Nokia / կյանքը դժոխքում (մաս առաջին)

Էական չէ, հետաքրքրվում է մարդը տելեկոմով, թե հեռախոսները նրա համար ուղղակի կենցաղային տեխնիկա են կենցաղի մի այնպիսի մասը ապահովելու համար, ինչպիսին հեռահաղորդակցությունն է։ Կա մի փաստ։ Մարդկանց մեծամասնության մոտ բջջայինը ասոցացվում է առաջին հերթին NOKIA-ի հետ։ Եվ դա ամենևին էլ պատահական չէ։
Կար ժամանակ, այդպիսին էր նաև ոչ շատ վաղ անցյալը, երբ Նոկիան շուկայի առաջատարն էր։ Եվ մինչ մյուս արտադրողները անվերջ փորձեր էին անում շուկա կոչվող կարկանդակից մի քանի փշուր թռցնելու ու “լափելու” համար, Նոկիան՝ կարծես այդ ամենի նկատմամբ բոլորովին անտարբեր մեկը մյուսի հետևից թողարկում էր այնպիսի մոդելներ, որոնք վաճառքում հայտնվելու առաջին իսկ օրվանից դառնում էին բեսթսելլերներ ու զավթում իրենց սեգմենտի մեծ մասը։ Շարունակել կարդալ

Ֆեյսբուքացավ³

չեմ հիշում որտեղ ու երբ, մի բան լսեցի ինչ-որ մեկից։ Ասում էր, որ մարդիկ ֆեյսբուքի պատճառով լոմկեքի ու վնուշկեքի մեջ են ընկնում։ Ու իրանց թվում ա, որ իրանք դժբախտ են։

“Բա խի՞” հարցիս պատասխանեց հետևյալ կերպ․

-Մարդիք ֆեյսբուք են քցում իրանց կյանքի ամենահետաքրքիր պահերի ամենաուրախ ֆոտոները (մեծամասսամբ)։ Ուրիշներն էլ էդ ֆոտոները տեսնում ու մտածում են, որ էդ ֆոտոյի տերը մեգաերջանիկ, շատ սիրուն ու հաջողված մարդա։ Հետո մտածում են, որ իրանք տենց կաֆերի մեջով չեն անցել ու իրանց ամենասիրուն ֆոտոն էդ մարդու ֆոտոյից մի 20 հոգի ավելի քիչ ա լայք արել։ ու տենց իրանք իրանց քցում են վնուշկեքի մեջ։

Իրականում ամեն ինչ շատ ճիշտա։ Չե որ հարևանի հարսը միշտ էլ ավելի սիրուն ա լինում․․․
Միքիչ մտածեք ֆեյսբուքում մեկի երջանիկ ռոժը տեսնելուց վնուշկվելուց առաջ, ու ամեն ինչ բուձետ ապապեննո!

Ցանկության պակաս թե՞ անգրագիտություն

մեր խելոքների մտքով չի էլ անցնում երևի, որ վեբկայքի բացակայությունը բավականին լուրջ ազդում ա իրանց իմիջի վրա։

Էն, որ հայերը համարվում են հետամնաց ազգ, իսկ Հայաստանը հետամնաց երկիր մենք վաղուցվանից գիտեիք։ Բայց էն, որ հայերը իրենք-իրենց են թերագնահատում ու ավելի են դանդաղեցնում կամ նույնիսկ կանգնեցնում իրեց պրոգրեսսը՝ իմ համար նոր բացահատվող փոքրիկ գաղտնքի էր։

Ես չեմ խոսում ամբողջ հայության մասին։ Ոչ էլ մեր մոտով անցնող 122 համարի ավտոբուսի վարորդ Հայասեր ձյաի մասին։ Էն ինչ հիմա ներկայացնելու եմ, մեր ազգի միգուցե մտավոր և մշակութային էլիտա համարվող ինդիվիդուալների մասին է։ Շարունակել կարդալ

ռեստրուկտուրիզացիա

Բոլորս էլ օրերից մի օր որոշում ենք ինչ-որ նոր բան սկսել։ Նոր բան, որ կսկսի նորովի հետաքրքրել մեզ ու շրջապատին։ Ես ել բացառություն չեմ։ Վաղուց էի որոշել, որ նոր բլոգ ա պետք ստեղծել (բազմահեղինակ)։  Բայց, հանգամանքների բերումով նենց ա ստացվում, որ ես  դժվար թե մոտ ժամանակներում նոր բլոգ ստեղծեմ։ Ու դժվար էլ ինչոր մեկի հետ համահեղինակ դառնամ։ Չնայած եթե շաաատ հետաքրքիր մի անձնավորություն առաջարկի դա անել, դժվար թե հրաժարվեմ։ Պատճառները միքանիսն են։ Բայց եկեք հիմա իրանց մասին շաատ մեծ կարծիք ունեցող ու ընդհանրապես ժամանակ չունեցող “ժուռնալյուգների” ու “արվեստագետների” վրա չխուրդվենք ու անցնենք առաջ։ Շարունակել կարդալ

Ֆեյսբուքացավ²

Անուշադրուդրության մատնված մարդիկ սկսում են պոռնիկություն անել Ֆեյսբուքում ու դառնում են պոռնսթառեր։ Նրանց բոլորը նայում են, բայց ոչ ոք շան տեղ չի դնում։

Մի-երկու շաբաթ առաջ արդեն անդրադարձել եմ այս թեմային, բայց դե թեման նենց ծավալուն ա ու ցավոտ, որ մի պոստը դժվար թե հերիքեր հայկական ֆեյսբուքի “դալբայոբությունը” ամբողջ գեղեցկությամբ ցուցադրելու համար։ Այդ իսկ պատճառով գրում եմ երկրորդը, որը 1-ինի շարունակությունն է։

Այս անգամ ուզում եմ ուշադրություն դարձնել հայ ազգի հիմնական ֆեյսբուքյան դալբայոբություններին։ Ինչպես են դրանք արտահայտվում, ծլում, ծաղկում և բազմանում։ Դրանք միքանիսն են, եթե ոչ միքանի տասնյակ։ Բայց հիմա կանդրադառնամ այն հիմնականներին, որոցով մեր ազգը ամենաշատն է տառապում։

N1 Հետույքաբաղնիք։
Ժարգոնային մի լավ արտահայտություն կա։ “Ոռ լվալ”։ Մեր հանրապետության որոշ մարզերում/քաղաքներում այն հայտնի է նաև “ոռ մտնել” անունվ։
Էս 2 արտահայտությունները շատ լավ նկարագրում են միջին հայ ֆեյսբուքցու առօրյաի հիմնական խնդիրը։ Ֆեյսբուքը օգտագործել սրան-նրան շոպլիկանալու ու աչք մտնելու համար։ Դրանով տառապում են հիմնականում աղջիղները։ Սակայն տղաների շրջանում այն նույնպես պահանջված տրյուկներից ա։
Հիմնականում արտահայտվում ա հավայի, առանց կարդալու լայքեր անելով, ավելի պրոֆեսսիոնալների մոտ նաև կարդալուց հետո լայքելով անկապ, անպոչ գդալի պես քննարկման մեջ մտնելու համար քոմմենթ թողնելու համար։ Հիմնականում քցվում են իրենց զարգացվածության մակարդակից բարձր մակարդակի թեմաների մեջ, որպեսի ցույց տան թե յանի մենք էլք դրանից կուռսի։
Բացի դրանից, նորից իրենց ճաշակից ու մակարդակից բարձր փեյջեր լայքելով , ցանկանկանում են ճաշակով մարդ ձևանալ։ Հիմնականում դա անում են առաջին տպավորությունը իրենց մասին լավի հասցնելու համար։
Լայքում են երաժիշտների, գրողների ու գրքերի փեյջեր։
Ու տենց ստացվում ա որ միհատ անմակարդակ, պապսավիկ գյադա կամ գյադուհի “լսում” են Pink Floyd, Led Zeppelin ու Eric Clapton։ Իսկ իրականում նրանք հոգով սրտով Արմենչիկի ֆանատկա են, լավագույն դեպքում ասենք Ռիհաննաի։
Կարդում են Պաուլո Կոելիո (հիմա բեսսամթ մոդայա), Դոստայեվսկի ու Պուշկին, իսկ իրականում “ԵՍ” ամսագրի ոչ մի համար բաց չեն թողնում։
Նայում են Սկորսեզեի ու Տարանտինոյի ֆիլմերը, բայց իրականում “Голая Правда”-ն նրանց տեսած ֆիլմերից ամնաիմաստովն ու մակարդակովն ա։
Ու էդ սաղ ի՞նչի համար։ Իհարկե ուրիշի ոռը մտնելու ու տպավորություն թողնելու։

N2 Դեմոտիվատորներ, Անկապ կոմիքսներ ու Եզի ցավ փեյջեր։

Էս ուղղությունն էլ ա շատ տարածված։ Սրան հիմնական աուդիտորիան էլի բավականին մեծ ա ու հրմնականում բնակեցված ա նախորդի բնակչությամբ։ Պլյուս նենց մարդիկ, որոնք իրականում են լսում Pink Floyd ու Eric Clapton:
Սաղ հեչ, նայում են թող նայեն, լայքում են թող լայքեն։ Բայց ամենավատը են ա, որ էդ դանդալոշները իրենց հավանած տուպոյությունը սաղ օրը նստած SHARE են անում։ Ու տենց քո թայմլայնը լցվում ա դալբայոբություններով, որ սկի վրեն չեսէլ թքի։
Հայհայա  մոռացել էի յութուբի վիդեոների մասին ասել․․․

N3 Պոռնսթառեր և Պոռնսաթռուհիներ
Էս, մարդկանց մի կատեգորիա ա, որ ուզում ա հայտնի դառնա, ուզում ա որ իրան լսեն, հարգեն ու սիրեն։ Բայց սրանց հրմնական մասին, ռեալ կյանքում ոչ ոք շան տեղ չի դնում ու էս կյանքից աբիժնիկները գալիս են ֆեյսբուք ու սկսում են իրանց արևին հասարակական ակտիվություն ցուցաբերել ու դվիժենի անել։ Սկսում են հավայի փարթիներ, հավաքույթներ ու միտինգներ կազմակերպել։ Հիմնական նպատակը, նորից նույնը։ Ինչ-որ ձևով մարդկանց աչքին երևալ, ծիպը մենք դեմք ենք։ Սրանք հիմնականում ունենում են հարյուավոր կամ նոյնիսկ հազարավոր “ընկերներ”, րոպեն մեկ ստատուս են ափդեյթ անում ու նկար են ափլոդ անում։
Ավելի պռադվինուտիները բացում են էջեր ու սկսում են մարդկանց ուղեղները Ք8նել էջերի միջոցով։
Կարճ ասած, ՊՈՌՆԻԿՈՒԹՅՈՒՆ։

Էս ցուցակը կարելի ա ժամերով թվերկել ու ամենքի մասին գրել ու գրել։ Բայց իմ ժամանակը թանկ է ու չեմ ուզում էդքան մանրանամ ու նուտելլա չուտեմ 😀

Երևի էսքանով առայժմ սահմանափակվենք։
Լավ եղեք ու մի տուֆտեք։ Ո՛չ ֆեյսբուքում և ո՛չ էլ կյանքում։

 

 

Ունենք արդյոք մենք տեխնոբլոգի կարիք?

Շատ հաճախ ինտերնետային ճանապարհորդություններիս ընթացքում հանդիպում եմ այնպիսի կայքերի ու վեբ էփլիքեյշնների, որ ցանկությունն ա առաջանում մարդկանց պատմել դրանց մասին։
Չնայած կայքերը միակ հետաքրքիր տեխնո բաները չեն, որոնց մասին կարելի ա պատմել մարդանց ու բացել նրանց, ֆեյսբուքի կապուտից, ծանրացած կոպերը։ Կան ավելի հետաքրքիր բաներ։ Գադջեթներ, երաժտություն, կինո ու էլի լիքը-լիքը հետաքրքիր գիկական բաներ։
Հիմա երևի մտածում եք, որ եթե ցանկությունը առաջանում ա, բա խի չեմ պատմում։

Հիմնական պատճառը մեկն է։ Սա իմ անձնական բլոգն է։ Ու ելնելով դրանից էնքան էլ նպատակահարմար չեմ համարում այստեղ ձեզ պատմել այդ հետաքրիր բաների մասին ու հեղեղել իմ անձնական բլոգը սրա-նրա ստեղծածնեով ու գործերով։
Չնայած դա միակ պատճառը չի։ Բա որ մեկն էլ ուզենա միանա ինձ ու ու գրի տեխնոբոգգինգային պոստեր։ Ինչ պետքա անեմ։ Ինչ գործ ունի վաբշե ինքը իմ անկողնում բլոգում։
Հա, հասկանում եմ, որ կան հազար ու մի ձևեր ու ճանապարհներ, որոնց միջոցով կարելի ա նույնիսկ շատ-շատ պոստեր գրելուց հետո առանձնացնել այդ տեխնոպոստերը ու տանել ուրիշ, մի առանձին բլոգում բնակեցնել։ Բայց դե ճիշտ չեմ համարում։

Միակ ելքը, հայկական բլոգոսֆերայում մի նոր, թարմ մտքերով ու կրեատիվով լի ու ադեկվատ տեխնոբոլգի ստեղծումն է։ Տեխնոբլոգ․ որտեղ բացի հեղինակների կարծիքից կարող են լինել նաև բազմաթիվ հայտնի մարդկանց (հայ) կարծիքներ, սյունյակներ։ Այլ պարբերականներից հետաքրքիր և ուսուցողական հեդվածներ։

Չգիտեմ, սա իմ անձնական կարծիքն է։ Դուք իրավունք ունեք չհամաձայնել դրա հետ։
Բայց եթե ուզում եք գոնե միքիչ օգնել ինձ այդ բարի գործում, խնդրում եմ Ձեր թանակարժեք ՖԵՅՍԲՈՒՅԱՆ րոպեներից միքանի վայրկյան ծախսեք ու մասնակցեք ներքևի մինի հարցմանը։
Հարգանքներով՝ Միքայել Եղյան։

Շնորհակալություն։

բացում ա․․․

դեմքեր, որոնք իրականում դեմք չունեն․․․

Նախ, չիմացողներին բացատրեմ թե ինչ ա նշանակում բացել։ Բացելը խոսակցական բառ է, հայերեն բացատրությունը չեմ տա, կասեմ դրա ինտերնետային տարբերակը։ Այսպսով ԲԱՑԵԼ բառի հոմանիշը անգլերեն ԼՕԼ հապավումն է։ Հա, հայհայա մոռացել էի, բացում ա  արտահայտությունը ունի նաև մոդիֆիկացիաներ։ Դրանցից մեկը ԲԱԱԱՑՈՒՄ ԱԱԱԱ!!!-ն ա, նշանակում ա ՌՕՖԼ։ Լավ, անցաք։

Հիմա ասեմ թե ինչի վրայա ինձ բացում։

Ինձ բացում ա որ ամեն մի ԿԴՎԻՆ ինստալլ անել կարացող, որ համել եսիմ որտեղից իմացել ա Առմենիան Ֆոնետիկ դնելու ձևը, սկսում ա բլոգ գրել։ Լավ, էդ հլը հեչ։ Դրան ենքան ել դեմ չեմ։ Ինձ ավելի ա բացում որ տեսնում եմ թե ոնց են էդ սութի բլոգգերները փորձում իրենց ազգանունները բրենդ սարքել։ Էնել ի՞նչ բրենդ,- ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ։

Տօ այ հոգնած հլը գնա գոնե բլոգիտ դիզայնը միքիչ դզի հետո խոսա բլոգինգի կանոների , ՍԵՕ-ի ու նմանատիպ այլ բաների մասին։

Ասում են մարդում մատով ցույց տալը ենքան ել քաղաքավարի չի, դր ա համար ել ոչ ոքի մատով ցույց չեմ տա։ Ուղղակի նայեք էս նկարին։

Էն մեջտեղի ստատիստիկան ինձ ավելի ա բացում։ Ես մարդը երևի իր մեջ քցել բռնել ա , որ ինքը հայաստանում բլոգինգի ասերի ասն ա, ու կարա ուրիշներին սովորացնի։

Հա, li.ru-ի գրաֆիկներից գաղափար չունեցողներին ասեմ, որ են ամենատակի թիվը էսօր էդ բլոգ այցելած մարդկանց քանակն ա։ Մեջտեղինը՝ 24 ժամվա ընթացում բլոգ այցելածների, իսկ վերևինը՝ 24 ժամվա ընթացքում դիտված էջերի քանակի մասին ա ասում։

Ուրեմն ասել, որ թվերը վաբշե ցնցող չեն։ Մանավանդ եդքան ռեկլամ ու սեօ արած բլոգի համար։ ՈՒ մանավանդ են մարդու բլոգի համար, ով մտածում ա, որ ինքը նենց թույն գաղափար ունի բլոգինգի մասին, որ կարա հլը մի բան էլ ուրիշների սովորեցնի։Համեմատության համար ասեմ, որ իմ բլոգի ստատիստիկան շատ քիչ ա էս մարդու բլոգինից տարբերվում։ Մեկել ի տարբերություն նրա, ես ես բլոգում գրում եմ ոչ թե ամեն օր, այլ լավագույն դեպքում ամեն շաբաթ։

Ինձ ավելի  ա բացում, որ մտածում եմ էդ մարդիք նենց թույն դեմքեր են, որ իրենց թույլ են տալիս միհատ էլ կայք ստեղծել ու ընդեղ գրել հայկական բլոգերի ռեյտինգների մասին։ Իրեն թույլ տալը որնա, իրենց պարտքն են համարում ես կասեի։

Հավեսս էլ ա փախնում տենց հանճարներ տեսնելուց․․․

կհանդիպենք։ լավ եղեք!