f1-08 կտրված / մի քիչ էլ նոստալգիա

երեկ շրջելով յութուբում, բորոլովին պատահական հանդիպեցի ներքոնշյալ վիդեոյին։ Վիդեոյում ցուցադրվում է BMW Sauber թիմի 2008 թվականի բոլիդը, բայց ոչ սովորական վիճակում։ Հատուկ իմ նման հետաքրքասերների համար Սաուբերում որոշել են կիսել բոլիդը ու ինժեների միջոցով բացատրել, թե ինչ կա դրա ներսում և ինչն ինչպես է դասավորված։ Չնայած նրան, որ ես բավականին լավատեղյակ եմ Ֆ1-ի տեխնիկական մասից, կասեմ որ դիտելուց  բավականին տպավորվեցի ու զարմացա։ Ու մի բան էլ։ Էս վիդեոն ինձ ևս մեկ անգամ համոզեց, որ Ֆ1-ը իրոք ավտոսպորտի թագուհին է և սպորտ լինելուց բացի, բավականին բարդ, բայց կատարելության ձգտող գիտություն։

Մի խոսքով, բոլոր նրանց, ում գոնե միքիչ հետաքրքրում է ավտոսպորտը, խորհուրդ եմ տալիս նայել այն։ Բացի այդ այս հոլովակը հետաքրքիր ու ճանաչողական կլինի տարբեր ոլորտների դիզայներներին։

Նայելուց հետո, մի անգամ ևս հիշեցի 2008-ի Ֆ1-ը։ Այն սեզոնը, որը ինձ բառիս բուն իմաստով լացացրեց։ Սիրելի թիմի անհավանական թռիչք, գեղեցիկ չեմպիոնական մարտեր, գեղեցիկ վազանցներ և այլն։
Վազանցներից հատկապես տպավորիչ էին Նիք Հայդֆելդի կրկնակի վազանցները Սեպանգում ու Սիլվերսթոնում։ Եռակի վազանցը Սպա-Ֆռանկոշամում։
Իսկ էմոցիոնալությամբ ամենատպավորիչը իհարկե սեզոնի վերջին Գրան Պրին էր։ Ավելի կոնկրետ վերջին շրջանը, երբ Ֆելիպպե Մասան մի քանի վայրկյան դարձավ աշխարհի չեմպիոն, սկսեց ուրախությունից արտասվել։ Հետո պարզվեց որ Լյուիսը վաստակել է բավականին միավորներ չեմպիոն դառնալու համար ու Մասսայի արտասքուքը արդեն դարձավ տխրության․․․
էլ չշարունակեմ․․․