f1-08 կտրված / մի քիչ էլ նոստալգիա

երեկ շրջելով յութուբում, բորոլովին պատահական հանդիպեցի ներքոնշյալ վիդեոյին։ Վիդեոյում ցուցադրվում է BMW Sauber թիմի 2008 թվականի բոլիդը, բայց ոչ սովորական վիճակում։ Հատուկ իմ նման հետաքրքասերների համար Սաուբերում որոշել են կիսել բոլիդը ու ինժեների միջոցով բացատրել, թե ինչ կա դրա ներսում և ինչն ինչպես է դասավորված։ Չնայած նրան, որ ես բավականին լավատեղյակ եմ Ֆ1-ի տեխնիկական մասից, կասեմ որ դիտելուց  բավականին տպավորվեցի ու զարմացա։ Ու մի բան էլ։ Էս վիդեոն ինձ ևս մեկ անգամ համոզեց, որ Ֆ1-ը իրոք ավտոսպորտի թագուհին է և սպորտ լինելուց բացի, բավականին բարդ, բայց կատարելության ձգտող գիտություն։

Մի խոսքով, բոլոր նրանց, ում գոնե միքիչ հետաքրքրում է ավտոսպորտը, խորհուրդ եմ տալիս նայել այն։ Բացի այդ այս հոլովակը հետաքրքիր ու ճանաչողական կլինի տարբեր ոլորտների դիզայներներին։

Նայելուց հետո, մի անգամ ևս հիշեցի 2008-ի Ֆ1-ը։ Այն սեզոնը, որը ինձ բառիս բուն իմաստով լացացրեց։ Սիրելի թիմի անհավանական թռիչք, գեղեցիկ չեմպիոնական մարտեր, գեղեցիկ վազանցներ և այլն։
Վազանցներից հատկապես տպավորիչ էին Նիք Հայդֆելդի կրկնակի վազանցները Սեպանգում ու Սիլվերսթոնում։ Եռակի վազանցը Սպա-Ֆռանկոշամում։
Իսկ էմոցիոնալությամբ ամենատպավորիչը իհարկե սեզոնի վերջին Գրան Պրին էր։ Ավելի կոնկրետ վերջին շրջանը, երբ Ֆելիպպե Մասան մի քանի վայրկյան դարձավ աշխարհի չեմպիոն, սկսեց ուրախությունից արտասվել։ Հետո պարզվեց որ Լյուիսը վաստակել է բավականին միավորներ չեմպիոն դառնալու համար ու Մասսայի արտասքուքը արդեն դարձավ տխրության․․․
էլ չշարունակեմ․․․

Advertisements

F1 2012: ուտել թե՞ չուտել

չեմ խաբի, ու կասեմ որ ես հիմա հեչ նման չեմ 2006-2009 թվերի Միքայելին։ Էն ժամանակ կարելի ա ասել, որ իմ միակ հետաքրքրությունը Ֆոռմուլա 1-ն էր։ Էն ժամանակ ուրիշ էր էլի։ Կար BMW Sauber, կաին Նիքն ու Ռոբերտը։ Թիմը տարեց-տարի ուժեղանում էր։ 2007-ին թույն սկանդալային ֆիլմեր տեսանք, Ալոնսոյի, ՄակԼարենի ու Ֆեռռարիի մասնակցությամբ։ 08.06.08-ին, գերմանա-շվեյցարական թիմի առաջին և ցավոք վերջին հաղթանակը․․․ հետո ԿԵՌՍ, ռեգրեսս, սրեդնյակ թիմ, աութսայդերի ձգտող ու չարաբաստիկ հուլիսի 29։ Պուկ, փախան։ Նրանց հետք էլ չի էլ երևում։ Կարծես սկի չէին էլ եղել։ Չնայած դա բնականա։ Ֆ1 բարձր արագությունների սպորտա։ Ու պատմությունն էլ կարծես բոլիդներից էլ արագընթաց ա։ Ու ամեն ինչ շատ շուտ էլ մոռացվում ա։ Հիմա էն թվերը շաատ քչերն են հիշում․․․ Էն էլ Հայաստանում։ Հատուկենտ մարդիք։
Էհհ․․․ ի՞նչ ժամանակներ էին․․․
Հիմա նրանցից ոչոք չկա։ Մարիո Թայսենը BMW AG-ում եսիմ ի՞նչ պաշտոնիա, Վիլլի Ռամփֆը կարծեմ թոշակիա անցել, Ռոբերտ Կուբիցան անցյալ տարվա փետրվարի մազապուրծ եղավ մահից ինվալիդ դառնալուց։ Նիք Հայդֆելդին նախընտրեցին եսիմ ինչ միհատ “պապայի բալով”  փողի մեշոկով ու տենց․․․
2010 թվից էլ ես եմ փախել Ֆ1-ից․․․ Վաբշե ոչ նայել եմ ոչ էլ կարդացել։ Գիտեմ մենակ, որ Ֆետելը արդեն Ալոնսոյին գծերից քցել ա դառել ա կրկնակի չեմպիոն։ Ու վսյո։

Հիմա, չգիտեմ ի՞նչ անեմ։ Միտեսակ էլի ուզում էմ վերադառնամ էն հին ժամանակներին ու կայֆերին։ Բայց չգիտեմ ո՞նց, ու՞մ հետ, ու՞մ համար։
Արդեն Ալոնսոն են հինը չի, Ֆլավիո չկա, Ֆեռռարին կյանքում դուր չի եկել, Մակլառենը մեծատառով ԹԻՄ ա, բայց մեկա Մեռսերի մատոռներովա, իսկ ես վերջիններիս տանել չեմ կարողանում։ Ռեդ Բուլլը կոմմերցիոն հրաշք ա դա ի տոլկո։ Մնացածն էլ, մանր-մունր, գոյատեվում են իրանց համար։ Չնայած խի՞ իրանց, ավելի շատ ֆոնի, կամ հայերեն ասած՝ դամ են պահում։

Չնայած մեկին մոռացել էի։ ԳՈ Կիիիիմի!!!

Կիմին միշտ էլ դեմք ա եղել :)
Այ Կիմիին կարելի ա համակրել ու նույնիսկ երկրպագել։ Պելետոնի ամենա քչախոս, պոռնիկություններից հեռու ու կայֆարիկ դեմքն ա Կիմին։ Դժվար թե գտնվի մեկը, որ կարա ապացուցի հակառակը։ Նրա պես “օղբաթ” հիմիկվա պելետոնում չեմ տեսնում։
Այ, եթե սկսեմ նայել էդ ցիրկը, հաստատ Կիմիին եմ “բալետ” անելու։ Մնում ա Աստված տա ու ՌԵՆՈ-ի է, Լոտուսի բոլիդը միքիչ արագ դուրս գա ու Կիմին սաղին ցույց կտա․․․
Էսքան հակասական բաներից հետո, չեմ կողմնորոշվում։
Վերջը, նայել թե՞ չնայել Ֆ1 2012-ին․․․
Այ սա է հարցը։

6

Մինչ Բահրեինի Գրան-Պրիի ստարտը մնացել է 6 օր !

Այդ առիթով Ձեզ եմ ներկայացնում մի շարք գեղեցիկ լուսանկարներ անցյալ տարվա վերջին Գրան-Պրիից:

Գնացին…

Անցյալ կիրակի ականատեսը եղա իմ սիրելի թմի` BMW Sauber-ի վերջին գրան պրիին:

Նրանք հանդես եկան բավականին ուժեղ, և կարողացան թմային մրցարշավում անցնել Williams թիմին:

Ուրիշ ասելու բան չունեմ (ավելի ճիշտ այնքան ասելու բան ունեմ, որ չեմ կարող գրելով արտահայտվել:)) …

Ինչ է նշանակում 3>2 4=1

Սա ունի շատ պարզ բացատրություն: Այս գլուխկոտրուկը լուծելու համար բավական էր իմանալ BMW Sauber-ի բոլոր 4 սեզոնների արդյունքները: Բոլորին հայտնի է, որ BMW Sauber-ը իր դեբյուտային` 1ին սեզոնում հավաքեց 36 միավոր: 2րդ-ում` 101, 3րդ-ում 135 միավոր, իսկ 4-րդ սեզոնում կրկնեց իր դեբյուտային սեզոնի արդյունքները, այսինքն հավաքեց 36 միավոր: Այսքանից նույնիսկ Փերիս Հիլտոնը կհասկանար, որ 3>2 իսկ 4=1… Այսպիսով, այս գլուխկոտրուկը լուծողին խոստացված 4գբ հիշողությամբ ֆլեշ քարտը մնում է ինձ մոտ :P!

Ձեռագիր: Մի քանի օր հետո… Ձեռագրի վերջ:

05.08 Առավոտ

Այսօր FIA-ի հատկացրած ժամկետի վերջին օրն է: Վերջապես կիմանամ թե ինչ է լինելու  իմ սիրած թմի հետ…

Երեկո

Ոչ մի լուրջ ինֆո կապված BMW Sauber-ի ապագայի հետ…

10.08 Երկուշաբթի

F1-ում արձակուրդներ են: Այդ պատճառով շատ քիչ նորություններ են հայտնվում կայքերում:

BMW Sauber-ը համարյա կործանվել է… 😦

11.08

Ոչ մի Շումահեր էլ ետ չի գալու!!! I’m Happy!!!!! 🙂

19.08

Ոչ մի լուրջ նորություն կապված իմ սիրած թիմի ապագայի հետ չկա…

29.08

Բացեցի բլոգ WP.com-ում: էլ ձեռագիր չեմ գրելու… Չնայած մեկ-մեկ կարելիա գրել հավեսի համար::

ՁԵՌԱԳՐԻ ՎԵՐՋ