մանր-մունր #3 / հեռուստատեսային

Ես հեռաստացույցի սեր չունեմ։ Կյանքում դրանից կախված չեմ եղել, տանը չենք ունեցել արտասահմանյան ալիքներով լի արբանյակային կամ կաբելային հեռուսատեսություն։ Հիմա էլ, նույնիսկ հաճախ լինելով բավականին պարապ, չեմ նայում հեռուստացույց։ Բայց պատկերացրեք, որ մեկ-մեկ մեգապարապությունից սկսում եմ պուլտի կոճակները սեղմելով ու ալիքները անընդմեջ փոխելով ժամանակ սպանելու փորձեր անել։ Բայց ասեմ, որ դրանք հիմնականում անցնում են ապարդյուն՝ հայկական ալիքների ապարդյուն լինելու պատճառով։

Շարունակել կարդալ

մանր-մունր #2

չեմ երկարացնում ու անցնում եմ բուն գործին։

մաս առաջին / մտածելու մասին

ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ։ Ես մտածելուց կայֆ եմ ստանում, ընկնում եմ տրանսի մեջ, մեկ-մեկ էլ օրգազմ եմ ապրում։ Բայց են ձեր իմացած օրգազմից չէ։ Ու երբեմն, երբ գիտենում եմ, որ հետաքրքիր թեմա ունեմ մտածելու, ամեն կերպ փործում եմ կտրվել աշխարհից ու գնալ իմ մտքերի աշխարհ։ Կտրվելու պրոցեսում ես կարող եմ լինել ագրեսիվ, ինչպես սոված գիշատիչը։ Աշխատում եմ բոլոր տեսակի զրույցները ցրել ու շուտ պոկվել։

Մտածելը հատկապես լավա ստացվում պառկած վիճակում։ Թե ոնց, չեմ կարող ասել։

մաս երկրորդ/ մենք բոլորս քյարթու ենք

այո-այո, բոլորս քյարթու ենք։ Բայց ամեն ինչ հարաբերական է։
Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ, որ իր մտածելակերպում ունի գոնե մեկ ստերեոտիպ, արդեն քյարթու է։ Այդ ստերեոտիպներն են, որ չեն թողնում մեզ մտածել ու դատել առանց կաշկանդվելու ու կաղապարների։ Մեկի ստերեոտիպները իրեն չեն թողնում ջինս հագնել, մյուսինը ռոք երաժշտություն լսել ու տենց շարունակ։ Ու իմ կարծիքով էս աշխարհում չկա նենց մարդ, որ ստերեոտիպներ չունենա։

ավելի պարզ դառնալու համար մի փոքր, բայց բավականին պրակտիկ օրինակ բերեմ․

պատկերացրեք հայ տղամարդ։ Նա միջին օղակի մենեջեր է բավականին մեծ համբավ ունեցող և հաջողված մի ընկերությունում։ Նա ունի բարձրագույ կրթություն, եղել է աշխարհի տարբեր երկրներում։ Մի խոսքով, նա հետամնաց չե, դեռ մի բան էլ պրոգրեսսիվ է։ Բայց, ըստ նրա ստերեոտիպների “Պեժո” մակնիշի ավտոմեքենա վարելը զապադլոյա ու չի սազում իր ստատուսին, որովհետև ՊԵԺՈն ցինիկ ֆրանսիացու սարքած ավտոյա ու ստեղծվել ա կնանիքի ու բիձեքի համար։ Այդպես է նա մտածում։ Եվ այդ կարծրատիպի պատճառով նա կյանքում չի գնի ՊԵԺՈ։ Ունենալով ասենք N հազար դոլլար, նա կնախընտրի գնել ու վարել եսիմ ում եսիմ ոնց քշած Մի կլաս ցածր, միքանի տարի մաշեցրած Մերսեդես, բայց ոչ բոլորովին նոր ՊԵԺՈ, որը մի քանի անգամ լավն է վերընշված Մերսեդեսից։

Բա, էդպես էլ մարդիք քյարթանում են։ Սաղ ստերեոտիպներից ա․․․

մաս երրորդ / կյանքը փոքր քաղաքում

Եթե ձեզ թվում ա թե Երևանից այն կողմ՝ Հայաստանի մյուս մարզերում ու շրջաններում մարդիք չեն ապրում, կամ ապրում են, բայց քարե դարի կենցաղով, ապա ասեմ որ դուք սխալվում եք։

Էսօր հերթական ուվալնենիս էի անցկացնում Հայաստանի հարավային մարզի քաղաքներից մեկում։ Փոքր քաղաք և ընդամենը շուրջ 15000 բնակիչ։ Բայց շատ լավ եղանակ, միշտ մաքուր օդ, համեղ սնունդ, անաղմուկ փողոցներ, ժպտացող դեմքեր և այլն։ Ու ասեմ, 1-2 ժամ կատարված դիտարկումների արդյունքում բացահայտեց, որ չնայած նրան որ էդ փոքր քաղաքում չկան այս-կամ այն բրենդի բուտիկներ, մարդիք հագնվում են բավականին ճաշակով։ Իմ, գույներին համադրություններին միշտ ուշադիր աչքը այսօր ֆիքսում էր բավականին հանգիստ ու չեզոք գույներ, որոնք բավականին հաջող համադրված էին։
պլյուսները կարելի է թվարկել ժամերով։ Ես մեծ հաճույքով կապրեի ու կստեղծագործեի այդպիսի քաղաքում։ Բայց քանի որ մեր երկրում եզակի դեպքերում է հնարավոր չապրել մայրաքաղաքում ու մեծ հաջողությունների հասնել, ես այդպիսի ռիսկի չեմ գնա։

երևի այսքանը։

 

 

մանր-մունր / լռությունից հետո

որոշեցի օգտագործել հետընտրական փոքր լռությունը ու միքանի բան գրել։ Գրել պետք էր վաղուց։ Ուղղակի անիմաստ էր նախընտրական շրջանում մարդկանց էդ կարևոր ու պատասխանատու գրոծից շեղել ասենք ինչ-որ նոր մի բանի մասին գրելով։ Հիմա ամսի ութն է։ Ու դեռ ես նույնիսկ չգիտեմ թե ինչ արդյունքներ են գրանցվել ընտրություններում։ Չնայած, փորձեմ գուշակել, երևի հանրապետականն ա չե՞ հաղթել․․․ չնայած էդքանը մինչև ընտրություններն էլ գիտեի։

Հիմա անցնեմ ավելի հետաքրքիր բաների։ Էս անգամ էլ կփորձեմ անցած ժամանակում գտած ու իմացած բաները կարճ-կարճ շարադրել ու ներկայացնել ձեզ։ Սկսենք․ Շարունակել կարդալ

սիրում եմ/զզվում եմ

Ես ֆուտբոլից հեռու մարդ եմ։ Ոչ խաղալն եմ սիրում, ոչ էլ նայելը։ Բայց դե մեկմեկ լինում են ժամանակներ ու խաղեր, որ ուզած-չուզած նայում եմ։ Դե, ասենք ո՞նց կարելի էր բաց թողնել Եվրո 2012-ի նախընտրական փուլում Ազգային Հավաքականի սուպեռ խաղերը։ Երևի ավելորդ կլինի նշելը, որ երեկ չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում տեղի ունեցավ ևս մի սուպեռ խաղ։ Խաղում էին մադրիդի Ռեալը և Մյունխենի Բավարիան (տոլի Բայեռը։ Դրանց խառնում եմ իրար ։) ): Ես էլ ելնելով էդ խաղի սուպեռությունից ու կեսգիշերային պարապությունից, նայեցի էդ խաղը։ Բայց հիմա խաղի մասին չէ, որ խոսելու եմ․․․
Էդ անտեր ֆուտբոլը ինչքան մասայական ա, մի հարյուր էդքան էլ անծանոթ ա ինձ համար։ Երեկվա խաղի ժամանակ պարզեցի որ իմ իմացած միքանի ֆուտբոլիստներից հիմա ֆուտբոլ խաղում են մեկ-երկուսը։
Բայց էդ փաստին միանգամից չեկա։ Դա հասկանալը ինձ հետ այդ հանդիպումը նայող սուպեռֆուտբալասերների նեռվերի մի մեծ մաս քայքայեց։
Սկզբում ոչ ոքի չճանաչելով լուր հարցեր էի տալիս։ Օրինակ՝
― Բավարիայի վռոի անունը Կան ա չե՞։
― Էս Ռոնալդուն Մանչեստերում չէ՞ր վազվզում։
ու էդ շարքից էլի միքանի հարց։ Հետո հասկացա, որ իմ հարցերը բավականին ուժեղ ազդում են մյուս՝ ֆուտբոլից ավելի լավ գաղափար ունեցող ու ֆուտբոլով շատ հետաքրքրվող մարդկանց վրա։
Ես էլ սիրում եմ մարդկանց նեռվեր ուտել։ Ու սկսեցի շարունակել դեբիլ հարցերի շարանը․․․
― Բա Աբրամովիչը քանի տարեկանա՞։
― Բալաքը ու՞ր ա։
― Վռոն խաղից դուրս լինում ա՞։
և այլն․․․ սրանք հարցեր էին, որոնց պատասխանները որքան էլ զարմանալի էր, ես գիտեի։ Բայց դե մարդու նեռվեր ուտելու համար կարելի ա մեկ-մեկ էլ քեզ շլանգի տեղ դնել չե՞։

Հիմա անցնում եմ զզվելուն։
Ես զզվում եմ, երբ ես նայում եմ Ֆորմուլա1-ի ինչ-որ սուպեր Գրան Պրի, ու թեմայից միհատ անտեղյակ խիար գալիս սկսում ա տենց տափակ հարցեր տալը։ օրինակ՝
― Էս քանիս ա՞ բացում։ (Խոսքը մաքսիմալ արագության մասին է)
― Սրա մի լիտր բենզինը ի՞նչ արժի։
― Բա Շումախերի ախպերը ու՞րա։ ու սենց շարունակ․․․
Մեկ-մեկ էլ հանդիպում եմ կլոուններ, որ ուզում են ասեն նայի, մենք էլ ենք քչից շատից կուրսի, ու սկսում են իրանց արևին քեզ ստուգել․․․
― Բա Սեննան խի՞ մեռավ։
― Ալեն Պռոստի հերն է՞ր հայ, թե՞ մերը։
― Գիտես չե՞, Մոնակոյի գռան պրիի տոմսը ինչ թանկա․․․
Այ տենց դեպքերին ես առավել ևս տանել չեմ կարողանում, ու մեկ-մեկ դաժե բերանս բացում եմ․․․ Նենց որ, մի բան խոսալուց առաջ լավ մտածեք։ Թե չե կարողա հավայի հայհոյանքի զոհ դառնաք։ Հաստատ իմ նմանները քիչ չեն։

պլան Բ․

միշտ կա "պլան Բ"

Ինչ սուտասանը դուրս եկա ես բայց․․․
Հոկտեմբերին խոստացա, որ էլ բլոգում չեմ գրելու, են էլ իմ կամքին հակառակ Ստիվ Ջոբսը մահացավ, ես չդիմացա ու գրեցի այդ մասին։ Ու տենց նորից սաղ սկսվեց։ Բայց էդ հլը հեչ։
Միքանի օր առաջ էլ գրեցի, որ իմ բլոգում ռեստրուկտուրիզացիա ա սպասվում։ Բայց արի ու տես, որ էդ էլ ա մանրից սուտ դառնում։
Չե, ես արդեն նոր լոգոյով ու դիզայնով բլոգում եմ գրում, դեռ կլինեն նոր թեմաների շուրջ հրապարակումներ։ Բայց մեկա էս wfs.-ն կյանքում տեխնոբլոգ չի դառնա, չնայած նրան, որ շաատ շուտով այստեղ արդեն կկարողանաք կարդալ շաբաթական պոստերի սերիա գադջեթների ու էլի տենց զիզի բիզի բզբզիկների մասին։ Բացի դրանից կանաչ ռոբոտավոր սմարթֆոններից հեղինակները կկարողանան գտնել իրենց ռոբոտիկների համար ամենահետաքրքիր ծրագրերի մասին մինի ռեվյուներ։
Ռեստրուկտուրիզացիայից հլը որ էսքանը։
Հիմա պատմեմ թե խի եմ ես յան տվել wfs.-ը տեխնոբլոգ սարքելու գաղափարից։
Օրեր առաջ, որոշելով ավելի լուրջ քայլեր ձեռնակել տեխնոբլոգի կազմակերպչական հարցերում, որոշեցի դիմել դպրոցական ընկերոջս։ Հիմա նա Ֆոտոմոլ օնլայն պարբերականի գլխավոր խմբագիրնա։ Դիմեցի։ Միքիչ դեսից-դենից խոսեցինք։ Էսկողմ-էնկողմ նայեցին ու հասկացանք որ սաղ սուտա։ Մենակով բան դուրս չի գա։ Հասկացանք որ մենք միհատ մեգապրոյեկտ են մտածել։ Իրարից անկախ, բայց նույն բանը։ Որոշեցինք ամռանը սկսել աշխատել էդմեգապռոյեկտի վրա ու դառնալ մեդիամագնատներ։
Հետո վարդագույն ակնոցներ հանեցինք ու տեսանք, որ իրականում ամեն ինչ այնքան էլ հեշտ չի լինելու ու դաժե լավ էլ դժվար ա լինելու։ Որ մեծ փողեր են պետք ու էլի լիքը-լիքը բաներ։
Հետո կրկին հագանք վարդագույն ակնոցներ ու հիշեցինք Ստիվ Ջոբսի ասածը ՝ “Stay hungry, Stay foolish”: ու էդ մեզ դզեց։ որոշեցինք որ ոչինչի առջև պետք չի կանգ առնել ու պետքա պայքարել․․․

պ․ս․ Սպասեք մեր մեգապրոյեկտին մի 6-7 ամսից։

Ձնապատ ֆիզգոռոդոկ

Պատկեր

image

միքանի օր առաջ  էր։ Անցնում է ի մեր ֆիզգառադոկի մոտով։ Նկատեցի էս տեսարանը, մտածեցի նկարելու մասին։ Ալարեցի ու մտածեցի, որ ֆիզգառադոկը ոչ մի տեղ չի փախնի ու որ կարամ վաղնել քնելու առաջ գնամ ու նկարեմ։ Վաղը եկավ։ Ոկավ ու իր հետ արև բերեց։ Ձյունը հալվեց ու էս կադրը կորավ։
Իգիտեմ ինի հրաշքով երեկ էլի ձյուն եկավ։ Կրկին անգամ այդ տեղով անցնելը ու չնկարելը արդեն հանցագործություն կլիներ։ Ես էլ դատվելու հավես հեչ չունեմ ։)

Թուղթ ու գրիչի կայֆը

ImageՍաղ սուտ ա։ Թուղթ ու գրիչից լավը չկա։ գնալով ավելի ու ավելի եմ դրանում համոզվում։ Կարաս ժամերով նստես կոմպի դեմը, բայց չկենտրոնանաս։ Ինչ ուզում ես արա, մեկա չի ստացվելու։ Հո զոռով չի՞։
Այ, բայց թուղթ ու գրիչը ձեռքդ վերցնելուն պես, մտքերդ սկսում են իրար հետևից գալ։ Պրյամը կակ պա մասլու։ Դու էլ չես ջոկում թե ոնց ես արդեն 2-3 էջ սևացրել։

Պռոստո միհատ վատ բան կա։ Հետո հավես չի լինում նստել ու էդ սաղ նորից կոմպով հավաքել բլոգում պոստ անելու համար։
Էդ ալարկոտության պատճառով գիտեք քանի-քանի թույն պոստեր են մնացել թղթի վրա, հետո միհատ ապուշ, ուբոռկա անելուց էդ թղթերն էլ քցելա զիբիլը ու սաղ ջուրն ա ընկել․․․