաշարին նայելով։

Էս իմ արագությունից չեմ դժգոհում։ Նույնիսկ կարող եմ ասել, որ ոչ-շատ արագ տեքստ հավաքելը նույնիսկ պլյուսներ ունի։ Հավաքելու ըթացքում երբեմն նոր մտքեր ու լրացումներ են գալիս ուղեղիդ ու օգտագործելով դրանք տեքստը դարձնում ես ավելի հետաքրքիր ու հեշտ ընթեռնելի։ Իսկ մեծ արագությունների դեպքում չես կարողանա դա անել։ Ուղղակի ուղղեղդ մատերիդ հեևից կվազի։
Բայց էսօր՝ էս պոստը հավաքելու ընոացքում նկատեցի, որ ես էլ մանրից սկսում եմ չնայել ստեղնաշարին։ Կարճ ասած ամերիկոս եմ դառնում․․․ 😀 ու չգիտեմ թե դա լավ ա՞ , թե՞ վատ։

մաս չորրոդ։ հայաստանյան կեղտոտ պրոցեսսների սաունդթրեքը

հայկական ռեպից հեռու մարդկանց ասեմ, որ Հայաստանում կա ՀՏ Հայկո անունով մի ռեպեր։ Չնայած նրան, որ ես ռեպ էնքան էլ շատ չեմ լսում, այն էլ հայկական, նրա արվեստը ինձ դուր ա գալիս։ Ամեն ինչ շատ դիպուկ ա ու ճիշտ։ Իսկ դա ռեպում ամենակարևորն ա։ Իմ կարծիքով իհարկե։
Շարունակելով ՀՏ Հայկոյի թեման, ասեմ որ, ժամանակին նա թողարկել ա Quansh տրիոլոգիան և որքան էլ ցավոտ ու անցենզուր ա ամեն ինչ, մի տաս էդքան էլ ճիշտ ա։ Ինչպես ասում են՝ ցավալի ա, բայց փաստ․․․

Պ․Ս․ առավել հետաքրքրասերներին առաջարկում եմ գտել ու լսել կեղտոտ տարբերակը։ Իսկ բոլոր նրանց, ովքեր չգիտեն թե քուանշը ինչ ա, ասեմ թող իմանան, որ քուանշ նշանակում ա չեմ հավատում։

մաս հինգերորդ։ ամենինչ դեռ առջևում ա

Այո-այո։ Ամեն ինչ դեռ առջևում ա։ Դեռ նոր ա սկսվելու ընտրություններից հետո առաջացած կեղտը ջրի երես դուրս գալ։ Դուրս ա գալու ու սկսելու են էդ կեղտը իրար երես քսշել․․․

մաս վեցերորդ։ մնացածնել ա առջևում

Այո-այո, մնացածնել ա առջևում։ Ու ամենակարևորը են ա, որ ապագան մեր ձեռքերում ա։ Ու կյանքում Լևոնը կամ էլ ուրիշ ինչ-որ մեկը ինձ չի կերակրի ու պահի։ Ինչ անեմ, ես պիտի անեմ․․․ կամ, մենք։

Պ․Ս․

Վերջը միքիչ քաղաքականոտ ստացվեց, բայց ոչինչ։ Մյուս անգամ կփորձեմ ավելի պոզիտիվ բաներից խոսել։ Լավ եղեք։

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s