Nokia / կյանքը դժոխքում (մաս առաջին)


Էական չէ, հետաքրքրվում է մարդը տելեկոմով, թե հեռախոսները նրա համար ուղղակի կենցաղային տեխնիկա են կենցաղի մի այնպիսի մասը ապահովելու համար, ինչպիսին հեռահաղորդակցությունն է։ Կա մի փաստ։ Մարդկանց մեծամասնության մոտ բջջայինը ասոցացվում է առաջին հերթին NOKIA-ի հետ։ Եվ դա ամենևին էլ պատահական չէ։
Կար ժամանակ, այդպիսին էր նաև ոչ շատ վաղ անցյալը, երբ Նոկիան շուկայի առաջատարն էր։ Եվ մինչ մյուս արտադրողները անվերջ փորձեր էին անում շուկա կոչվող կարկանդակից մի քանի փշուր թռցնելու ու “լափելու” համար, Նոկիան՝ կարծես այդ ամենի նկատմամբ բոլորովին անտարբեր մեկը մյուսի հետևից թողարկում էր այնպիսի մոդելներ, որոնք վաճառքում հայտնվելու առաջին իսկ օրվանից դառնում էին բեսթսելլերներ ու զավթում իրենց սեգմենտի մեծ մասը։

Երբևե արտադրված ամենակուլտային լյուքս դասի հեռախոս՝ NOKIA 8800

Այն ժամանակ միայն Նոկիան կարող էր իրեն թույլ տալ մշակել ու շուկա հանել այնպիսի հեղափոխական ու էքպերիմենտալ մոդելներ, ինչպիսիք էին՝ N-GAGE-երը, N91-ը, N93-ը և այլն․․․

Բացի այդ, նրա մոդելները տեխնիկական առումներով էտալոնային էին և կուլտային։ Հիշում ե՞ք N-Series-ը կամ 6230/6030i/6233 տրիոն։Ի՞սկ հիմա։ Ցույց տվեք ինձ մի ժամանակակից Նոկիա, որը կուլտային է։ Բայց խնդրում եմ կուլ չգնաք անհաջող PR ակցիաներին ու չասեք, որ LUMIA 800/900-ները նորագույն ժամանակների ամենալավ ու կատարյալ սմարթֆոններն են։ Միևնույնն է, չեմ հավատա․․․Երևի արդեն ավելորդ կլինի հիշեցնել 80xx սերիայի և Vertu-ների հաջողությունների մասին։

Լավ, հիմա անցնենք մեր օրերին։
Եթե տեղյակ չեք, տեղեկացնեմ, որ բականին վերջերս, բացի այն, որ Նոկիան զիջել էր առաջատարի դիրքերը ֆինանսական առումով, նաև հաջողացրել է զիջել հարավ-կորեական SAMSUNG-ին վաճառքների քանակական առումով։ 2012թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով Նոկիան արդեն 2-րդն է բջջայինների շուկայում։

2012-ի առաջին եռամսյակի արդյունքները ըստ GARTNER-и

Samsung-ը իր հետևողական աշխատանքի և բավականին ագրեսիվ ստրատեգիայի շնորհիվ դուրս է եկել առաջին հորիզոնական, զբաղեցնելով  շուկայի 20.7%-ը։ Նոկիան իր հերթին ունի 19.7%, իսկ APPLE-ը 7.9%: Այո, այո։ Այն նույն Apple-ը, որին 2007 թվականին iPhone ներկայացնելուց հետո բոլորը ասում էին, որ այՖոն կգնեն ընկերության միքանի ֆանատները և այդքանով նրա երգը կերգվի ու այն կտապալվի։ Բայց արի ու տես, որ այդպես չեղավ։

Չնայած նրան, որ ասում են թե ուրիշի փողերը հաշվելը այնքան էլ լավ բան չէ, այնուամենայնիվ եկեք թողնենք քանակականը ու անցնենք ֆինանսականին։ Պարզ մի բան։ Շուկան և նրանից առաջացող եղամուտը ունեն ընդամենը 100%։ Ցավոք։
Այդ 100%-ից գումար կարողանում են պոկել ընդամենը 3 ընկերություն։ Շուկայի եկամուտի 72%-ը Apple-ինն է (էլի Apple…), 26%-ը Samsung-ինը, իսկ մնացյալ մեկ տոկոսը՝ HTC-ինը։ Ինչպես տեսնում եք, այստեղ էլ Նոկիայի գործերը մեղմ ասած լավ չեն ընդանում։ Եռամսյակը եռամսյակի ետևից, Նոկիան զեկուցում է միլլիարդ+ եվրոների կրած վնասների մասին։ Բացի այդ մուրճի հարվածներով վաճառվում են ընկերության այնպիսի ստորաբաժանումներ, որոնք այս կամ այն ժամանակ ձևավորվել կամ գնվել են մեծ ջանքերի ու միլլիարդավոր դոլլարների ծախսերով։ Վաճառվում են, այն էլ ծիծաղելի գներով։
Հիմա էլ, վաճառելով այն ամենը, ինչը հնարավոր էր անել առանց ավելորդ շուխուրի, Նոկիայի ղեկավարները որոշել են վաճառել ընկերության կոկորդին կանգնած ամենամեծ՝ Vertu անունով ոսկորը։ Բնական է։ Խորտակվող նավի վրա ադամանդներով ու զմրուխտներով լի ծանր սունդուկը, որի իր հերթին ավելի է արագացնում նավի խորտակումը, ոչ մի օգուտ չի կարող տալ և վաղ թե ուշ դառնալով բորոլի աչքի փուշը պետք է նետվի տաղտակամածից այն կողմ․․․

Բնական է նաև այն, որ վնասներ կրող ընկերության ակցիաները չեն կարող չկորցնել իրենց գինը։ Բավական է նշել միայն այն, որ 2012-ի առաջին եռամսյակի ընթացում Նոկիայի ակցիայի միջին գինը ընկել է շուրջ 20%-ով։ Այդ ամենն էլ իր հերթին ազդում է ընկերության ընդհանուր արժեքի վրա։
Այժմ Նոկիան գնահատվում է ընդամենը 12 միլլիարդ դոլլար։ Այո, չնայած նրան, որ 12 միլլիարդը այնքան էլ փոքր գումար չէ։
Բայց ինչպես գիտենք ամեն ինչ հարաբերական է և 12 միլլիարդը Նոկիայի համար կոպեկներ է․․․ Համեմատության համար կարելի է նշել, որ մի այլ ֆինական ընկերության՝ ROVIO-ի արժեքը կազմում է շուրջ 9.2 միլլիարդ։ Բայց ի տարբերություն Նոկիայի, Ռովիոն ունի ընդամենը 228 աշխատակից 220 000-ի փոխարեն և արտադրել է ընդամենը մի կուլտային խաղ՝ Angry Birds անունով։

Ինչպես տեսնում եք, Նոկիան հիմա գտնվում է մի շատ մեծ փոսի մեջ։ Եվ նման տեմպերով շարժվելու դեպքում դժվար էլ դուրս գա այդ փոսից։ Ավելի հավանական է մի սցենար, որի դեպքում այն կկրկնի Siemens Mobile-ի, Sony Ericsson-ի, Palm-ի ու Motorola-ի պատմությունները և կկործանվի․․․

Ցավոք, ընկերության այժմյան ղեկավարությունը կարծես հենց դրան էլ ձգտում է։ Եվ չնայած ես երբեք Նոկիայի նկատմամբ սեր չեմ տածել ու միշտ քննադատել եմ նրանց արտադրանքը, ինձ համար շատ դժվար է տեսնել Նոկիայի նման ընկերությանը գրեթե մահամերձ վիճակում անօգնական ընկած։

Սա Նոկիայի մասին տխուր պատմության առաջին մասն էր։ Երկրորդ մասում կփորձեմ պարզաբանել թե ինչից սկսվեց այս անկումը և էլ ինչ դժվարություններ ունի Նոկիան այժմ։

4 thoughts on “Nokia / կյանքը դժոխքում (մաս առաջին)

  1. Rovio-ն միայն Angry Birds-ը չէ, որ արտադրել է: Լիքը լավ-լավ J2me խաղեր ուներ, դպրոցական տարիներին բզբզում էի, հեսա հիշեմ. Darkest Fear 1, 2, 3, Wolfmoon… ( սրանց համար գժվում էի ) N-Gage` Bounce Tales… Էս ուղղակի. արդարության համար գրեցի… 🙂

  2. Միկ ջան, քո հոդվածները կարդալուց իսկական հավես եմ ստանում: Շարունակի վարպետությունդ կատարելագործել:

Leave a reply to Michael Yeghyan Չեղարկել պատասխանը