սիրում եմ/զզվում եմ

Ես ֆուտբոլից հեռու մարդ եմ։ Ոչ խաղալն եմ սիրում, ոչ էլ նայելը։ Բայց դե մեկմեկ լինում են ժամանակներ ու խաղեր, որ ուզած-չուզած նայում եմ։ Դե, ասենք ո՞նց կարելի էր բաց թողնել Եվրո 2012-ի նախընտրական փուլում Ազգային Հավաքականի սուպեռ խաղերը։ Երևի ավելորդ կլինի նշելը, որ երեկ չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում տեղի ունեցավ ևս մի սուպեռ խաղ։ Խաղում էին մադրիդի Ռեալը և Մյունխենի Բավարիան (տոլի Բայեռը։ Դրանց խառնում եմ իրար ։) ): Ես էլ ելնելով էդ խաղի սուպեռությունից ու կեսգիշերային պարապությունից, նայեցի էդ խաղը։ Բայց հիմա խաղի մասին չէ, որ խոսելու եմ․․․
Էդ անտեր ֆուտբոլը ինչքան մասայական ա, մի հարյուր էդքան էլ անծանոթ ա ինձ համար։ Երեկվա խաղի ժամանակ պարզեցի որ իմ իմացած միքանի ֆուտբոլիստներից հիմա ֆուտբոլ խաղում են մեկ-երկուսը։
Բայց էդ փաստին միանգամից չեկա։ Դա հասկանալը ինձ հետ այդ հանդիպումը նայող սուպեռֆուտբալասերների նեռվերի մի մեծ մաս քայքայեց։
Սկզբում ոչ ոքի չճանաչելով լուր հարցեր էի տալիս։ Օրինակ՝
― Բավարիայի վռոի անունը Կան ա չե՞։
― Էս Ռոնալդուն Մանչեստերում չէ՞ր վազվզում։
ու էդ շարքից էլի միքանի հարց։ Հետո հասկացա, որ իմ հարցերը բավականին ուժեղ ազդում են մյուս՝ ֆուտբոլից ավելի լավ գաղափար ունեցող ու ֆուտբոլով շատ հետաքրքրվող մարդկանց վրա։
Ես էլ սիրում եմ մարդկանց նեռվեր ուտել։ Ու սկսեցի շարունակել դեբիլ հարցերի շարանը․․․
― Բա Աբրամովիչը քանի տարեկանա՞։
― Բալաքը ու՞ր ա։
― Վռոն խաղից դուրս լինում ա՞։
և այլն․․․ սրանք հարցեր էին, որոնց պատասխանները որքան էլ զարմանալի էր, ես գիտեի։ Բայց դե մարդու նեռվեր ուտելու համար կարելի ա մեկ-մեկ էլ քեզ շլանգի տեղ դնել չե՞։

Հիմա անցնում եմ զզվելուն։
Ես զզվում եմ, երբ ես նայում եմ Ֆորմուլա1-ի ինչ-որ սուպեր Գրան Պրի, ու թեմայից միհատ անտեղյակ խիար գալիս սկսում ա տենց տափակ հարցեր տալը։ օրինակ՝
― Էս քանիս ա՞ բացում։ (Խոսքը մաքսիմալ արագության մասին է)
― Սրա մի լիտր բենզինը ի՞նչ արժի։
― Բա Շումախերի ախպերը ու՞րա։ ու սենց շարունակ․․․
Մեկ-մեկ էլ հանդիպում եմ կլոուններ, որ ուզում են ասեն նայի, մենք էլ ենք քչից շատից կուրսի, ու սկսում են իրանց արևին քեզ ստուգել․․․
― Բա Սեննան խի՞ մեռավ։
― Ալեն Պռոստի հերն է՞ր հայ, թե՞ մերը։
― Գիտես չե՞, Մոնակոյի գռան պրիի տոմսը ինչ թանկա․․․
Այ տենց դեպքերին ես առավել ևս տանել չեմ կարողանում, ու մեկ-մեկ դաժե բերանս բացում եմ․․․ Նենց որ, մի բան խոսալուց առաջ լավ մտածեք։ Թե չե կարողա հավայի հայհոյանքի զոհ դառնաք։ Հաստատ իմ նմանները քիչ չեն։

տվոռչեսկի կրիզիս

չե, որ ասեմ էլ թույն մտքեր չեն գալիս, սուտ կլինի։ Ախր ո՞նց կարա իմ հանճարեղ ուղեղը հանճարեղամտքազուրկ լինի։ տենց բան չի լինի։ Վերջ ի վերջո տրանսը կա ու կա։ Կամ էլ վերջի վարիանտ Քոլդփլեյ ու Մոբի․․․
Բայց արի ու տես, որ էս անտեր բլոգգինգից անջատվել ա։ Էլ չեմ կարում մտքերս հավաքեմ, կենտրոնանամ ու գրեմ։ Կամ, ոնց որ ասում են մեր հայ ազգի պապսավիկ ստեղծագործողները, մուսսաս չի գալիս։ Դաժե բլոգում տուֆտելու մուսա չկա։ Չգիտեմ ի՞նչ անեմ։ Ի՞նչ ասեմ․․․ լրիվ անկապ վիճակա։ Նիտո լավ ա նիտո վատ։ Բայց երեվի ավելի շատ լավա քան վատ։ Թե՞ վատ ա։ ես էլ չգիտեմ։ Ի՞նչից ա տենաս։ կարողա սեքսի պակասից։ կամ էլ ադրենալինի։ Չնայած ադրենալինից չեմ բողոքի։ մենակ վառված HDD-ն լրիվ հերիք էր էսօրվա համա։ 5 ժամում մի 5օրվա գործի մեծ մասը վերականգնվեց․․․

լավ, ոնց որ էլի սկսեցի տուֆտել, ոչինչ։ Տվոռչեսկի կրիզիս ա։ Տենց էլ ա լինում։ Բարիգիշեր․․․

նախ*ւյ, գրելու եմ

երեևի արդեն մի ասից ավել ա անցել են ժամանակից, որ ասեցի, որ այլևս էս բլոգում չեմ գրելու։ չնայած դրանից հետո միանգամ արդեն խախտել եմ որոշումս։ էս ել 2րդն ա։ ու հաստատ վերջինը չի։ ես մի ամիս ու միքիչ ժամանակի ընթացում բավականին շատ եմ զգացել բլոգիս պակասը։ չե, ես կախում չունեմ բլոգինգից, ուղղակի երբ ապրում ես գրեթե բացարձակ մենակության մեջ, ու մարդ չկա կողքիդ, որ կարանաս մտածածտ ամեն հաստ ու տափակ բան ասել ազատվել լավ ու վատ մտքերից, կամա թե ակամա ցանկություն ա առաջանում մի ձև, մեկի հետ կիսվելու։ դե մենակ ես, ֆեյսբուքը սպամի ու զիբիլի հավաքակայան ա դառել , ընդեղի գրածտ ընկերներիտ մեծ մասը չի էլ հասցնում նկատել, որովհետև միհատ տափակ անիմաստ միաբբջիջ կենդանի հարցա տվել։ ասենք շուն թե՞ կատու։ ու պատասխանը բոլորին ակնհայտ ա! չակ նորիս!! ու տենց սաղի մոտ ու ամբողջ ժամանակ։ ու տենց․․․

ու տենց ու դու զգում ես, որ գոնե բլոգդ մարդիկ կարդում էին, ու հետո զանգում էին կամ գրում ու ասում էին որ դու լավ ես գրում, որ քո մոտ ստացվում ա ու ասում քին քիփ գոինգ օն! ու դու նենց մենակ էիր, որ տենց մանր բանից ոգևորվում էիր ու մտածում էիր, ինչ լավն եմ ես!!

առանց տենց բաների մի ամիս ու ես էլ չեմ դիմանում, ես պետքա միձև արտահայտվեմ, ասեմ մտածածիս գոնի մի 0.05 տոկոսը։ թեչե կպայթեմ։

ոփշեմ, ոնց ջոկեցիկ, I am back!!

Facebook Timeline-ի և հին ու բարի ժամանակների մասին․․․

արդեն մի 2 օր անցել ա Ֆ8 կոնֆերանսում այս 2 օրերի ամենա-քննարկվող թեմաներից մեկը դարձած Թայմլայնի ցուցադրումից․․․

Facebook Timeline

Ինձ թվում է համամիտ եք ինձ հետ, որ ֆեյսբուքում էս վերջերս անիմաստ շատացել են քոնթենթն ու ինֆորմացիան․․․ բոլորս այնտեղ արդեն ունենք շուրջ 100 և ավելի ընկերներ, որոնց մի մասին իրական կյանքում նույնիսկ չենք էլ տեսել։ Բացի են կյանքում տեսած ընկերների մեծ մասի հետ մենք “շփվում ենք” ֆեյսբուքում, մեզ նրանք ամենևին էլ հետաքրքիր չեն իրական կյանքում․․․ Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է որ այդ շուրջ 100 ընկերներից միայն մի 20-30 մարդ կա, որոնց հետ մենք հաճույքով ենք շփվում օնլայն և օֆլայն աշխարհներում։ Եվ դժվար թե հանճարեղ Մարկ Ցուկերբերգի մտքով սա անցած չլինի։ Ստեղից մի բանա հետևում, որ ֆեյսբուքում վաղ թե ուշ պետք է հայտնվեր մի համակարգ, որը թույլ կտար օգտվողին զտել իրեն անհրաժեշտ ինֆորմացիան և իրեն մատուցելի կդարձներ միայն իրեն հարազատ/հետաքրքիր մարդկանց կողմից ստեղծվող քոնթենթը։

Եվ ահա, դիմավորեք Ֆեյսբուք Թայմլայնին․․․ Ի՞նչ է սա։ Դա ֆեյսբուքում մեր անձնական էջի նոր կառուցվածքն է, որը հնարավորություն կտա մեզ մեր ֆեյսբուքյան ողջ գոյության ընթացքում մեր “պատին” ամրացված ինֆորմացիան տեսնել, զտել, անպետք ինֆորմացիան վերացնել իսկ պետքական և ուշադրության արժանի ինֆորմացիան նորից հրապարակել ու ևս մեկ անգամ հանձնել մեր ընկերների / աշխարհի դատին։

Հիմա կարծես թե մոդայա ամեն նոր բան քննադատել։ Ֆեյսբուքի թայմլայնն էլ բացառություն չի։ Այն արդեն հասցրել է ձեռք բերել ընդիմադիրներ և երկրպագուներ։ Ասում են միայն անպետք բանը չի քննադատվում, որովհետև նրան ոչ ոք ուշադրություն դարձնող չկա։ Իսկ Ֆեյսբուքի թայմլայնը հաստատ ուշադրության պակաս չի զգում։ Այդ քննադատություններն են, որ կստիպեն ֆեյսբուքի ուղեղներին ավելի ու ավելի կատարելագործել այն ու հասցնել մի մակարդակի, որի “քննադատները” հնարավորինս քիչ կլինեն։ Իսկ դա, հավատացեք, ի օգուտ մեզ է՝ հասարակ ուզերներիս․․․

Ասում են մի ժամանակ խոտը ավելի կանաչ էր, օդը ավելի մաքուր իսք ֆեյսբուքում շփվելը ավելի հետաքրքիր։ Դա մի ժամանակ էր, երբ մենք ֆեյսբուք այցելում էինք, ոչ թե այն պատճառով, որ նրանից կախվածության մեջ էինք գտնվում, ինչպես որ հիմա, այլ այն պատճառով, որ գիտեինք այտեղ մեր “ընկերները” իրոք մեր ընկերներն են։ Են ժամանակ դեռ մեր կուսի մոդայի հետևից վազվզող, գլամուրի համար այֆոն ունեցող, միլիռովկա անող աղջիկներ, հյուսիսային պողոտայում սալյարիյից հենց նոր դուրս եկած շեկելադե մաշկով սեմուշկա չրթող ու “Ատ ԳՈՒՉԻ” հագնվող աղջիկներ, սրա նրա հետևից անկապ ռեպլիկներ թողնող հավայի տղերք չկային։ Են ժամանակ են ֆեյսբուքում ունեի մի 30-40 ընկերներ ու նրանք նույնպես․․․

անկապ ստատուս

անկապ ստատուս

Հիմա ես գրում եմ ստատուս։ Քոմենթ են անում մի 2 հոգի, մի քանիսն էլ մաքսիմում լայք են անում։ Էն ժամանակ գրում էի մի անկապ ստատուս ու միանգամից մի քանի ժամերի ընթացքում այն ունենում էր մի 60-70 քոմմենթ։ Այ օրինակ էս մեկը․Ու հիմա պատճառը էն չի որ են իմ քոմմենթ անող ընկերները ինձանից յան են տվել, ոչ ել մտածելակերպս ու ստատուս գրելուս ոճն ա փոխվել։ Պատճառը էդ նույն ինֆորմացիայի հեղեղն ա, որի պատճառով են 20-30 ընկերներց չեն հասցնում տեսնել իմ ստատուսները։ Փոխարենը նրանք տեսնում են ասենք ոմն տուֆտա հասարակական կազմակերպության նախագահի անմիմաստ  սպամը․․․

Ինձ թվումա, Թայմլայնը ֆեյսբուք կվերադարձնի են հին, բարի ժամանակները։ Երբ խոտը կանաչ էր, օդը մաքուր իսկ ֆեյսբուքը հարազատ ու հետաքրքիր շփվելու վայր․․․

Տեսնենք թե ինչ կստացվի․․․

Ճաշակը ձևավորվում է մանկուց ?

Էսօր ավտոբուսւմ մի աղջիկ էր նստաց, ձեռքին այ էս արկղիկից էր: Բերանը բաց էր, ես էլ առիթը բաց չթողեցի ու որոշեցի պարզել այդ արկղի պարունակությունը: Պարզվեց արկղի մեջ երկու գերմանամկներ էին: Ու զավեշտալին այն է, որ հետո աղջկա հեռախոսը զանգեց ու հնչեց Ձիմա Բիլանի երգերից մեկը: Փաստորեն այդ աղջիկը իր մկներին էլ է դիմաբիլանի սովորեցնում :

Անիմաստ

Մի երկու օր առաջ Ֆեյսբուքում նկատեցի Հայլենդ սոց. ցանցի գովազդը: Լոգոի ներքևում գրած է`

Գրանցվիր և շփվիր ավելի քան 90000 հայերի հետ աշխարհի բոլոր անկյուններից:  Hayland.am` Ամենամեծ հայկական սոցիալական ցանցը:

Անիմաստ եմ համարում սոց ցանցում, սոց ցանցի գովազդ տեղադրելը: Ինչու պետք է Ֆեյսբուքից օգտվող հայը գրանցվի հայլենդում, եթե նա այդ 90 000 (կամ ավելի շատ) հայերի հետ կարող է շփվել հենց Ֆեյսբոքում:

Եվ հետո ել կարծում եմ, որ այդ 90000-ի մեծ մասը ինձ նման գրանցվել են, ու այլևս չեն էլ այցելել հայլենդ 2րդ անգամ…