Nokia / կյանքը դժոխքում (մաս առաջին)

Էական չէ, հետաքրքրվում է մարդը տելեկոմով, թե հեռախոսները նրա համար ուղղակի կենցաղային տեխնիկա են կենցաղի մի այնպիսի մասը ապահովելու համար, ինչպիսին հեռահաղորդակցությունն է։ Կա մի փաստ։ Մարդկանց մեծամասնության մոտ բջջայինը ասոցացվում է առաջին հերթին NOKIA-ի հետ։ Եվ դա ամենևին էլ պատահական չէ։
Կար ժամանակ, այդպիսին էր նաև ոչ շատ վաղ անցյալը, երբ Նոկիան շուկայի առաջատարն էր։ Եվ մինչ մյուս արտադրողները անվերջ փորձեր էին անում շուկա կոչվող կարկանդակից մի քանի փշուր թռցնելու ու “լափելու” համար, Նոկիան՝ կարծես այդ ամենի նկատմամբ բոլորովին անտարբեր մեկը մյուսի հետևից թողարկում էր այնպիսի մոդելներ, որոնք վաճառքում հայտնվելու առաջին իսկ օրվանից դառնում էին բեսթսելլերներ ու զավթում իրենց սեգմենտի մեծ մասը։ Շարունակել կարդալ

Advertisements

Գնա մեռի, արի սիրեմ։

Խոսք էի տվել ինքս ինձ, որ էս բլոգում այլևս չեմ գրելու։ Բայց արի ու տես, որ նենց մարդ մահացավ, որ ուղղակի չէի կարող մի 2 տողով չգրել այդ մասին։Հա, բոլորդ էլ գիտեք։ Ստիվ Ջոբսը այլևս չի արարելու և մեր կյանքը չի դարձնելու ավելի հեշտ ու հետաքրքիր․․․

Չեմ ուզում գլուխ ցավացնել ու ստեղ գրել Ստիվ Ջոբսի 15 ամենահետաքրքիր արտահայտությունները կամ ասենք նրա կյանքից ինչ որ բիզնես պատմություն։ Դա թող անեն մյուսները։ Ես ուղղակի ձեզ եմ ներկայացնում նրա 2005 թվականի խոսքը Ստենֆորդի համալսարանի ուսանողներին։

Չեմ մեկնաբանում։ Լսեք և հետևություններ արեք․․․

Շատ-շատերն են էս քանի օրը անընդհատ խոսում նրա մահվան մասին։ Ու պրիչյոմ խոսացողների մի մասը նենց մարդիկ են, որ նրա կենդանության որոք նրա մասին սկի չէին էլ լսել․․․

Բա դու ի՞նչ գիտեիր է։

Ասեմ ես ոչ միայն կարդացել, դիտել ու լսել էի նրա մասին, այլ նաև նրա հանճարեղ գլուխգործոցներից միքանիսի ենրջանիկ տերն եմ եղել և նրանց միջոցով հեշտացրել եմ կյանքս։ Մասնավորապես արդեն 4 տարի՝ iPod Classic-ով և 2 տարի՝ MacBook-ով ։

Տուֆտում ե՞մ։ Դա միայն ձեզ ա տենց թվում։ Այ օրինակ էդ այփոդային 4 տարիների ընթացքում ես ոչ մի անգամ չեմ մտածել թե ինչ ֆայլեր ջնջեմ այփոդի միջից, որ ներբեռնեմ ասենք Մոբիի նոր ալբոմը։ 80ԳԲ-ն հերիքում էր ոչմիայն երաժշտության այլ նաև ֆիլմերի համար։ Ու ասեմ, որ կյանքիս ըթացքում ամենաշատ ֆիլմերը դիտել եմ հենց այփոդով։ Դուք մտածում էք, որ այփոդի էկրանը շաաատ փոքր է ֆիլմերի համար։ Միգուցե դա այդպես է, բայց ես մեծ հաճույքով կշարունակեմ դիտել ֆիլմեր այդ փոքր էկրանին։ Այդ նույն 4 տարիների ընթացքում երբեք չեմ մտածել, որ կարողա տնից դուրս գամ, այփոդը հոսանքազրկվի ես մնամ առանց երաժշտության ու ավտոբուսում լսեմ, թե ոնց ա միհատ տղա իրա ընկերուհուն քֆրտում, կամ ել 2 “գեղեցիկ” ընկերուհիներ նստած քննարկում են են դեմի նստած “գոմիկի” կեդերը․․․

Հիմա անցնեմ մակբուքին։ 2 տարվա ընթացքում ես բոլորովին մոռացել էի , որ համակարգիչը կարողա “կախվի” ։ Մոռացել էի, որ գոյություն ունեն վիրուսներ և անտիվիրուսներ։

Ես սովորում եմ ճարտարապետական համալսարանում։ Մասնագիտության բերմամբ ուսանողները ստիպված են լինում իրենց հետ արդեն 2-րդ կուրսից քարշ տալ նոթբուքեր։ ՈՒ հաստատ ոչոքի հաճելի չի մի 4 կիլոյանոց զիբիլը քարշ տալ ինստիտուտ։ Լավ էդ հլը հեչ, բա վոր դասից հետո ուսանողներով վորոշում ենք մի տեղ գնալ․․․ Էդ լրիվ տրագիկոմեդիայա․․․ Սաղ կուրսը 4 կիլոյանոց Սոնի-մոնիներով, ես 2 կիլոյանոց մակբուք պրոյով, որը իդեպ այնքան ել թանկ չի եթե համեմատենք նույն Սոնի վայոների հետ։ Դե հիմա գուշակեք թե ով ա՞ սաղ կուրսին համոզում որ գնանք էն որոշած տեղը․․․

Կամ հենց նույն “զարյադկի” մասին, բոլորը կուրսում ընկած վարդակ են մանգալիս, որ իրենց նոթբուքերի խրոցները խրեն ու մի 2 րոպե ավել աշխատեն։ Իմ տանձին էլ չի․․․ շուրջ 7 ժամ առանց “զարյադկի” հանգիստ ձգում ա մակս․․․

Հիմա էլ ե՞մ տուֆտում․․․

Ու էս ամենի մեղավորը ո՞վ ա։ Ստիվ Ջոբսը։ Մերսի Ստիվ։

Հա, լավ բա խի՞ “Գնա մեռի, արի սիրեմ”։

Դե որովհետև շատերը երեևի ուրախացան, որ էդ հանճարեղ մարդը մահացել ա, որովհետև դա միքանի շաբաթ նրանց կօգնի գրավել ավելի շատ մարդկանց, որոնք ասենք որոնում  են Ստիվ ու ընկնում են եդ ուրախացողներից մեկի կայքը։ Իսկ այցելուն կայքի համար ի՞նչ ա — ՓՈՂ…

Միքանի օր առաջ հայլուրով լսեցի, որ ինչոր հայ գիտնական ա մահացել, մտածեցի լավ, դե հիմա կյանքա, տենց ել ա լինում։ Հետո մտքովս անցավ, տենաս ինձ անծանոթ ո՞վ պիտի մահանա որ ես ազդվեմ ու տխրեմ․․․  Պարզվեց, որ կար տենց մարդ․․․

RIP Steve Jobs. 1955 — 2011