մանր-մունր / լռությունից հետո

որոշեցի օգտագործել հետընտրական փոքր լռությունը ու միքանի բան գրել։ Գրել պետք էր վաղուց։ Ուղղակի անիմաստ էր նախընտրական շրջանում մարդկանց էդ կարևոր ու պատասխանատու գրոծից շեղել ասենք ինչ-որ նոր մի բանի մասին գրելով։ Հիմա ամսի ութն է։ Ու դեռ ես նույնիսկ չգիտեմ թե ինչ արդյունքներ են գրանցվել ընտրություններում։ Չնայած, փորձեմ գուշակել, երևի հանրապետականն ա չե՞ հաղթել․․․ չնայած էդքանը մինչև ընտրություններն էլ գիտեի։

Հիմա անցնեմ ավելի հետաքրքիր բաների։ Էս անգամ էլ կփորձեմ անցած ժամանակում գտած ու իմացած բաները կարճ-կարճ շարադրել ու ներկայացնել ձեզ։ Սկսենք․ Շարունակել կարդալ

ideas worth living #2

էս մեկուկես տարվա ընթացում, որ ես արդեն անց եմ կացրել Սիսան քաղաքում, գրեթե միայնակ, միակ հետաքրքիր բանը որով կարելի է զբաղվել, մտածելն է։ Մտածել, լավ ու վատ օրերի, ապագայի, ներկայի ու անցյալի մասին։ Հատկապես ապագայի։ Այն պայծառ ապագայի, որ մի օր գալու ա ու իր հետ բերելու ա նոր բաներ։

Հիմա ձեզ կպատմեմ միքանի իդեաների մասին, որոնք այնքան էլ նոր չեն։ Բայց դե գիտեք, մենք ապրում ենք կիսահետամնաց մի երկրում ու ստեղ տենց բաներ չկան։ Սրանք իդեաներ էն, որ մի օր պետքա իկատար ածվեն, ճիշտա դրանք իրականացնելու համար մեծ փողեր են պես, բայց հավատացեք , որ ցել ապռավդիվայետ սրեդստվա։

Մեր նախորդ հանդիպմանը պատմեցի քրեաթիվ քլաստերներին մասին։ Ի զարմանս ինձ, այդ թեման բավականին մեծ արձագանք ունեցավ։ Ֆեյսբուքի մեսսիջներով ու հեռախոսով լիքը մարդիկ ինձ հարցնում էին դրա մասին։ Բայց դե, ես հո՞ գիժ չեմ դնեմ սաղ պատմեմ, մեկն էլ սարքի ու հարստանա 😀 Հիմա անցնենք հաջորդին։

Իձեյա համար երկու ։ Ֆաբրիք քլաբ։ Շարունակել կարդալ

goodbye #2011

GoodBye 2011

2011 թվականը մոտենեւմ ա իր ավարտին։ ինչ-որ չեմ հավատում։ շատ արագ անցավ այս տարի։ ասես մի ակնթարթ լիներ։ մի ակնթարթ, որ հիմա դժվարանում եմ ասել, քաղցր թե դառը։ դժվարանում եմ, որոհետև այն լցրեց իմ կյանքը տարբեր հետաքրքիր, դժվար ու հաճելի իրադարձություններով։

Ես բանակում եմ։ Շատերը կասեն, որ դա արդեն մի ապացույցա անհետաքրքիր տարվա մասին։ բայց դա ամենևին էլ տենց չի։ երեևի էս տարին կարող եմ համարել իմ կյանքի ամենահետքրքիրը։ Չէ, ես էս տարվա ընթացքում չհասցրեցի գնալ լուսին, նյու-յորք, լիել Armin van Burren-ի ասենք Armin Only-ներից մեկին կամ Astate of Trance 500-ին։ Չունեցա այֆոն։ Ցավոք չկաորղացա մասնակցել Ստիվ Ջոբսի հոգեհանգստի արարողությանը, չտեսա ֆորմուլա 1-ի ոչ մի գրան պրի։ Չնստեցի BMW-ի ղեկին ու չանցա ՆյուրբուրգՌինգի կանաչ դժողքով։ Ու էլի էս տիպի բաներ, որոնցից ես “հետ եմ մնացել”։ Բայց միթե մենակ դանցով ա որոշվում մարդու կյանքի հետաքրքրությունն ու անհետաքրքրությունը։ Իհարկե ՈՉ։

Դրանց փոխարեն ես տեսա ու ճանաչեցի շատ-շատ մարդկանց։ Ե՛վ լավ և՛ վատ։ Մի տարի ծառայեցի հայոց բանակում ու հասկացա, որ բանակը շատ էլ լավ բանա։ Դարձա պատասխանատու, միքիչ աշխատասեր, ուշադիր։ Սկսեցի ավելի շատ աշխատել ինքս ինձ վրա ու ձգտել ամեն անգամ ինչ-որ նոր բան անելուց անել ավելի լավ, ավելի արագ ու ավելի հեշտ։ Հասկացա, որ բանակում ցանկության դեպքում կարելի ա ստեղծագործել, ու դրա համար ամենևին էլ iMac կամ էլ iPad պետք չի ձեռքի տակ ունենալ։ Հասարակ թուղթն ու գրիչն էլ են բավական։

Հավաքեցի լիքը նոր մտքեր։ Թե հետագայի և թե ներկայի ու անցյալի համար։ Մտքեր, որոնք կօգնեն ինձ հետագայում հասնել նրան, ինչին ձգտում եմ։

Հասկացա, որ կյանքում նյութական արժեքները ոչինչ են։ Չե, ես չեմ ասում որ էն վերջի այֆոնից էլ չեմ ուզում։ Բայց կասեմ, որ առանց դրա էլ կարելի ա երջանիկ լինել։ Կարևորը լինել հարուստ, չաղ ու բախտավոր առողջ, շրջապատված սիրող և սիրելի մարդկանցով ու զբաղվել սիրելի բաներով։

Հասկացա, որ բանակը “պիրանյա քլաբ” է, մենակ լինես, մի վարկյանում քեզ կգզեն։ Բայց միաժամանակ, բանակում վստահելի ու հավատարիմ մարդ գտնելը շատ դժվար է։ Բանակում շատ ժամանակ նույնիսկ շատ հաճախ չի աշխատում ռուսական “Դավերյայ նո պռավերյայ” խոսքը։

Բարձացրեցի իմ ՊՈՖԻԳԻԶՄ-ի մակարդակը։ Դժվար պահերին սկսեցի ավելի հեշտ մտածել։ Ու նենց անել, որ էդ դժվար պահը ոչ թե թվա մի անելանելի ու անվերջ բան, այլ դառնա մի հետաքրքիր կինո։ Կինո, որ ցանկանում ես ամեն գնով նայել մինչև վերոջ ու ամենակարևորը անել համապատասխան հետևություններ։

Հասկացա, որ ես կարող եմ գրել։ Գրել այնպես, որ մարդիկ կարդան ու հաճույք ստանան։ Մարդիք հլը հեչ, դաժե ես եմ իմ գրածները կարդալուց հաճույք ստանում։ Իսկ դա շատ կարևոր է։

և այսպես լիքը բաներ, որոնք թվարկելու համար նույնիսկ մի գիշերն էլ չի հերիքի։

Լավ։ Էդ հասկացանք։ Բայց դե կուդա ժե բեզ նյութականի․․․

Անցանք նյութական բաներին։

Տարվա ընթացքում հայտաբերեցի որ, նույնիսկ են բաները, որոնք ես շատ երկար ժամանակ սիրել եմ ու օգտվել եմ, կարող են ավելի հետաքրքիր լինել ու ավելի մեծ հաճույք պատճառել, եթե դրանց սկսեմ նայել ավելի ուշադիր, իսկ երբեմն էլ ուրիշ անկյուններից։

Սկսենք երաժշտությունից։

Coldplay : Mylo Xyloto

Coldplay: սկսել եմ լսել միքանի տարի առաջ, Life in Technicolor երգը հայտնաբերելուց հետո։ Միշտ ուշադրությամբ եմ լսել նրանց երգերը, բայց երբեք մեծ ուշադրությու չեմ դրաձրել դրանց իմաստին։ Գրեթե միայնության մեջ անցկացրած մի տարին ստիպեց ավելի ուշադիր լինել դրանց բառերին ու հասկանալ, թե ինչքան իմաստ կա դրանց մեջ։ Ես հասկացա, որ չնայած բանակի լավ կողմերին, ես սկսում եմ մտածել YES! երգի բառերով։ ՈՒ աստիճանաբար հասկացա որ — God only, God knows I’m trying my best, but I’m just so tired of this loneliness.

Բացի այդ, նրանց վերջին ալբոմը լսելու ընթացքում հայտնաբերեցի, որ Ռիհանան նույնպես կարող է արտադրել իմ ականջի թմբկաթաղանթին հաճելի երաժշտություն։

Հասկացա, որ սաղ բիզնես ա ու դեվիդ գետտան արդեն հայտնի ա և մենք արդեն կարող ենք Fuck HIM անել! հենց դրան էլ նա ձգտում էր, թեչե չեր թողարկի “Ֆաք Մի, Այմ Ֆեմուս” շարքը։ Իսկ հիմա նա արդեն DJmag-ի թոփ 100-ի առաջին հորիզոնականում ա։ Հասկացնում ա, որ ինչ էլ անես, մեկա իրա տուֆտա պապսանա պահանջաված ոչ թե ասենք Dash Berlin-ի որակյալ տրանսը։ մի խոսքով ԲԻԶՆԵՍ։

Էս տարի լրացավ NFS Most Wanted խաղի 6 տարին։ Ես ևս մի անգամ հասցրեցի անցնել Rockport City-ի փողոցներով, փշրել միլիցեքի ավտոներ ու լինել իմ կողմից այդքան շատ սիրելի BMW M3 E46-ի “ղեկին”։

Բացի այդ խաղացի նաև արդեն 8-րդ տարին բոլորած Splinter Cell-ը։ Սեմ Ֆիշեռի հետ գնացի աշխարհի այս ու այն ծայրերը ու զգացի իսկական լրտես լինելու կայֆը։

Էս երկուսը հերիք էին կրկին անգամ համոզվելու որ հին բաները կարող են արթնացնել լիքը լավ հիշողություններ ու պարգևել լավ էմոցիաներ։

Իրա դարն ապրած Pentium4-ին միքանի անգամ Windows XP-ի ու W7-ի ջանքերով կլինիկական մահի հասցնելուց հետո, որոշեցի վերջապես փորձել UBUNTU: Այն ունի բավականին ժամանակակից, գեղեցիկ ու հարմար ինտերֆեյս, հարմար է օգտագործման համար և ամենակարևորը անվճար է։ Ես հասկացա որ ես անտեր աշխարհում մեկ-մեկ հրաշքներ էլ են լինում ու, որ պանտյում4-ով էլ 2011թվականին կարելի ա “կայֆեր անել”։ Ու ամենակարևորը ինձ հիշացրեց իմ MacBook Pro-ն ու MacOS-ը։ Հաճելի հիշողություններ․․․

Բացի վերը նշվածից, 2011-ին էլի լիքը նոր բանել եմ բացահայտել ու գնահատել։ Բայց ցավոք, ժամանակը սուղ է։ Ես պետք է գնամ, քանի որ ուվալնենին արդեն պրծնում է 😉

Իսկ ամենավերջում, հրաժեշտից առաջ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը ու նոր տարում ցանկանալ նոր հաջողություններ, բացահայտումենր ու ձեռքբերումներ։ Լավ եղեք։ Միքիչ էլ շատ ժպտացեք։

Մինչ նոր հանդիպում Նոր 2012 տարում․․․ 😉

տանձին չդնելու արվեստը

էսօր խոսում էի ամենամոտիկ ընկերներիցս մեկի հետ։ Չնայած, խի՞ մեկի։ Ամենամոտիկի։

Ասում եմ ոնց ես? ասում ա որ վատա։ Ասում եմ խի? ասում ա որ չգիտի, որ իրա մոտ ստռեսի պես մի բան ա։ որ իրա մեջ ինչոր մի բանա պակասում ու եթե չգտնի, կարողա մեռնի։

Ու գիտեք էդ մարդը ով ա? Են մարդնա, որ ինձ սովորացրել ա կյանքին թեթև նայել, պոֆիգիս լինել։ Հայերեն ասած տանձին չդնել։

Գիտեք, էդ իրա խորհուրդներից հետո, ես սկսցի փոխվել։ Սկսեցի կյանքին թեթև նայել ու շարժվել Life is too short, Play more! կարգախոսով։

Հիմա նույն իրա խորհուրդները ես եմ իրան տալիս։ Չգիտեմ ոնց ա տեն ստացվել․․․

Իրոք, պոֆիգիզմը լավ բանա։ Առողջ պոֆիգիզմով ապրելով սկսում ես կյանքի բարդությունները հաղթահարել շատ հեշտ ու միտեսակ կայֆ ես ստանում։ Չգիտեմ թե խի ա տենց։ Բայց տենց ա։

Օրինակ լիկվիդներին սկսում ես նայել ոչ թե որպես աշխարհի վերջ, այլ որպես ադրենալին ստանալու էժան միջոց։  Կամ ասենք մեկի հետ ժամո ես։ Իհարկե քեզ համար հաճելի մեկի։ Դու հասել ես նշանակված վայրը, ու զանգում ես իրան։ ասում ա, որ արդեն ճամփին ա ու հեսա կհասնի։ անցնում ա մի 10 րոպե։ նորից ես զանգում, ասում ա, որ գազանանոցի մոտ պռոբկայա եղել ու ինքը լռվել ա, բայց մի 15 րոպեից կհասնի։ մի կես ժամ հետո էլի ես զանգում, ասում ա հինգ րոպեից տեղ կլինի։ Անցնում ա մի 10 րոպե, մեկել ջոկում ես միհատ ցնդած ժպտերեսիկ ա գալիս։ Պարզվում ա, որ դու 1 ժամից ավել ձների մեջ կանգնել, սառել ու սպասել ես էդ ժպտերեսիկին ։D … ու մեկել ինքը  ասում ա, որ էն քո առաջի զանգի ժամանակ, ինքը հլը տանն էր ու ծելիկով նստած նայում էր էլվին ի բուռունդուկին։ ։D վերջնա ա չե? ու պիչյոմ վերջի են մասերն ա որ կարելի ա գժվել։

Բայց էդ փաստերին նայում էս պոֆիգիզմով, ու մանրից ջոկում էս, որ եթե ինքը չուշանար, դու դժվար թե iPod-իդ մեջի բազմաթիվ երգերի մեջից գտնեիր մի գլուխգործոց, ոին էդքան ժամանակ սկի ուշադրություն էլ չէիր դարձրել։ Կամ էլ ինքը սկսում ա գովալ էդ իրա նայած կինոն ու դու գնում գտնում ու նայում էս էդ կինոն ու մի շավ խնդում էս դրա վրա։ Հա, համել ասում են ծիծաղը մարդու կյանքն ա երկարացնում։ Ու տենց լինքը մանրուքներ, որոնք իրականում լավ էլ օգտակար են դուրս գալիս։

Իսկ եթե դու վնուշկվես ու ստրեսի մեջ քցես քեզ էդ ամենորյա մանրուքների պատճառով, կյանքդ կկարճանա։ Հետո նեռվայնացած կգնաս ու հարազատ մեկի վրա մուննաթ կգաս ու մի վատ բան էլ տեղ կլինի։ Երկուսիդ տրամն էլ կնկնի։ Էդ հլը մինիմումն ա։ Բա որ խորանանք։

Հա, ինչ էի ասում։

Ասում եմ կյանքին թեթև նայեք, պոֆիգիստ եղեք ու կտեսնեք թե ոնց ա են հավայի լոքշ կյանքը մանրից դառնում DRIVE:

վոբշեմ Life is too short! Play more! Be POFOGIST 🙂

լավ եղեք․․ կհանդիպենք։ մեկել շուտշուտ ժպտացեք ու մի վնուշկվեք ։)

 

շատ բան իմանաս, շուտ կծերանաս

համաձայնվեք, դուք էս արտահայտությունը օգտագործում եք ինչ որ մեկին հեգնելու կամ էլ ուղղակի նրան պատասխան տալու ցանկություն չունենալու դեպքում։ Ձեզանից շատերը երեևի լուրջ չեն էլ մտածել նրա իմաստի մասին։ Իզուր․․․

Ես ել չէի մտածել, բայց էսօր պառկած առաստաղին նայելիս հասկացա, որ այն ունի շատ խորը իմաստ։ Հասկացա իմ կյանքի դրվագներից մեկը հիշելուց։ Ավելի ճիշտ հիմա մոդա դարձած մի բանի մասին մտածելուց։ Ի՞նչի մասին։ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ!

Հա, հենց դեպրեսիայի։  Հիշել էի 1-ին կուրսում գունանկարից ստուգարք հանձնելս։ հիմա հավես էլ չունեմ մանրամասնելու, բայց իմ ղեկավարը տաղանդավոր սրիկա էր։ Բոլոր ուսանողները դժգոհ էին նրանից։ Նա գրեթե ոչ մի բանով չէր օգնում իր ուսանողներին։ Ես ել բացառություն չէի։ Ու տենց փախավ հավեսս գծանկարով զբաղվելու ու առավելևս դասերին մասնակցելու։ Հետո միկերպ արեցի բոլոր առաջադրանքները (իդեպ բավականին լավ) ու գնացի էդ անտեր ստուգարքին։ Անտեր ղեկավարս էլ էր եկել։ Հանձնաժողովը գոհ էր իմ նկարներից։ Բայց ղեկավարս դայաղ արեց ու ասեց, որ ես վատ ուսանող եմ, դասերին ինձ լավ չեմ պահում ու որ ինձ բարձր գնահատական չի էլ հասնում։ Ստացա բավարար։

Ինչ կլինես էդ ժամանակ? Պարզա, որ տրամտ կնկնի ու կուզենաս թքել սաղի վրա։ Հա, ես ել տենց եղա ու գնացի միքիչ հեռու, առանձին լոմից դուրս գալու։ Կին դասախոսներից մեկը նկատեց, որ տրամս մեղմ ասած ենքան էլ լավ չի ու մյուս ուսանողներին կարգարդեց որ գնան ու Միքայելին դեպրեսիայից հանեն ։D …

թե ի՞նչ եղավ հետո, էնքան էլ կարևոր չի։ Կարևորը էն ա, որ միչև այդ ես բազմիցս լսել էի դեպրեսիաների մասին, բայց երբեք չէի էլ մտածել չտո զա խրենь:

Ի՞նչոււ, որովհետև տանձիս պետք չէր։ Էդ օրը միքիչ մտածեցի ու նորից թարգեցի մտածել դրա մասին։ Որովհետև էլի տանձիս պետք չեր գլուխս անիմաստ ու անպետք գաղափարներով լցնել։ Խի՞ ընկնել դեպրեսիայի մեջ, եթե կարելի ա ուղղակի միթեթև լոմկվել, հետո լսել միհատ թույն երգ ու լոմկի տեկից դուրս գալ։ Ոչ թե ընկնել դեպրոսիայի մեջ, տենց միքանի օր, հետո նորից ու նորից, մի օր էլ են տիպի դեպրոսիայի մեջ ընկնել, որ դեպրեսված գնալ ու վենա քցել 🙂

Նաֆիգ մնե նե նադա․․․

հա, առակս ի՞նչ ա ուսուցանում։

Ասում եմ պետք չի ծանրաբեռնել ձեր ուղեղները լիքնը անպետք գաղափարներով ու հետո էլ էդ գաղափարների դարդից վատանալ ու մեռնա։ Կարելի ա ուղղակի մտածել պարզ, ու ոչ թե ևնկնել դեպրասիայի մեջ, այլ լոմկվել, հետո լավ երգ լսել ու շարունակել ապրել հանգիստ կյանքով։

Վոբշեմ, շատ բան իմանաս, շուտ կծերանաս։ Կամ ուղղակի Think simple, act simple!