Nokia / կյանքը դժոխքում (մաս առաջին)

Էական չէ, հետաքրքրվում է մարդը տելեկոմով, թե հեռախոսները նրա համար ուղղակի կենցաղային տեխնիկա են կենցաղի մի այնպիսի մասը ապահովելու համար, ինչպիսին հեռահաղորդակցությունն է։ Կա մի փաստ։ Մարդկանց մեծամասնության մոտ բջջայինը ասոցացվում է առաջին հերթին NOKIA-ի հետ։ Եվ դա ամենևին էլ պատահական չէ։
Կար ժամանակ, այդպիսին էր նաև ոչ շատ վաղ անցյալը, երբ Նոկիան շուկայի առաջատարն էր։ Եվ մինչ մյուս արտադրողները անվերջ փորձեր էին անում շուկա կոչվող կարկանդակից մի քանի փշուր թռցնելու ու “լափելու” համար, Նոկիան՝ կարծես այդ ամենի նկատմամբ բոլորովին անտարբեր մեկը մյուսի հետևից թողարկում էր այնպիսի մոդելներ, որոնք վաճառքում հայտնվելու առաջին իսկ օրվանից դառնում էին բեսթսելլերներ ու զավթում իրենց սեգմենտի մեծ մասը։ Շարունակել կարդալ

Advertisements

մանր-մունր / լռությունից հետո

որոշեցի օգտագործել հետընտրական փոքր լռությունը ու միքանի բան գրել։ Գրել պետք էր վաղուց։ Ուղղակի անիմաստ էր նախընտրական շրջանում մարդկանց էդ կարևոր ու պատասխանատու գրոծից շեղել ասենք ինչ-որ նոր մի բանի մասին գրելով։ Հիմա ամսի ութն է։ Ու դեռ ես նույնիսկ չգիտեմ թե ինչ արդյունքներ են գրանցվել ընտրություններում։ Չնայած, փորձեմ գուշակել, երևի հանրապետականն ա չե՞ հաղթել․․․ չնայած էդքանը մինչև ընտրություններն էլ գիտեի։

Հիմա անցնեմ ավելի հետաքրքիր բաների։ Էս անգամ էլ կփորձեմ անցած ժամանակում գտած ու իմացած բաները կարճ-կարճ շարադրել ու ներկայացնել ձեզ։ Սկսենք․ Շարունակել կարդալ

Էս վերջերս

վերջին երկու շաբաթների ընթացում իմ վեբ ակտիվությունը հասել էր զորյի։ Ֆեյսբուքում ոչինչ, բոգում ոչինչ։ Ու ասեմ ձեզ, որ ինձ էդ տասը օրերը դուր եկան։ բայց դե կուդա ժե նամ բեզ ինտեռնետա? չե՞։

Այդ իսկ պատճառով, որոշեցի գրել էս պոստը էս անցած օրերի, դեպքերի, բացահայտումների ու մանր-մունր էլի բաների մասին։

Շարունակել կարդալ

անիմաստ ցնծություն

(c) ֆոտո

Հիշում եք միքանի տարի առաջ էն ամառվա ճռռ շոգին, մեր քաղաքի փողոցներով սկսեցին շորորալ կանաչ, չինական ավտոբուսներ։ Ավտոբուսը դրանց համար միքիչ փաղաքշական բառա դրանց բնութագրելու համար։ Ավելի շուտ դրանք գավնոբուսներ էին։ Ափսոս մարդկանց էին տեղափոխում։ Թե չե կասեի գավնովոզ։
Հիշում էք դրանց ամերիկական CUMMINS լիցենզիայով արտադրված չինական մատոռները ոնց էին մեջտեղից ճղվում ու տռնթս անում երթևեկության ժամանակ։ Բա, որ հանկարծ դրանցից մեկով ուզում էիր ասենք Երիտասարդականի մոտից Մասսիվ գնալ․․․ Էդ վաբշե ականջների ինքնակամ բռնաբարում էր։ Էն գազանանոցի դիքը բարձրանալուց նենց ձեն էր գալիս, ոնց որ միքսեռով ուղեղդ մեկը հարեր։
Էդ հերիք չէր, հլը միհատ էլ մեր պետության բյուջեյի մասին “չափից շատ մտածող” դեմքերը ֆայմեցին, որ կարելի ա դրանց վրա գազ դնել ու ավելի մեծ փողեր գռփել “էկոնոմյայի համար”։
Հիմա ու՞ր են էդ ավտոբուսները։ ХЗ․․․
միտեղ քցած կլինեն էլի։

Զատո դրանց տենդեռ-մենդեռների արդյունքում լվացած փողերով առած Յաշիկ Մեռսերն ու Ռենջերը սլանում են փողոցներով։ Փառք Աստծո բրիտանական (հնդկական) ռենջերը չինական ավտոբուսների համեմատ միքանի հարյուր անգամ որակով են․․․

Հիմա էլ կանաչները դոռդ ու բեշ արեցին, անցան ռոզվիներին։ Լրիվ նույն պատմություննա։
Ուղղակի եթե կանաչները մի 15-20 հատ էին, ապա ռոզմիները շուրջ 100 հատ։ Զգում ե՞ք ինչ տիպի պրոգրեսս ա։ Բայց դե կյանքի օրենքնա տենց։ Եթե տեմպի մեջ չլինես, սաղ չես մնա։ Էդ գիտեն թե անգլիացիք և թե հայերը։
Անգլիացիք ջոկում են, որ իրանց Ռենջերի գները չբարձրանան, իրանք էլ չեն կարանա իրանց Research & Design-ի համար փողեր քցեն մի կողմ ու շարունակեն նոր, ավելի կատարյալ ու գրավիչ Ռենջեր արտադրել։ Իսկ հայերն էլ ջոկում են, որ եթե ավելի մեծ թափով փողեր չգռփեն, չեն կարանա էդ Ռենջի կայֆը իրանք էլ զգան։ Պրիմիտիվ ա շատ։
Ու տենց Երևանը մարշուտկաթափ անելուց մի կրակոցով դաժե 2 չե է՜, ՇԱՏ նապաստակների են սպանում։

Ես դեմ չեմ էդ մարշուտկաթափությանը։ Չեմ էլ կարա դեմ լինեմ փողերի լվացմանը․ դա իմ ուժերից վեր ա։ Դեմ եմ չինական ավտոբուսների ներկրմանը։ Ուղղակի չափից շատ անորակ ու հետամնաց բաներ են չինացիք արտադրում։ Այ, որ գոնե էդ պաշտոնյաներից միքանիսը պարապ ժամանակ Solitare խաղալու փոխարեն ռուսական Авто Ревью թերթը կարդան, իրանք էլ կիմանաին էդ պարզ ճշմարտության մասին։

Դաժե եթե չկարդաին էլ։ Պատմությունը խելոք մարդկանց սովորացնում ա։ Բայց ոնց որ երևում ա, մերոնք դրանց շարքին չեն պատկանում ու նույն գետը արդեն 2-րդ անգամն են մտնում։
Լավ չի։ Հեչ լավ չի;

Ֆեյսբուքացավ³

չեմ հիշում որտեղ ու երբ, մի բան լսեցի ինչ-որ մեկից։ Ասում էր, որ մարդիկ ֆեյսբուքի պատճառով լոմկեքի ու վնուշկեքի մեջ են ընկնում։ Ու իրանց թվում ա, որ իրանք դժբախտ են։

“Բա խի՞” հարցիս պատասխանեց հետևյալ կերպ․

-Մարդիք ֆեյսբուք են քցում իրանց կյանքի ամենահետաքրքիր պահերի ամենաուրախ ֆոտոները (մեծամասսամբ)։ Ուրիշներն էլ էդ ֆոտոները տեսնում ու մտածում են, որ էդ ֆոտոյի տերը մեգաերջանիկ, շատ սիրուն ու հաջողված մարդա։ Հետո մտածում են, որ իրանք տենց կաֆերի մեջով չեն անցել ու իրանց ամենասիրուն ֆոտոն էդ մարդու ֆոտոյից մի 20 հոգի ավելի քիչ ա լայք արել։ ու տենց իրանք իրանց քցում են վնուշկեքի մեջ։

Իրականում ամեն ինչ շատ ճիշտա։ Չե որ հարևանի հարսը միշտ էլ ավելի սիրուն ա լինում․․․
Միքիչ մտածեք ֆեյսբուքում մեկի երջանիկ ռոժը տեսնելուց վնուշկվելուց առաջ, ու ամեն ինչ բուձետ ապապեննո!

պլան Բ․

միշտ կա "պլան Բ"

Ինչ սուտասանը դուրս եկա ես բայց․․․
Հոկտեմբերին խոստացա, որ էլ բլոգում չեմ գրելու, են էլ իմ կամքին հակառակ Ստիվ Ջոբսը մահացավ, ես չդիմացա ու գրեցի այդ մասին։ Ու տենց նորից սաղ սկսվեց։ Բայց էդ հլը հեչ։
Միքանի օր առաջ էլ գրեցի, որ իմ բլոգում ռեստրուկտուրիզացիա ա սպասվում։ Բայց արի ու տես, որ էդ էլ ա մանրից սուտ դառնում։
Չե, ես արդեն նոր լոգոյով ու դիզայնով բլոգում եմ գրում, դեռ կլինեն նոր թեմաների շուրջ հրապարակումներ։ Բայց մեկա էս wfs.-ն կյանքում տեխնոբլոգ չի դառնա, չնայած նրան, որ շաատ շուտով այստեղ արդեն կկարողանաք կարդալ շաբաթական պոստերի սերիա գադջեթների ու էլի տենց զիզի բիզի բզբզիկների մասին։ Բացի դրանից կանաչ ռոբոտավոր սմարթֆոններից հեղինակները կկարողանան գտնել իրենց ռոբոտիկների համար ամենահետաքրքիր ծրագրերի մասին մինի ռեվյուներ։
Ռեստրուկտուրիզացիայից հլը որ էսքանը։
Հիմա պատմեմ թե խի եմ ես յան տվել wfs.-ը տեխնոբլոգ սարքելու գաղափարից։
Օրեր առաջ, որոշելով ավելի լուրջ քայլեր ձեռնակել տեխնոբլոգի կազմակերպչական հարցերում, որոշեցի դիմել դպրոցական ընկերոջս։ Հիմա նա Ֆոտոմոլ օնլայն պարբերականի գլխավոր խմբագիրնա։ Դիմեցի։ Միքիչ դեսից-դենից խոսեցինք։ Էսկողմ-էնկողմ նայեցին ու հասկացանք որ սաղ սուտա։ Մենակով բան դուրս չի գա։ Հասկացանք որ մենք միհատ մեգապրոյեկտ են մտածել։ Իրարից անկախ, բայց նույն բանը։ Որոշեցինք ամռանը սկսել աշխատել էդմեգապռոյեկտի վրա ու դառնալ մեդիամագնատներ։
Հետո վարդագույն ակնոցներ հանեցինք ու տեսանք, որ իրականում ամեն ինչ այնքան էլ հեշտ չի լինելու ու դաժե լավ էլ դժվար ա լինելու։ Որ մեծ փողեր են պետք ու էլի լիքը-լիքը բաներ։
Հետո կրկին հագանք վարդագույն ակնոցներ ու հիշեցինք Ստիվ Ջոբսի ասածը ՝ “Stay hungry, Stay foolish”: ու էդ մեզ դզեց։ որոշեցինք որ ոչինչի առջև պետք չի կանգ առնել ու պետքա պայքարել․․․

պ․ս․ Սպասեք մեր մեգապրոյեկտին մի 6-7 ամսից։

Ցանկության պակաս թե՞ անգրագիտություն

մեր խելոքների մտքով չի էլ անցնում երևի, որ վեբկայքի բացակայությունը բավականին լուրջ ազդում ա իրանց իմիջի վրա։

Էն, որ հայերը համարվում են հետամնաց ազգ, իսկ Հայաստանը հետամնաց երկիր մենք վաղուցվանից գիտեիք։ Բայց էն, որ հայերը իրենք-իրենց են թերագնահատում ու ավելի են դանդաղեցնում կամ նույնիսկ կանգնեցնում իրեց պրոգրեսսը՝ իմ համար նոր բացահատվող փոքրիկ գաղտնքի էր։

Ես չեմ խոսում ամբողջ հայության մասին։ Ոչ էլ մեր մոտով անցնող 122 համարի ավտոբուսի վարորդ Հայասեր ձյաի մասին։ Էն ինչ հիմա ներկայացնելու եմ, մեր ազգի միգուցե մտավոր և մշակութային էլիտա համարվող ինդիվիդուալների մասին է։ Շարունակել կարդալ