f1-08 կտրված / մի քիչ էլ նոստալգիա

երեկ շրջելով յութուբում, բորոլովին պատահական հանդիպեցի ներքոնշյալ վիդեոյին։ Վիդեոյում ցուցադրվում է BMW Sauber թիմի 2008 թվականի բոլիդը, բայց ոչ սովորական վիճակում։ Հատուկ իմ նման հետաքրքասերների համար Սաուբերում որոշել են կիսել բոլիդը ու ինժեների միջոցով բացատրել, թե ինչ կա դրա ներսում և ինչն ինչպես է դասավորված։ Չնայած նրան, որ ես բավականին լավատեղյակ եմ Ֆ1-ի տեխնիկական մասից, կասեմ որ դիտելուց  բավականին տպավորվեցի ու զարմացա։ Ու մի բան էլ։ Էս վիդեոն ինձ ևս մեկ անգամ համոզեց, որ Ֆ1-ը իրոք ավտոսպորտի թագուհին է և սպորտ լինելուց բացի, բավականին բարդ, բայց կատարելության ձգտող գիտություն։

Մի խոսքով, բոլոր նրանց, ում գոնե միքիչ հետաքրքրում է ավտոսպորտը, խորհուրդ եմ տալիս նայել այն։ Բացի այդ այս հոլովակը հետաքրքիր ու ճանաչողական կլինի տարբեր ոլորտների դիզայներներին։

Նայելուց հետո, մի անգամ ևս հիշեցի 2008-ի Ֆ1-ը։ Այն սեզոնը, որը ինձ բառիս բուն իմաստով լացացրեց։ Սիրելի թիմի անհավանական թռիչք, գեղեցիկ չեմպիոնական մարտեր, գեղեցիկ վազանցներ և այլն։
Վազանցներից հատկապես տպավորիչ էին Նիք Հայդֆելդի կրկնակի վազանցները Սեպանգում ու Սիլվերսթոնում։ Եռակի վազանցը Սպա-Ֆռանկոշամում։
Իսկ էմոցիոնալությամբ ամենատպավորիչը իհարկե սեզոնի վերջին Գրան Պրին էր։ Ավելի կոնկրետ վերջին շրջանը, երբ Ֆելիպպե Մասան մի քանի վայրկյան դարձավ աշխարհի չեմպիոն, սկսեց ուրախությունից արտասվել։ Հետո պարզվեց որ Լյուիսը վաստակել է բավականին միավորներ չեմպիոն դառնալու համար ու Մասսայի արտասքուքը արդեն դարձավ տխրության․․․
էլ չշարունակեմ․․․

Advertisements

Հղում

Золотой век Кремниевой долины окончен, и мы танцуем на её могиле

շատ հետաքրքիր ինտերվյու բավականին մեծ փորձ ունեցող մի մարդու հետ Ֆեյսբուքեղենի, հիմիկվա ամենահետաքրքիր պրոյեկտների ու սիլիկոնային այլ բաների մասին։ բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ։

բան չգրելու մասին

Image

Հայաստանում Shit happens ամեն հինգ տարին մեկ․․․ բայդց դե դրանից հետո կյանքը շարունակվում ա։ Ու էդ դզում ա~

 

էս վերջերս մարդիկ ինձ հացնում են թե խի՞ էլ բլոգում բան չեմ գրում։ Ես էլ պատասխանում եմ, որ մեկա ոչ ոք չի կարդալու, քանի որ բոլորը իրենց ուշադրությունը կենտրոնացրել են ապագա ընտրությունների ու դրան նախորդող նախընտրական ցիրկի վրա ու ոչ ոքի տանձին պետք չի իր առանց այդ էլ չափից շատ զբաղված ուղեղը կենտրոնացնել ասենք քրեաթիվ քլասթերների, ֆաբրիկլուբի կամ ուրիշ ոչ քաղաքական թեմաների վրա…
Ու ես ցիրկը ամսի վեցով չի պրծնելու։ Է՜․․․ հլը յոթա լինելու, ութ ․․․ քառասունք։ Վոբշեմ մի ամիսը նաղդա։ Ու եթե քառասունքով սաղ թեման փոզվի ու գնա ցենտրա։

նենց որ պակա վսե զանյատի վիբըռամի, յա բուդու մալչած ի ծիխը ռժած նադ նիմի։
Պ․Ս․ Զզզզվում եմ նախընտրական Հայաստանի ինտերնետից, ռադիոից, թերթերից ու հեռուստաՉտեսությունից․․․

 

Ցանկության պակաս թե՞ անգրագիտություն

մեր խելոքների մտքով չի էլ անցնում երևի, որ վեբկայքի բացակայությունը բավականին լուրջ ազդում ա իրանց իմիջի վրա։

Էն, որ հայերը համարվում են հետամնաց ազգ, իսկ Հայաստանը հետամնաց երկիր մենք վաղուցվանից գիտեիք։ Բայց էն, որ հայերը իրենք-իրենց են թերագնահատում ու ավելի են դանդաղեցնում կամ նույնիսկ կանգնեցնում իրեց պրոգրեսսը՝ իմ համար նոր բացահատվող փոքրիկ գաղտնքի էր։

Ես չեմ խոսում ամբողջ հայության մասին։ Ոչ էլ մեր մոտով անցնող 122 համարի ավտոբուսի վարորդ Հայասեր ձյաի մասին։ Էն ինչ հիմա ներկայացնելու եմ, մեր ազգի միգուցե մտավոր և մշակութային էլիտա համարվող ինդիվիդուալների մասին է։ Շարունակել կարդալ

ստոպ, սնյատո!

միգուցե բանակը այնքան էլ հարմար վայր չի ռոմանտիզմի մեջ ընկնելու համար, բայց հավատացեք, բանակային առօրյայի լիքը-լիքը դրվագներ ինձ հիշեցնում են կադրեր ֆիլմերից։ Ռոմանտիկ, բայց ոչ սիրո մասին, մեկ-մեկ սարսափ և ամենակարևորը էքշն ֆիլմեր․․․

ցուրտ գիշեր ու լամպեր․․․Պետքա ուղղակի բանակային կյանքին նայել ռեժիսորի աչքերով, ձայները ընկալել ինչպես ֆիլմի ձայնային ռեժիսոր, մեկ-մեկ էլ որպես կոմպոզիտոր ավելացնել համապատախսան սաունդթրեք։
Այ էդ ժամանակ հասկանում էս, որ հետո կափսոսաս նրա համար, որ էդ անտեր ծառայությունը լինում ա կյանքում մի անգամ ու տևում ա ընդհամենը 2 տարի։ Ճիշտա ծառայության ընթացքում էդ 2 տարի մի ամբողջ հավերժություն ա թվում, բայց իրականում դու չես էլ հասկանում թե ոնց անցան էդ 2 միգուցե չարաբաստիկ, իսկ ոմանց համար (նաև ինձ համար) ռոմանտիկ ու հետաքրքիր տարիները․․․ բանակում պրիցիպները շատ էն, բայց ամենակարևորը ծառայության ընթացքում լինել խելացի և ոչ թե խելոք։

Այ տենց էլ ռեժիսորային հայացքով նայելուց ես էլ եմ հաճախ ափսոսում, որ բանակ անունով ածելիի սայրի վրայով այլևս չեմ քայլելու։ Ափսոսում եմ, որ էլ երբեք ձմեռվա ու գիշերվա կեսին չեմ քայլելու ձնապատ ֆուտբոլի դաշտով ու չեմ լսելու լեռնային քամու ու ձյան հաճելի ձայները։
Չեմ մտածելու թե ոնց միքիչ էլ քնեմ։ Մի 2 րոպեն լրիվ հերիք ա։ Չեմ մտածելու թե որտեղից ճարեմ “Տեմպալգինի” կամ ասենք “Ասկոֆենի” հերթական տուփը ատամներիս ցավերը կտրելու համար։ Ճաշարանում ում կողքը նստեմ որ բեզբոժնի կիշկա դուրս չգա ու ես էլ մնացածի հետ նորմալ հաց ուտեմ։ Չեմ մտածելու, ախ երանի միհատ տատիս սարքած տոլից լիներ ուտեի ու էլի լիքը ստամոքսային հոգսերով չեմ ծանրաբեռնելու ուղեղս։
Չէ, իրականում դրանք դժվարհաղթահարելի խնդիրներ չեն, բայց բանակում դրանց լուծումները գտնելուց ստանում էս կայֆ․․․ ինչ ստից բաներից եմ չէ՞ խոսում․․․

Հեչ էլ ստից չեն։ Դուք ուղղակի չեք ծառայել ու չեք հասկացել դրանք։ Ու շատերդ, ցավոք ոչ էլ կծառայեք․․․ Ու չեք էլ հասկանա։ Ինչպես չեն հասկանում բանակում ծառայած բազմաթիվ երիտասարդներ։ Նրանք ուղղակի չեն կարողանում մտածել ու կյանքին նայել Տարանտինոյի կամ Քլինթ Իսթվուդի աչքերով։ Ցավոք․․․

Ասում են, կյան…

Մեջբերումներ

Ասում են, կյանքը դպրոց ա ու մեզ սովորացնում ա․․․ Ճիշտ են ասում։ Բայց ափսոս, որ էդ դպրոցը ավարտելուց հետո ԲՈՒՀ ընդունվելու հնարավորություն չի տրվում։ Շատ ափսոս․․․