սիրում եմ/զզվում եմ

Ես ֆուտբոլից հեռու մարդ եմ։ Ոչ խաղալն եմ սիրում, ոչ էլ նայելը։ Բայց դե մեկմեկ լինում են ժամանակներ ու խաղեր, որ ուզած-չուզած նայում եմ։ Դե, ասենք ո՞նց կարելի էր բաց թողնել Եվրո 2012-ի նախընտրական փուլում Ազգային Հավաքականի սուպեռ խաղերը։ Երևի ավելորդ կլինի նշելը, որ երեկ չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում տեղի ունեցավ ևս մի սուպեռ խաղ։ Խաղում էին մադրիդի Ռեալը և Մյունխենի Բավարիան (տոլի Բայեռը։ Դրանց խառնում եմ իրար ։) ): Ես էլ ելնելով էդ խաղի սուպեռությունից ու կեսգիշերային պարապությունից, նայեցի էդ խաղը։ Բայց հիմա խաղի մասին չէ, որ խոսելու եմ․․․
Էդ անտեր ֆուտբոլը ինչքան մասայական ա, մի հարյուր էդքան էլ անծանոթ ա ինձ համար։ Երեկվա խաղի ժամանակ պարզեցի որ իմ իմացած միքանի ֆուտբոլիստներից հիմա ֆուտբոլ խաղում են մեկ-երկուսը։
Բայց էդ փաստին միանգամից չեկա։ Դա հասկանալը ինձ հետ այդ հանդիպումը նայող սուպեռֆուտբալասերների նեռվերի մի մեծ մաս քայքայեց։
Սկզբում ոչ ոքի չճանաչելով լուր հարցեր էի տալիս։ Օրինակ՝
― Բավարիայի վռոի անունը Կան ա չե՞։
― Էս Ռոնալդուն Մանչեստերում չէ՞ր վազվզում։
ու էդ շարքից էլի միքանի հարց։ Հետո հասկացա, որ իմ հարցերը բավականին ուժեղ ազդում են մյուս՝ ֆուտբոլից ավելի լավ գաղափար ունեցող ու ֆուտբոլով շատ հետաքրքրվող մարդկանց վրա։
Ես էլ սիրում եմ մարդկանց նեռվեր ուտել։ Ու սկսեցի շարունակել դեբիլ հարցերի շարանը․․․
― Բա Աբրամովիչը քանի տարեկանա՞։
― Բալաքը ու՞ր ա։
― Վռոն խաղից դուրս լինում ա՞։
և այլն․․․ սրանք հարցեր էին, որոնց պատասխանները որքան էլ զարմանալի էր, ես գիտեի։ Բայց դե մարդու նեռվեր ուտելու համար կարելի ա մեկ-մեկ էլ քեզ շլանգի տեղ դնել չե՞։

Հիմա անցնում եմ զզվելուն։
Ես զզվում եմ, երբ ես նայում եմ Ֆորմուլա1-ի ինչ-որ սուպեր Գրան Պրի, ու թեմայից միհատ անտեղյակ խիար գալիս սկսում ա տենց տափակ հարցեր տալը։ օրինակ՝
― Էս քանիս ա՞ բացում։ (Խոսքը մաքսիմալ արագության մասին է)
― Սրա մի լիտր բենզինը ի՞նչ արժի։
― Բա Շումախերի ախպերը ու՞րա։ ու սենց շարունակ․․․
Մեկ-մեկ էլ հանդիպում եմ կլոուններ, որ ուզում են ասեն նայի, մենք էլ ենք քչից շատից կուրսի, ու սկսում են իրանց արևին քեզ ստուգել․․․
― Բա Սեննան խի՞ մեռավ։
― Ալեն Պռոստի հերն է՞ր հայ, թե՞ մերը։
― Գիտես չե՞, Մոնակոյի գռան պրիի տոմսը ինչ թանկա․․․
Այ տենց դեպքերին ես առավել ևս տանել չեմ կարողանում, ու մեկ-մեկ դաժե բերանս բացում եմ․․․ Նենց որ, մի բան խոսալուց առաջ լավ մտածեք։ Թե չե կարողա հավայի հայհոյանքի զոհ դառնաք։ Հաստատ իմ նմանները քիչ չեն։

Advertisements

Բահրեյն GP: Որակավորում

2010ի բոլոր թիմերը և մրցարշավորդները

Երեկ տեղի ունեցավ 2010ի առաջին Գրան-Պրիի որակավորման մրցումը: Եվ ինձ վերջնականապես պարզ դարձավ մի բան: Ես այլևս ոչ ոքի չեմ երկրպագում: Մի քիչ համակրանք է մնացել դեպի BMW Sauber թմից մնացաց Sauber-ը: Սակայն եթե նախորդ տարիներին ԳրանՊրիների ժամանակ սիրտս սկսում էր աշխատել շատ արագ, ապա այս տարի այդպիսի բան տեղի չի ունենում: Իհարկե մեզ սպասվում է հետաքրքիր պայքար պելետոնի բոլոր մասերում, սակայն տպավորությունները լրիվ այլ են, երբ քո սիրած թիմը կամ մրցարշավորդը չեն մասնակցում մրցումներին…

P. S. Անհամբերությամբ սպասում եմ Շումահերի ձանձրանալուն, քանի որ այդ դեպքում ստարտի դուրս կգա Նիկ Հայդֆելդը: