f1-08 կտրված / մի քիչ էլ նոստալգիա

երեկ շրջելով յութուբում, բորոլովին պատահական հանդիպեցի ներքոնշյալ վիդեոյին։ Վիդեոյում ցուցադրվում է BMW Sauber թիմի 2008 թվականի բոլիդը, բայց ոչ սովորական վիճակում։ Հատուկ իմ նման հետաքրքասերների համար Սաուբերում որոշել են կիսել բոլիդը ու ինժեների միջոցով բացատրել, թե ինչ կա դրա ներսում և ինչն ինչպես է դասավորված։ Չնայած նրան, որ ես բավականին լավատեղյակ եմ Ֆ1-ի տեխնիկական մասից, կասեմ որ դիտելուց  բավականին տպավորվեցի ու զարմացա։ Ու մի բան էլ։ Էս վիդեոն ինձ ևս մեկ անգամ համոզեց, որ Ֆ1-ը իրոք ավտոսպորտի թագուհին է և սպորտ լինելուց բացի, բավականին բարդ, բայց կատարելության ձգտող գիտություն։

Մի խոսքով, բոլոր նրանց, ում գոնե միքիչ հետաքրքրում է ավտոսպորտը, խորհուրդ եմ տալիս նայել այն։ Բացի այդ այս հոլովակը հետաքրքիր ու ճանաչողական կլինի տարբեր ոլորտների դիզայներներին։

Նայելուց հետո, մի անգամ ևս հիշեցի 2008-ի Ֆ1-ը։ Այն սեզոնը, որը ինձ բառիս բուն իմաստով լացացրեց։ Սիրելի թիմի անհավանական թռիչք, գեղեցիկ չեմպիոնական մարտեր, գեղեցիկ վազանցներ և այլն։
Վազանցներից հատկապես տպավորիչ էին Նիք Հայդֆելդի կրկնակի վազանցները Սեպանգում ու Սիլվերսթոնում։ Եռակի վազանցը Սպա-Ֆռանկոշամում։
Իսկ էմոցիոնալությամբ ամենատպավորիչը իհարկե սեզոնի վերջին Գրան Պրին էր։ Ավելի կոնկրետ վերջին շրջանը, երբ Ֆելիպպե Մասան մի քանի վայրկյան դարձավ աշխարհի չեմպիոն, սկսեց ուրախությունից արտասվել։ Հետո պարզվեց որ Լյուիսը վաստակել է բավականին միավորներ չեմպիոն դառնալու համար ու Մասսայի արտասքուքը արդեն դարձավ տխրության․․․
էլ չշարունակեմ․․․

Advertisements

Ունենք արդյոք մենք տեխնոբլոգի կարիք?

Շատ հաճախ ինտերնետային ճանապարհորդություններիս ընթացքում հանդիպում եմ այնպիսի կայքերի ու վեբ էփլիքեյշնների, որ ցանկությունն ա առաջանում մարդկանց պատմել դրանց մասին։
Չնայած կայքերը միակ հետաքրքիր տեխնո բաները չեն, որոնց մասին կարելի ա պատմել մարդանց ու բացել նրանց, ֆեյսբուքի կապուտից, ծանրացած կոպերը։ Կան ավելի հետաքրքիր բաներ։ Գադջեթներ, երաժտություն, կինո ու էլի լիքը-լիքը հետաքրքիր գիկական բաներ։
Հիմա երևի մտածում եք, որ եթե ցանկությունը առաջանում ա, բա խի չեմ պատմում։

Հիմնական պատճառը մեկն է։ Սա իմ անձնական բլոգն է։ Ու ելնելով դրանից էնքան էլ նպատակահարմար չեմ համարում այստեղ ձեզ պատմել այդ հետաքրիր բաների մասին ու հեղեղել իմ անձնական բլոգը սրա-նրա ստեղծածնեով ու գործերով։
Չնայած դա միակ պատճառը չի։ Բա որ մեկն էլ ուզենա միանա ինձ ու ու գրի տեխնոբոգգինգային պոստեր։ Ինչ պետքա անեմ։ Ինչ գործ ունի վաբշե ինքը իմ անկողնում բլոգում։
Հա, հասկանում եմ, որ կան հազար ու մի ձևեր ու ճանապարհներ, որոնց միջոցով կարելի ա նույնիսկ շատ-շատ պոստեր գրելուց հետո առանձնացնել այդ տեխնոպոստերը ու տանել ուրիշ, մի առանձին բլոգում բնակեցնել։ Բայց դե ճիշտ չեմ համարում։

Միակ ելքը, հայկական բլոգոսֆերայում մի նոր, թարմ մտքերով ու կրեատիվով լի ու ադեկվատ տեխնոբոլգի ստեղծումն է։ Տեխնոբլոգ․ որտեղ բացի հեղինակների կարծիքից կարող են լինել նաև բազմաթիվ հայտնի մարդկանց (հայ) կարծիքներ, սյունյակներ։ Այլ պարբերականներից հետաքրքիր և ուսուցողական հեդվածներ։

Չգիտեմ, սա իմ անձնական կարծիքն է։ Դուք իրավունք ունեք չհամաձայնել դրա հետ։
Բայց եթե ուզում եք գոնե միքիչ օգնել ինձ այդ բարի գործում, խնդրում եմ Ձեր թանակարժեք ՖԵՅՍԲՈՒՅԱՆ րոպեներից միքանի վայրկյան ծախսեք ու մասնակցեք ներքևի մինի հարցմանը։
Հարգանքներով՝ Միքայել Եղյան։

Շնորհակալություն։

ideas worth living #1

էս մեկուկես տարվա ընթացում, որ ես արդեն անց եմ կացրել Սիսան քաղաքում, գրեթե միայնակ, միակ հետաքրքիր բանը որով կարելի է զբաղվել, մտածելն է։ Մտածել, լավ ու վատ օրերի, ապագայի, ներկայի ու անցյալի մասին։ Հատկապես ապագայի։ Այն պայծառ ապագայի, որ մի օր գալու ա ու իր հետ բերելու ա նոր բաներ։

Հիմա ձեզ կպատմեմ միքանի իդեաների մասին, որոնք այնքան էլ նոր չեն։ Բայց դե գիտեք, մենք ապրում ենք կիսահետամնաց մի երկրում ու ստեղ տենց բաներ չկան։ Սրանք իդեաներ էն, որ մի օր պետք իկատար ածվեն,ճ ճիշտա դրանք իրականացնելու համար մեծ փողեր են պես, բայց հավատացեք , որ ցել ապռավդիվայետ սրեդստվա։

Ուրեմնս 😀 սկսեմ․․․

Իձեյա համար մեկ ։ Քրեաթիվ քլասթերներ։

քրեաթիվ քլասթեր Մոսկվայում

չե, միքանիհատը առայժմ մեր փոքր քաղաքի համար շատ կլինի, բայց միհատի կարիք Երևանը հաստատ ունի։

Իսկ ինչա իրանից ներկայացնում քրեաոիվ քլասթերը։ Դա համեմատաբար նոր գաղափար է, որը համախմբում է ստեղծագործողներին և քրեաթիվ արտադրողներին հին արտադրական տարածքներում։ Ավելի կոնկրետ վերցնում են հին ու չաշխատող մի գործարան, կամ ասենք նրա մի քանի մասնաշենք։ Անում են միթեթև ռեմոնտ, ապահովում են կոմունալ համակարգերով ու հայտարտարում են այն մասին, որ էդ քլասթերը փնտրում ա ստեղծագործ մարդկանց, որոնք կարիք ունեն ինչ-որ աշխատատարածքի և պատրաստ են վարձակալել։ Բնականաբար բացի կոմունալ հարմարություններից, անհրաժեշտ ա նաև, որ էդ ստեղծագործողները սոված չմնան։ Իսկ դրա համար կարելի ա միհատ քիփլիկ կաֆեյատիպ մի բան էլ բացել հենց էդ քլասթերում։ Եթե ասենք քլասթերի սեփականատերը հավես չունի ընկնել էդ կաֆեն աշխատացնելու հետևիս, դա կարելի ա անել ինչ-որ ընկերության հետ, որ ունի փորձ ռեստորանային ոլորտում ու ցանկություն նոր քլասթերում “տոչկա” բացելու։

Իսկ ո՞րոնք են քրեաթիվ քլասթերների առավելությունները։

  1. քրեաթիվ քլասթերները գտվելով համեմատաբար հեռու բնակելի շինություններից, հնարավորություն են տալիս այնտեղ հանգիստ զբաղվելու ոչմիայն վիզուալ ու նման արվեստներով, այլ նաև ասենք սաունդ պրոդյուսինգով,
  2. մի վայրում հավաքվում են բազմաթիվ տարբեր ոլորտներում ու թեմաներով ստեղծագործող մարդիկ, դա ավելի է մեծացնում շանսերը, որ դուք ճաշի ժամին հաց կուտեք ոչ թե ինչ-որ ցնդած տնտեսագետի այլ ստեղծագործող մարդու հետ, ինչն էլ ավելի է մեծացնում որ նրա հետ զրույցի ժամանակ ինչ-որ ներշնչող բան կգտնեք, որի մասին չէիք էլ մտածել։ Եվ միգուցե այդ նոր բանն էլ Ձեզ կդարձնի նոր Ստիվ Ջոբս։
  3. Իտարբերություն բիզնես-կենտրոնների դուք պարտավորված չեք աշխատել ուրիշի ճաշակով ձևավորված սենյակներում։ Կրեատիվ քլասթերներում դուք կարող եք վերանորոգել ու ձևավորել ձեր քլասթերը ձեր իսկ ճաշակով։ կարող ա մարդ կա, որ ուզում ա իր արվեստանոցում միհատ էլ ստրիպտիզի ձող լինի․․․
  4. Իտարբերություն բիզնես-կենտրոնների քրեաթիվ քլասթերնրում աշխատասենյակները սահմանափակված չեն 2.70 մետր բարձրությամբ առաստաղով և խղճուկ միքանի քառակուսի մետր մակերեսով։ Ընդհակառակը, դրանք ունեն շատ ավելի մեծ ծավալ և մակերես, ինչը իմ կարծիքով ավելի է նպաստում ուղեղի ստեղծագործ աշխատանքին։
  5. Եվ վերջապես, բիզնես կենտրոնում դուք չեք կարող երեկոյան կանչել ձեր ընկերներու ու փարթիներ անել։ Էլ չեմ ասում որ քլասթերում կարող եք սարքել արվեստանոց-բնակարան։

Դզում ա չե՞։

Իսկ ո՞վքեր են “հավաքվում” այդ քլասթերներում։

Քրեաթիվ քլասթերների յիմնական “բնակիչները” արվեստով զբաղվող երիտասարդ մասսաներն են։ Նկարիչներ, գրողներ, ամսագրեր, լուսանկարիչներ․․․ ոբշեմ ջոկեցիք։ Բացի նրանցից քլասթերներում կարող են լինել նաևի մինի արտադրամասեր։ Ասենք, ես ֆեշն-դիզայնեռ եմ, ու ունեմ փոքր արտադրություն։ Ես հանգիստ կարող եմ տեղավորել այդ արտադրությունը ինչ-որ քլասթերում։  Վոբշեմ, տարբերակները գրեթե անսահմանափակ են։ Կարևորը լինել ստեղծագործ․․․

ավելի մանրամասն քրեաթիվ քլասթերների մասին կարող եք կարդալ․․․ օրինակ այստեղ։

Ասյ ժամի համար այսքանը։ Մեր մյուս հանդիպման ընթացքում ես ձեզ կպատմեմ ոչ պակաս հետաքրքիր ու պերսպեկտիվ մի բանի մասին։ Ավելի կոնկրետ ակումբային ոլորտի։ Բայց ոչ հասարակ, այլ էլի միքիչ քրեատիվ․․․

Ստեղծագործեք։

Հաջող․

ստից բաներ

Բարև։ Վաղուց չենք հանդիպել։  Ժամանակն է ողջ խնդիրը։ Եվ ահա հերթական կիրակին է, ես ուվալնենի ունեմ ու մեծ ցանկություն մի բանի մասին պատմելու։ Չնայած էսօր մի բանի մասին չեմ պատմի։ Կպատմեմ միքանի մանր-մունր բաների մասին։ Էն բաների, որոնք բանակում ինձ համար դարձել են սովորական իսկ գրաժդանսկի կյանքում այդպես ապրելը ինձ համար անհնար ու անտանելի էր։

Լավ, շատ չերկարացնեմ, մանրից սկսեմ։

փլավքամիչ կամ զինվորի ատամնաշար

Երեվի մի 5-6 ամսվա ծառայող էի, մի զինվոր կար, արդեն դեմբել էր։ Մի օր նստաց զրուցում էինք դեսից դենից։ Պատմում էր թե ոնց ա ինքը սկսել ծառայության ընթացքում ատամնացավը տանել։ Ես են ժամանակ մտածում էի, որ դա անհնար ա։ Պատմում էր, որ օրերով կարողա ցավացող ատամ կամ էլ դաժե ատամներ ունենա ու դրանց ցավի բանի տեղ չդնի։ Էդ պահին ցավը պատկերացնելով, ծամածռված դեմքով լսում էի ու մտածում, որ դրա համար գերբնական ուժեր են պետք։

Հիմա,  երբ մանրից իմ ծառայությունն էլ է ավարտին մոտենում, ու ես իմ սեփական կաշվի վրա եմ զգում թե ինչ ա 1.5 տարի ապրել զրո կալցիումով ու խմել միներալներից լրիվ զուրկ ջուր, էդ նույն ատամնացավը ինձ համար էլ ա դարձեկ սովորական մի բան։ Մի բան, որ պարբերաբար կրկնվում ա։ Ասենք եղունգների կամ մազերի նման մի բան, որ պարբերաբար երկարում են ու կտրվում պրծնում։ Չնայած վատ չէր լինի ատամներն էլ եղունգի պես լինեին։ Էդ ժամանակ ատամնաբուժները կլինեին վարսավիրների պես։ նրանց մոտ կգնաինք ատամ կտրելու։ Ու պատկերացրեք, սկի էլ վատ չեր լինի։

Լավ, ոնցոր շեղվեցի։ Հա, ես երբեք էլ չեմ ունեցել պնդուկի պես ամուր ատամներ, բայց հավատացեք, որ նենց էլ չի եղել, որ մի 5 ամսում բերանումս միհայտնվեն ասենք մի 10-15 փչացած, կարեիսավոր ատամներ։ Դրա հիմնական պատճառը բանակի վիտամիններով “հարուստ” սննունդն է։ Մերսի բանակին։

Իսկ ցավացող ատամներին կարելի է դիմանալ։ Ուղղակի պետք է մի պաչկա տեմպալգին ու միքիչ էլ տապոռ լինել։

 Սով։ 3օր կակ մինիմում

Քանի օր կարող եք ապրել առանց հաց ուտելու։

Ձեռ ե՞ս առնում,- մտածեցիք դուք։

Օրը որնա, սկի մի 10 ժամ էլ չենք ձգի։

Իսկ ես բանակում սովորել եմ ապրել սոված, բաձարձակ ոչինչ չուտելով, ու ապրել մի 2-3 օր։ ՈՒ պատճառը են չի, որ մեր ճաշարանում ուտելու բան չեն տալիս, տվածները համով չի կամ էլ ես էնքան քյալ եմ, որ իմ փայ ուտելիքը ուրիշներն են ուտում։ Չե, ընդհակառակը։ Մեր զորամասի ճաշարանում կերակրում են էնքան, որ կարելի ա կարգին կիշկել։ Դե եթե կարգին կիշկվում ա, ուրեմն համն էլ ա նենց ոչինչ, դաժե համով։ Հա, մեկել ես քյալ չեմ ու նենց միհատ կենդանի չկա էս աշխարհում, որ իմ փայ հացը ուտի։

Պատճառը մեկն ա, ալարկոտություն։ Չնայած ինչ ալարկոտություն եթե էդ ամենը արվում ա հանուն բարձր գաղափարի։ Ու էդ բարձր գաղափարի խաթր էլ, ես կարող եմ սուտկեքով հաց չուտել, բավարարվել ողջ օրվա համար, ասենք մի բաժակ չայով։ Ու պատկերացրեք ցել ապռավդիվայետ սրեդստվա։

Հա, ես հասկանում եմ, որ սենց երկար շարունակելուց կարող ա ոչ միայն ատամներս փլավքամիչ հիշեցնեն, այլ նաև ստամոքսս։ Բայց դե երկար չի շարունակվի։ մնացել ա ծառայեմ մի 5 ամիս, ու վսյո։ Ու սկսվելու են նորից մամայի սարքած սալաթներն ու պիռոգ-միռոգները։ Ուխ, հիմա էլ եմ սոված ու միտեսակ գրածիցս ախորժակս բացվեց։ Տոլմա եմ ուզում։

լավ, հիմա անցնենք նրան, ինչի խաթր ես կարող եմ սուտկեքով սոված մնալ։

Քուն կամ ամենահետաքրքիր բանը որ կարել ա անել բանակում։

Չե, սուտ կլինի որ ասեմ թե քնել չեմ սիրել։ Բայց քաղաքացիական կյանքում երկար քնելը համարում էի ժամանակի անիմաստ վատնում։ Ու Աստված չաներ, հանկարծ ես ցերեկը քնեի ու իրիկունը արդնանաի։  Դառնում էի իսկական սատանա։ Պատճառը էն էր, որ ես էդ անիմաստ քնած ու վատնած ժամանակը սկսում էի ափսոսալ։ ՈՒ դրանից մանրից սկսում էր ֆազերս քցել։

Իսկ ստեղ լրիվ հակառակն ա։ Կարող եմ քնել ինչան ուզես, երբ ուզես ու որտեղ ուզես։ Աթոռի վրա, բածինկեքով, շորերով, պառկած, նստած ու նույնիսկ կանգնած։ Մենակ թե քնեմ։ Շխուռ-մխուռ էլ վաբշե շան տեղ դնող չկա։ Քնել-քնել մինջև վերջ։ Ասում են սալդատ սպիտ, սլուժբա իձյոտ։ աշկիս ճիշտ են ասում․․․

Ասում էք բանակը վատ ա։ Ինչն ա վատ, եթե մարդ սկսում ա ինքը իր վրա զարմանալ․․․ դրա վատը ո՞րն ա։ Ես էլ չեմ ջոկում։ հակառակը լավ ա, որ սկսում էս ինքդ քեզ նորովի ճանաչել ու սուպեռ հատկություններ հայտնաբերել։

Էհհ․․ եսի՞մ․․․

Վոբշեմ, հաջող։ Լավ եղեք ու քիչ քնեք։ Ափսոս ա էդ ժամանակը։

Ով ա է աոսւմ որ բանակում վատա? (Part 2)

Բարի լույս. Ես կրկին օնլայն եմ, ինչը նշանակում ա, որ պատրաստ եմ էլի լիքը լավ բաներ պատմել բանակի մասին:

Շատերդ երևի մտածում եք, որ բանակը անզգամ ու անսիրտ մարդկանց հավաքածու ա… ՍՈՒՏ Է!!!

Բանակում էնքան ռոմանտիկա կա, որ չեք շատերը էդքան ռոմանտիկա տեսնելուց երևի կգժվեն… Ինչ ռոմանտիկա?

Պատկերացրեք գիշեր` ուշ գիշեր, մի 2-3 կլիներ երևի, ննջարան, որտեղ մի 30 մարդա պառկած, մի 25-ը քնած են, մյուսները արդուն են: Ասեմ ավելին, ՍՈՎԱԾ են… ինչ անել?

Մեկել եդ սովածների միջի սադիստը սկսում ա խոսել տարբեր համով կերակուրներից… դե արի ու դիմացի.:

Հետո էդ 5 հոգին ուղեղներին զոռ են տալիս,(սոված զինվորը համել հանճարեղ մտածող ա 🙂 ) ու ելք են գտնում:

Ննջարանի ամենա սառնասրտին ու անկոմպլեքսավորին արթնացնում են, ու համոզում են, որ ինքնել ա սոված: Համոզում են, որ գնա ու զորամասի կողքի փռից, հաց առնի: Գնում ա, մի 15 րոպե հետո գալիս ա, 10 հատ թարմ լավաշ ձեռքին: Հետո տղերքից մեկը հիշումա, որ իրան տնից բան էին ուղարկել ու պետքա որ մի բանկա գիլասի մուրաբա մնացած լինի: էդ ել են ճարում: Տաբուրետկեքով սեղան են սարքում, դնում են լավաշ ու մուրաբա..

ՄԱՐՏԻ!2 րոպե անց լրիվ այլ տեսարան ա:

Դատարկ “սեղան”, լավաշ չի մնացել, ու միքանի կուշտ ու երջանիկ դեմքերեն մթության մեջ նշմարվում…

Կուշտ? դժավար թե, էդ կշտանալ չի, էդ ստամոքս խաբելու ձեվերիցա… ոնց որ սնիկերսը…

Երջանիկ? Այո երջանիկ…

Հիմա էսքանը գրել եմ ու մտածում եմ, փաբլիշ անեմ թե չե? Գուցե ձեզանից շատերը կարդան ու մտածեն, որ ոչ մի ռոմանտիկա էլ չկա, բայց հավատացեք , բանակում էդքանը լավ ել ռոմանտիկ ա, մանավանդ եթե կյանքին նայում ես ասենք Իսթվուդի աչքերով…

Լավ եղեք, Ժամանակ լինի էլի լավ բաներ կգրեմ բանակից 🙂

to be continued…

Ով ա է աոսւմ որ բանակում վատա? (Part 1)

Ծառայությանս սկզբում ես ել էի մտածում որ բանակում վատա:

Հիմա լրիվ հակառակն եմ մտածում: Ճիշտա, ստեղծագործող մարդու համար բանակը ժամանակի անիմաստ կորուստ ա, բայց ոնց որ ասում են ամեն վատ բանի մեջ լավ բանա պետք տեսնել:

Բանակում մարդու մտածելակերպը լրիվ փոխվում ա: Սկում ես ավելի լուրջ մտածել կյանքի ու նրա արժեքների մասին: Էն փողը որ մինչև բանակ գալը ծախսում էիր առանց մտածելու, դառնում ա աչքի լույս, և ոչ թե այն պատճառով, որ բանակում քիչա փող ընկնում ձեռքդ, այլ որովհետև սկսում ես մտածել և գնահատել մարդու աշխատանքը:

Քաղաքացիական կյանքում շատ ես հանդիպում տարբեր մարդկանց հետ, որոնք ասենք քո ճաշակով չեն հագնվում կամ էլ քո կարծիքով անճաշակ երաժշտություն են լսում: Բանակում բոլորը հավասար են: Բոլոր հագնում են նույն համազգեստն են հագնում ու բոլորը լսում են նույն անճաշակ 😀 երաժշտությունը, նենց որ քո համար համակերպվելուց ու նոր շրջապատում նոր ընկերներ փնտրելուց բացի այլ տարբերակ չի մնում: Հիմա վստահ կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությնան ցանկացած մարզից ունեմ գոնե մեկ լավ ընկեր: Չնայած մի րոպե, Շիրակի մարզում չունեմ, Լեննականցիք միքիչ շատ ճոռոմոխոս (հայերեն` կուռաժիտ ըլնող են):

Մեծ ցանկության դեպքում բանակում էլ կարելի է ստեղծագործել: Ճիշտ ա ստեղ ես առաջվա նման վեբ կամ գրաֆիկական  դիզայնով զբաղվելու հնարավորություն չունեմ, բայց ստեղծագործող միտքը պարապ չի մնում: Կարելի է զբաղվել օրինակ գրականությամբ: Կարելի ա բանակային կյանքից կարճ մտքեր գրել տետրում, just like a twitter… Հետո մեծանալ, հայտնի մարդ դառնալ (Սծիվ Ջոբսից ու Ցուկեռբեռգից ել հայտնի) ու ծերության օրերում դրանք գրքի տեսքով լույս ընծայել ու մի 2 միլլիարդ էլ եդ վախտ շխկցնել:

Կամ օրինակ ես ավելի հետաքրքիր զբաղմունք եմ գտել: Կյանքին նայում եմ կինոի պես: Բայց ոչ հասարակ կինո: Նենց կինո, որի ռեժիսորը ես կլինեմ: Օրինակ մտածում եմ թե էս կադրը ոնց կարելի էր նկարել , կամ ես պահի սաունդթրեքը ինչ երգ կարելի էր դնել: Վոբշեմ միահտ թույն Ֆուլլ ՀԴ կինոյա բանակը:

Մեկ մեկ-մեկ ել դռայվի համար էդ նույն կինոն նայում եմ նենց ոնց որ իմ սիրած ռեժիսորներից մեկը, ասենք Տարանտինոն կամ Կլինտ Իսթվուդը նկարած կլինեին: Չեք պատկերացնի թե ինչ կայֆա!!

Վոբշեմ բանակից լավ սերաիալ չկա: 730 սերիա, մեկը մյուսից հետաքրքրի ու էքշնով լի:

Լավ եղեք, Ժամանակ լինի էլի լավ բաներ կգրեմ բանակից 🙂

to be continued…