մանր-մունր #2


չեմ երկարացնում ու անցնում եմ բուն գործին։

մաս առաջին / մտածելու մասին

ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ։ Ես մտածելուց կայֆ եմ ստանում, ընկնում եմ տրանսի մեջ, մեկ-մեկ էլ օրգազմ եմ ապրում։ Բայց են ձեր իմացած օրգազմից չէ։ Ու երբեմն, երբ գիտենում եմ, որ հետաքրքիր թեմա ունեմ մտածելու, ամեն կերպ փործում եմ կտրվել աշխարհից ու գնալ իմ մտքերի աշխարհ։ Կտրվելու պրոցեսում ես կարող եմ լինել ագրեսիվ, ինչպես սոված գիշատիչը։ Աշխատում եմ բոլոր տեսակի զրույցները ցրել ու շուտ պոկվել։

Մտածելը հատկապես լավա ստացվում պառկած վիճակում։ Թե ոնց, չեմ կարող ասել։

մաս երկրորդ/ մենք բոլորս քյարթու ենք

այո-այո, բոլորս քյարթու ենք։ Բայց ամեն ինչ հարաբերական է։
Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ, որ իր մտածելակերպում ունի գոնե մեկ ստերեոտիպ, արդեն քյարթու է։ Այդ ստերեոտիպներն են, որ չեն թողնում մեզ մտածել ու դատել առանց կաշկանդվելու ու կաղապարների։ Մեկի ստերեոտիպները իրեն չեն թողնում ջինս հագնել, մյուսինը ռոք երաժշտություն լսել ու տենց շարունակ։ Ու իմ կարծիքով էս աշխարհում չկա նենց մարդ, որ ստերեոտիպներ չունենա։

ավելի պարզ դառնալու համար մի փոքր, բայց բավականին պրակտիկ օրինակ բերեմ․

պատկերացրեք հայ տղամարդ։ Նա միջին օղակի մենեջեր է բավականին մեծ համբավ ունեցող և հաջողված մի ընկերությունում։ Նա ունի բարձրագույ կրթություն, եղել է աշխարհի տարբեր երկրներում։ Մի խոսքով, նա հետամնաց չե, դեռ մի բան էլ պրոգրեսսիվ է։ Բայց, ըստ նրա ստերեոտիպների “Պեժո” մակնիշի ավտոմեքենա վարելը զապադլոյա ու չի սազում իր ստատուսին, որովհետև ՊԵԺՈն ցինիկ ֆրանսիացու սարքած ավտոյա ու ստեղծվել ա կնանիքի ու բիձեքի համար։ Այդպես է նա մտածում։ Եվ այդ կարծրատիպի պատճառով նա կյանքում չի գնի ՊԵԺՈ։ Ունենալով ասենք N հազար դոլլար, նա կնախընտրի գնել ու վարել եսիմ ում եսիմ ոնց քշած Մի կլաս ցածր, միքանի տարի մաշեցրած Մերսեդես, բայց ոչ բոլորովին նոր ՊԵԺՈ, որը մի քանի անգամ լավն է վերընշված Մերսեդեսից։

Բա, էդպես էլ մարդիք քյարթանում են։ Սաղ ստերեոտիպներից ա․․․

մաս երրորդ / կյանքը փոքր քաղաքում

Եթե ձեզ թվում ա թե Երևանից այն կողմ՝ Հայաստանի մյուս մարզերում ու շրջաններում մարդիք չեն ապրում, կամ ապրում են, բայց քարե դարի կենցաղով, ապա ասեմ որ դուք սխալվում եք։

Էսօր հերթական ուվալնենիս էի անցկացնում Հայաստանի հարավային մարզի քաղաքներից մեկում։ Փոքր քաղաք և ընդամենը շուրջ 15000 բնակիչ։ Բայց շատ լավ եղանակ, միշտ մաքուր օդ, համեղ սնունդ, անաղմուկ փողոցներ, ժպտացող դեմքեր և այլն։ Ու ասեմ, 1-2 ժամ կատարված դիտարկումների արդյունքում բացահայտեց, որ չնայած նրան որ էդ փոքր քաղաքում չկան այս-կամ այն բրենդի բուտիկներ, մարդիք հագնվում են բավականին ճաշակով։ Իմ, գույներին համադրություններին միշտ ուշադիր աչքը այսօր ֆիքսում էր բավականին հանգիստ ու չեզոք գույներ, որոնք բավականին հաջող համադրված էին։
պլյուսները կարելի է թվարկել ժամերով։ Ես մեծ հաճույքով կապրեի ու կստեղծագործեի այդպիսի քաղաքում։ Բայց քանի որ մեր երկրում եզակի դեպքերում է հնարավոր չապրել մայրաքաղաքում ու մեծ հաջողությունների հասնել, ես այդպիսի ռիսկի չեմ գնա։

երևի այսքանը։

 

 

Advertisements

One thought on “մանր-մունր #2

  1. Երկրորդը մասը շատ ճիշտ ես նկատել։ Տե՛նց ա։
    Իսկ առաջինի կայֆը էն ա, որ մի միտքը մի ուրիշ միտք ա բերում, էս նոր միտքը մի քանի հատ ուրիշ նոր միտք։ Մի 20 րոպե հետո քո ասած օրգազմն ա գալիս։ Ինքդ քո մտքերի զարգացումից ու շատությունից էնքան ես ուրախանում, որ չես իմանում ինքդ քո հետ ինչ անես։ Ու այ հենց էս պահին գալիս ա աբլոմը, որովհետև կողքիններդ ձիու ռոժով վրետ են նայում (մոխրագույն ուղեղը կախեց, չջոկեց) ու չեն հասկանում, թե քո հետ ինչ ա կատարվում։ Դու էլ մանթռաժի մեջ թողում գնում ես, էլ ի՞նչ անես։ Սենց տխուր բաներ…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s