մանր-մունր #3 / հեռուստատեսային

Ես հեռաստացույցի սեր չունեմ։ Կյանքում դրանից կախված չեմ եղել, տանը չենք ունեցել արտասահմանյան ալիքներով լի արբանյակային կամ կաբելային հեռուսատեսություն։ Հիմա էլ, նույնիսկ հաճախ լինելով բավականին պարապ, չեմ նայում հեռուստացույց։ Բայց պատկերացրեք, որ մեկ-մեկ մեգապարապությունից սկսում եմ պուլտի կոճակները սեղմելով ու ալիքները անընդմեջ փոխելով ժամանակ սպանելու փորձեր անել։ Բայց ասեմ, որ դրանք հիմնականում անցնում են ապարդյուն՝ հայկական ալիքների ապարդյուն լինելու պատճառով։

Շարունակել կարդալ

ստից բաներ

Բարև։ Վաղուց չենք հանդիպել։  Ժամանակն է ողջ խնդիրը։ Եվ ահա հերթական կիրակին է, ես ուվալնենի ունեմ ու մեծ ցանկություն մի բանի մասին պատմելու։ Չնայած էսօր մի բանի մասին չեմ պատմի։ Կպատմեմ միքանի մանր-մունր բաների մասին։ Էն բաների, որոնք բանակում ինձ համար դարձել են սովորական իսկ գրաժդանսկի կյանքում այդպես ապրելը ինձ համար անհնար ու անտանելի էր։

Լավ, շատ չերկարացնեմ, մանրից սկսեմ։

փլավքամիչ կամ զինվորի ատամնաշար

Երեվի մի 5-6 ամսվա ծառայող էի, մի զինվոր կար, արդեն դեմբել էր։ Մի օր նստաց զրուցում էինք դեսից դենից։ Պատմում էր թե ոնց ա ինքը սկսել ծառայության ընթացքում ատամնացավը տանել։ Ես են ժամանակ մտածում էի, որ դա անհնար ա։ Պատմում էր, որ օրերով կարողա ցավացող ատամ կամ էլ դաժե ատամներ ունենա ու դրանց ցավի բանի տեղ չդնի։ Էդ պահին ցավը պատկերացնելով, ծամածռված դեմքով լսում էի ու մտածում, որ դրա համար գերբնական ուժեր են պետք։

Հիմա,  երբ մանրից իմ ծառայությունն էլ է ավարտին մոտենում, ու ես իմ սեփական կաշվի վրա եմ զգում թե ինչ ա 1.5 տարի ապրել զրո կալցիումով ու խմել միներալներից լրիվ զուրկ ջուր, էդ նույն ատամնացավը ինձ համար էլ ա դարձեկ սովորական մի բան։ Մի բան, որ պարբերաբար կրկնվում ա։ Ասենք եղունգների կամ մազերի նման մի բան, որ պարբերաբար երկարում են ու կտրվում պրծնում։ Չնայած վատ չէր լինի ատամներն էլ եղունգի պես լինեին։ Էդ ժամանակ ատամնաբուժները կլինեին վարսավիրների պես։ նրանց մոտ կգնաինք ատամ կտրելու։ Ու պատկերացրեք, սկի էլ վատ չեր լինի։

Լավ, ոնցոր շեղվեցի։ Հա, ես երբեք էլ չեմ ունեցել պնդուկի պես ամուր ատամներ, բայց հավատացեք, որ նենց էլ չի եղել, որ մի 5 ամսում բերանումս միհայտնվեն ասենք մի 10-15 փչացած, կարեիսավոր ատամներ։ Դրա հիմնական պատճառը բանակի վիտամիններով “հարուստ” սննունդն է։ Մերսի բանակին։

Իսկ ցավացող ատամներին կարելի է դիմանալ։ Ուղղակի պետք է մի պաչկա տեմպալգին ու միքիչ էլ տապոռ լինել։

 Սով։ 3օր կակ մինիմում

Քանի օր կարող եք ապրել առանց հաց ուտելու։

Ձեռ ե՞ս առնում,- մտածեցիք դուք։

Օրը որնա, սկի մի 10 ժամ էլ չենք ձգի։

Իսկ ես բանակում սովորել եմ ապրել սոված, բաձարձակ ոչինչ չուտելով, ու ապրել մի 2-3 օր։ ՈՒ պատճառը են չի, որ մեր ճաշարանում ուտելու բան չեն տալիս, տվածները համով չի կամ էլ ես էնքան քյալ եմ, որ իմ փայ ուտելիքը ուրիշներն են ուտում։ Չե, ընդհակառակը։ Մեր զորամասի ճաշարանում կերակրում են էնքան, որ կարելի ա կարգին կիշկել։ Դե եթե կարգին կիշկվում ա, ուրեմն համն էլ ա նենց ոչինչ, դաժե համով։ Հա, մեկել ես քյալ չեմ ու նենց միհատ կենդանի չկա էս աշխարհում, որ իմ փայ հացը ուտի։

Պատճառը մեկն ա, ալարկոտություն։ Չնայած ինչ ալարկոտություն եթե էդ ամենը արվում ա հանուն բարձր գաղափարի։ Ու էդ բարձր գաղափարի խաթր էլ, ես կարող եմ սուտկեքով հաց չուտել, բավարարվել ողջ օրվա համար, ասենք մի բաժակ չայով։ Ու պատկերացրեք ցել ապռավդիվայետ սրեդստվա։

Հա, ես հասկանում եմ, որ սենց երկար շարունակելուց կարող ա ոչ միայն ատամներս փլավքամիչ հիշեցնեն, այլ նաև ստամոքսս։ Բայց դե երկար չի շարունակվի։ մնացել ա ծառայեմ մի 5 ամիս, ու վսյո։ Ու սկսվելու են նորից մամայի սարքած սալաթներն ու պիռոգ-միռոգները։ Ուխ, հիմա էլ եմ սոված ու միտեսակ գրածիցս ախորժակս բացվեց։ Տոլմա եմ ուզում։

լավ, հիմա անցնենք նրան, ինչի խաթր ես կարող եմ սուտկեքով սոված մնալ։

Քուն կամ ամենահետաքրքիր բանը որ կարել ա անել բանակում։

Չե, սուտ կլինի որ ասեմ թե քնել չեմ սիրել։ Բայց քաղաքացիական կյանքում երկար քնելը համարում էի ժամանակի անիմաստ վատնում։ Ու Աստված չաներ, հանկարծ ես ցերեկը քնեի ու իրիկունը արդնանաի։  Դառնում էի իսկական սատանա։ Պատճառը էն էր, որ ես էդ անիմաստ քնած ու վատնած ժամանակը սկսում էի ափսոսալ։ ՈՒ դրանից մանրից սկսում էր ֆազերս քցել։

Իսկ ստեղ լրիվ հակառակն ա։ Կարող եմ քնել ինչան ուզես, երբ ուզես ու որտեղ ուզես։ Աթոռի վրա, բածինկեքով, շորերով, պառկած, նստած ու նույնիսկ կանգնած։ Մենակ թե քնեմ։ Շխուռ-մխուռ էլ վաբշե շան տեղ դնող չկա։ Քնել-քնել մինջև վերջ։ Ասում են սալդատ սպիտ, սլուժբա իձյոտ։ աշկիս ճիշտ են ասում․․․

Ասում էք բանակը վատ ա։ Ինչն ա վատ, եթե մարդ սկսում ա ինքը իր վրա զարմանալ․․․ դրա վատը ո՞րն ա։ Ես էլ չեմ ջոկում։ հակառակը լավ ա, որ սկսում էս ինքդ քեզ նորովի ճանաչել ու սուպեռ հատկություններ հայտնաբերել։

Էհհ․․ եսի՞մ․․․

Վոբշեմ, հաջող։ Լավ եղեք ու քիչ քնեք։ Ափսոս ա էդ ժամանակը։