f1-08 կտրված / մի քիչ էլ նոստալգիա

երեկ շրջելով յութուբում, բորոլովին պատահական հանդիպեցի ներքոնշյալ վիդեոյին։ Վիդեոյում ցուցադրվում է BMW Sauber թիմի 2008 թվականի բոլիդը, բայց ոչ սովորական վիճակում։ Հատուկ իմ նման հետաքրքասերների համար Սաուբերում որոշել են կիսել բոլիդը ու ինժեների միջոցով բացատրել, թե ինչ կա դրա ներսում և ինչն ինչպես է դասավորված։ Չնայած նրան, որ ես բավականին լավատեղյակ եմ Ֆ1-ի տեխնիկական մասից, կասեմ որ դիտելուց  բավականին տպավորվեցի ու զարմացա։ Ու մի բան էլ։ Էս վիդեոն ինձ ևս մեկ անգամ համոզեց, որ Ֆ1-ը իրոք ավտոսպորտի թագուհին է և սպորտ լինելուց բացի, բավականին բարդ, բայց կատարելության ձգտող գիտություն։

Մի խոսքով, բոլոր նրանց, ում գոնե միքիչ հետաքրքրում է ավտոսպորտը, խորհուրդ եմ տալիս նայել այն։ Բացի այդ այս հոլովակը հետաքրքիր ու ճանաչողական կլինի տարբեր ոլորտների դիզայներներին։

Նայելուց հետո, մի անգամ ևս հիշեցի 2008-ի Ֆ1-ը։ Այն սեզոնը, որը ինձ բառիս բուն իմաստով լացացրեց։ Սիրելի թիմի անհավանական թռիչք, գեղեցիկ չեմպիոնական մարտեր, գեղեցիկ վազանցներ և այլն։
Վազանցներից հատկապես տպավորիչ էին Նիք Հայդֆելդի կրկնակի վազանցները Սեպանգում ու Սիլվերսթոնում։ Եռակի վազանցը Սպա-Ֆռանկոշամում։
Իսկ էմոցիոնալությամբ ամենատպավորիչը իհարկե սեզոնի վերջին Գրան Պրին էր։ Ավելի կոնկրետ վերջին շրջանը, երբ Ֆելիպպե Մասան մի քանի վայրկյան դարձավ աշխարհի չեմպիոն, սկսեց ուրախությունից արտասվել։ Հետո պարզվեց որ Լյուիսը վաստակել է բավականին միավորներ չեմպիոն դառնալու համար ու Մասսայի արտասքուքը արդեն դարձավ տխրության․․․
էլ չշարունակեմ․․․

Advertisements

մելբուռնյան ավետիս

Image

Էս օր սկսվեց Ֆորմուլա-1-ի 2012թ-ի սեզոնը։ Ավելի ճիշտ սեզոնը շուտ էր սկսվել ուղղակի էսօր առաջին Գրան Պրին էր։ Մարտի 18-ը իր հետ բերեց լիքը կայֆոտ նորություններ։

Ես վերջին 2 տարվա մեջ արդեն սովորական դարձած ձևով բաց թողեցի Գրան Պրիի հեռարձակումը համապատասխան ալիք չգնտելու պատճառով։ Բայց հո ինտերնետում համապատասխան կայքերի տեղն էլ գիտեմ․․․

Պարզվում ա երեվա սուպեռ կվալիֆիկացիայից հետո ՄակԼառենը էսօր էլ ա սաղին տոկի տվել ու Ջենսոնը իր կարիերայի 13-րդ հաղթանակն ա նվաճել։ Վատ չի։ Այ որ սենց սարունակվի ես շաատ էլ գոհ կլինեմ ամեն ինչից։

Բայց մի բան էլ կա, որ ավելի շատ ա ինձ թևեր տալիս։ Երեկ կվալիֆիկացիայի ժամանակ էն Ռենո Լոտուս կոչված թիմն էլ ա իրեն լավագույն կողմերով դրսեվորել։ Չե, կներեք։ Ռենոն չե։ Ռենոի բոլիդը։ Ու Լոտուսի պիլոտ, կարելի ա ասել դեբյուտանտ Ռոմեն Գրոժանը գրավել ա 3-րդ տեղը։ Կիմին 17-րդը։ Բայց Կիմիինը ուրիշ պատմություն ա։ Իրանց ասելով սխալի արդյունք։ Հավատում եմ, քանի որ, դժվար թե աշխարհի չեմպիոն Կիմին էդքան թույլ գտնվեր իր դեբյուտանտ թմակցի համեմատ։ Ինչքան էլ WRC սթայլով քշած լներ։
Էդ տենդենցը պահպանվելու դեպքում կարծում եմ մենք էս տարի բազմիցս կտեսնենք Կիմիին պոդիումի վրա շամպայն խմելուց։ Այ կդզի․․․

Էսօր էլ էդ ռալլիստ Կիմին երեկվա 18-րդ տեղից հասել ա 7-րդ տեղ ու միավորներ ա վաստակել։ Շատ լավա, եթե հաշվի առնենք, որ Մելբուռնի վազքուղին քաղաքային տիպի ա ու մրցակցին արդար պայքարում անցնելու շանսեր շաատ քիչ ա տալիս։ Ստեղից հետևություն․ Կիմին մնացել ա նույն սառնասիրտ ու արագ Կիմին։ Ու էդ ինձ թևեր ա տալիս։
Վոբշեմ Go Kimi! Gooooo!

P.S. Ինչքան ուզում էն թող Կիմիի չուզողները ասեն որ վազքուղին սպեցիֆիկ ա, մեկա ես ասելու եմ, որ Կիմիի պես կռուտոյ պացան չկա հիմիկվա Ֆ1-ում ու որ դեռ Կիմին սաղին ցույցա տալու։

Բահրեյն GP: Որակավորում

2010ի բոլոր թիմերը և մրցարշավորդները

Երեկ տեղի ունեցավ 2010ի առաջին Գրան-Պրիի որակավորման մրցումը: Եվ ինձ վերջնականապես պարզ դարձավ մի բան: Ես այլևս ոչ ոքի չեմ երկրպագում: Մի քիչ համակրանք է մնացել դեպի BMW Sauber թմից մնացաց Sauber-ը: Սակայն եթե նախորդ տարիներին ԳրանՊրիների ժամանակ սիրտս սկսում էր աշխատել շատ արագ, ապա այս տարի այդպիսի բան տեղի չի ունենում: Իհարկե մեզ սպասվում է հետաքրքիր պայքար պելետոնի բոլոր մասերում, սակայն տպավորությունները լրիվ այլ են, երբ քո սիրած թիմը կամ մրցարշավորդը չեն մասնակցում մրցումներին…

P. S. Անհամբերությամբ սպասում եմ Շումահերի ձանձրանալուն, քանի որ այդ դեպքում ստարտի դուրս կգա Նիկ Հայդֆելդը: