մանր-մունր #3 / հեռուստատեսային


Ես հեռաստացույցի սեր չունեմ։ Կյանքում դրանից կախված չեմ եղել, տանը չենք ունեցել արտասահմանյան ալիքներով լի արբանյակային կամ կաբելային հեռուսատեսություն։ Հիմա էլ, նույնիսկ հաճախ լինելով բավականին պարապ, չեմ նայում հեռուստացույց։ Բայց պատկերացրեք, որ մեկ-մեկ մեգապարապությունից սկսում եմ պուլտի կոճակները սեղմելով ու ալիքները անընդմեջ փոխելով ժամանակ սպանելու փորձեր անել։ Բայց ասեմ, որ դրանք հիմնականում անցնում են ապարդյուն՝ հայկական ալիքների ապարդյուն լինելու պատճառով։

մաս առաջին / տաղավարային

հետաքրքիրա, փոքրուց լինելով դիզայնի և ճարտարապետության ոլորտներում աշխատող մարդկանց շրջապատում, ես էլ ակամայից հետաքրքրվել եմ դրանցով և բախտի բերմամբ թե պատահմամբ ընդունվել եմ “Ճարտարապետություն և դիզայն” ֆակուլտետ։ Միգուց և համալսարանը ավարտելուց հետո չդառնամ ճարտարապետ։ Բայց հաստատ իմ ողջ կյանքի ընթացքում ես ստիպված եմ լինելու անտարբեր չլինել գեղեցիկի նկատմամբ։

Էս օր էլ, պուլտի կնոպկեքը մաշացնելուց հանդիպեցի Նազենի Հովհաննիսյանի հաղորդումներից մեկին։ Կապ չունի, սիրուն ա Նազենին թե, ոչ։ Հետաքրքիր հյուր ա հյուրընկալել թե սաստիկ ձանձրալի ու անիմաստ մեկին։ Ակնհայտ էր մի բան։ Էդ հաղորդման ստեղծագործական խումբը ամեն գնով փորձել էր ստուդիայում ստեղծել մաքսիմալ անմիջական  մթնոլորտ։
Միգուցե և Նազենիի հարցերը անմիջական են և ինչ որ տեղ հետաքրքիր, բայց լրիվ հակառակ պատկերն է ստուդիայի ինտերիերում։ Նրանք դնելով թեյնիկ ու բաժակներ, էդ անմիջականությունը ստեղծելու փորձ էին արել, և ասեմ որ դա մի փոքր օգնել էր։ Բայց․․․ Ի՞նչն է խանգարում մեր տաղավարային դիզայնեռներին ու հաղորդումների պրոդյուսերներին դուրս գալ այդ սութի գլամուրի և luxury-ի կաղապարներից ու հաղորդումների համար պատրաստել ավելի պարզ ու հասարակ տաղովարներ, որոնք միաժամանակ կլինեն և ավելի ֆունկցիոնալ և ավելի անմիջական կդարձնեն հաղորդման մթնոլորտը․․․

Այ օրինակ հենց նույն Նազենիի հաղորդումը կարելի է նկարել ինչ-որ բնակարանում։ Փառք Աստծո, ժամանակակից Երևանում քիչ չեն ճաշակով ձևավոևված բնակարանները։ Բացի այդ, հնարավոր կլիներ ժամանակ առ ժամանակ բավականին հեշտ գործողությունների միջոցով (ընդամենը մի սենյակից մյուսը տեղափոխվելով) փոխել հեռուստահաղորդման տաղավարը։ Ամռանը հաղորդումը կարելի է նկարել պատշգամբում, ձմռանը բուխարիի մոտ և այլն․․․ Դե իսկ Նազենիի իրական ֆանատ-անանիսները հաստատ չէին հրաժարվի ննջարանային տեսարաններից․․․

մաս երկրորդ / լոկալ թիվի

Բավականին երկար ժամանակ անցկացնելով Սյունիքի մարզում, ես սկսել էի ավելի հաճախ ժամանակը սպանել հեռուստացուցի դիմաց։ Պատճառը մեկն էր։ Կապան քաղաքում գործող տեղական հեռուստատեսությունը բավականին հետաքրքիր էր։ Հիմնականում լավ երաժշտություն, կենդանի և մեռած լեգենդների այս կամ այն համերգներից ձայնագրություններ, ռուսական/սովետական և արտասահմանյան լավ ֆիլմեր ու փաստագրական հաղորդումներ։ Բացի այդ, մեկ-երկու հաղորդում էլ մարզի ու մարզկենտրոնի բնակիչների ու նրանց կյանքի մասին։
Եվ որ ամենակարևորն է՝ ոչ մի տափակ ու անմակարդակ սերիալ։
Փաստորեն այն ինչ դուք  կյանքում չեք տեսնի ասենք “Արմենիայով” կամ “Հ1” ով, կարող էք դիտել “ՍՈՍԻ”-ով։

Հետաքրքրվելով Ստեփանավան քաղաքում ապրող իմ ընկերոջից, ես իմացա որ գրեթե նույն պատկերն էլ իրենց մոտի տեղական ալիքներում է։
Փաստորեն ստացվում է, որ չնայած պետական ու կիսապետական ալիքների հետ ունեցած ֆինանսական, տեխնիկական և մարդկային ռեսուրսների ահռելի տարբերությանը, տեղական ալիքները շատ անգամ ավելի որակյալ content են հեռարձակաում

Բա․․․

մաս երրորդ / սերիալային

մի պահ, կյանքի բերումով մի հայկական սերիալ էի աչքի պոչով նայում։ Այն ժամանակ ամեն անգամ սերիալի սկզբում նշվում էր, որ ֆիլմի սյուժեն բացառապես հիմնված է իրական դեպքերի ու պատմությունների հիման վրա։ Սկզբում, սերիալը քչից-շատից հետաքրքիր էր և իր մեջ պարունակում էր թեկուզ և փոքր, բայց ԻՆՏՐԻԳ։
Հետո, մարդիք որոշեցին ոև կարելի է ավելի մեծ փողեր սրփել էդ անտեր սերիալից ու սկսեցին անիմաստ երկարացնել։ Ենքան երկարացրին, որ երևի իրենք էլ մոռացան, որ  ֆիլմի սյուժեն բացառապես հիմնված է իրական դեպքերի ու պատմությունների հիման վրա։ Կամ, միգուցե և հիշում էին դա, բայց արդեն պատմությունն մոռացել։ Ու տենց, գնալով ֆիլմը ավելի ու ավելի երկարեց։
Մի քանի օր առաջ էլ, աչքովս կրկին էդ անտեր սերիալը ընկավ ու սկսեցի նայել։ Էդ սերիալի սյուժեն նենց այլանդակ անհետաքրքիր ու անիրական էր, որ մեռնես, կյանքում չես կարա դրա նման իրական դեպք ու պատմություն գտնել․․․

սույն հոդվածը հիմնված է իրական դեպքերի ու պատմությունների հիման վրա 😀
լավ եղեք։ Հաջող ։)

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s