Nokia / կյանքը դժոխքում (մաս առաջին)

Էական չէ, հետաքրքրվում է մարդը տելեկոմով, թե հեռախոսները նրա համար ուղղակի կենցաղային տեխնիկա են կենցաղի մի այնպիսի մասը ապահովելու համար, ինչպիսին հեռահաղորդակցությունն է։ Կա մի փաստ։ Մարդկանց մեծամասնության մոտ բջջայինը ասոցացվում է առաջին հերթին NOKIA-ի հետ։ Եվ դա ամենևին էլ պատահական չէ։
Կար ժամանակ, այդպիսին էր նաև ոչ շատ վաղ անցյալը, երբ Նոկիան շուկայի առաջատարն էր։ Եվ մինչ մյուս արտադրողները անվերջ փորձեր էին անում շուկա կոչվող կարկանդակից մի քանի փշուր թռցնելու ու “լափելու” համար, Նոկիան՝ կարծես այդ ամենի նկատմամբ բոլորովին անտարբեր մեկը մյուսի հետևից թողարկում էր այնպիսի մոդելներ, որոնք վաճառքում հայտնվելու առաջին իսկ օրվանից դառնում էին բեսթսելլերներ ու զավթում իրենց սեգմենտի մեծ մասը։ Շարունակել կարդալ

Advertisements

goodbye #2011

GoodBye 2011

2011 թվականը մոտենեւմ ա իր ավարտին։ ինչ-որ չեմ հավատում։ շատ արագ անցավ այս տարի։ ասես մի ակնթարթ լիներ։ մի ակնթարթ, որ հիմա դժվարանում եմ ասել, քաղցր թե դառը։ դժվարանում եմ, որոհետև այն լցրեց իմ կյանքը տարբեր հետաքրքիր, դժվար ու հաճելի իրադարձություններով։

Ես բանակում եմ։ Շատերը կասեն, որ դա արդեն մի ապացույցա անհետաքրքիր տարվա մասին։ բայց դա ամենևին էլ տենց չի։ երեևի էս տարին կարող եմ համարել իմ կյանքի ամենահետքրքիրը։ Չէ, ես էս տարվա ընթացքում չհասցրեցի գնալ լուսին, նյու-յորք, լիել Armin van Burren-ի ասենք Armin Only-ներից մեկին կամ Astate of Trance 500-ին։ Չունեցա այֆոն։ Ցավոք չկաորղացա մասնակցել Ստիվ Ջոբսի հոգեհանգստի արարողությանը, չտեսա ֆորմուլա 1-ի ոչ մի գրան պրի։ Չնստեցի BMW-ի ղեկին ու չանցա ՆյուրբուրգՌինգի կանաչ դժողքով։ Ու էլի էս տիպի բաներ, որոնցից ես “հետ եմ մնացել”։ Բայց միթե մենակ դանցով ա որոշվում մարդու կյանքի հետաքրքրությունն ու անհետաքրքրությունը։ Իհարկե ՈՉ։

Դրանց փոխարեն ես տեսա ու ճանաչեցի շատ-շատ մարդկանց։ Ե՛վ լավ և՛ վատ։ Մի տարի ծառայեցի հայոց բանակում ու հասկացա, որ բանակը շատ էլ լավ բանա։ Դարձա պատասխանատու, միքիչ աշխատասեր, ուշադիր։ Սկսեցի ավելի շատ աշխատել ինքս ինձ վրա ու ձգտել ամեն անգամ ինչ-որ նոր բան անելուց անել ավելի լավ, ավելի արագ ու ավելի հեշտ։ Հասկացա, որ բանակում ցանկության դեպքում կարելի ա ստեղծագործել, ու դրա համար ամենևին էլ iMac կամ էլ iPad պետք չի ձեռքի տակ ունենալ։ Հասարակ թուղթն ու գրիչն էլ են բավական։

Հավաքեցի լիքը նոր մտքեր։ Թե հետագայի և թե ներկայի ու անցյալի համար։ Մտքեր, որոնք կօգնեն ինձ հետագայում հասնել նրան, ինչին ձգտում եմ։

Հասկացա, որ կյանքում նյութական արժեքները ոչինչ են։ Չե, ես չեմ ասում որ էն վերջի այֆոնից էլ չեմ ուզում։ Բայց կասեմ, որ առանց դրա էլ կարելի ա երջանիկ լինել։ Կարևորը լինել հարուստ, չաղ ու բախտավոր առողջ, շրջապատված սիրող և սիրելի մարդկանցով ու զբաղվել սիրելի բաներով։

Հասկացա, որ բանակը “պիրանյա քլաբ” է, մենակ լինես, մի վարկյանում քեզ կգզեն։ Բայց միաժամանակ, բանակում վստահելի ու հավատարիմ մարդ գտնելը շատ դժվար է։ Բանակում շատ ժամանակ նույնիսկ շատ հաճախ չի աշխատում ռուսական “Դավերյայ նո պռավերյայ” խոսքը։

Բարձացրեցի իմ ՊՈՖԻԳԻԶՄ-ի մակարդակը։ Դժվար պահերին սկսեցի ավելի հեշտ մտածել։ Ու նենց անել, որ էդ դժվար պահը ոչ թե թվա մի անելանելի ու անվերջ բան, այլ դառնա մի հետաքրքիր կինո։ Կինո, որ ցանկանում ես ամեն գնով նայել մինչև վերոջ ու ամենակարևորը անել համապատասխան հետևություններ։

Հասկացա, որ ես կարող եմ գրել։ Գրել այնպես, որ մարդիկ կարդան ու հաճույք ստանան։ Մարդիք հլը հեչ, դաժե ես եմ իմ գրածները կարդալուց հաճույք ստանում։ Իսկ դա շատ կարևոր է։

և այսպես լիքը բաներ, որոնք թվարկելու համար նույնիսկ մի գիշերն էլ չի հերիքի։

Լավ։ Էդ հասկացանք։ Բայց դե կուդա ժե բեզ նյութականի․․․

Անցանք նյութական բաներին։

Տարվա ընթացքում հայտաբերեցի որ, նույնիսկ են բաները, որոնք ես շատ երկար ժամանակ սիրել եմ ու օգտվել եմ, կարող են ավելի հետաքրքիր լինել ու ավելի մեծ հաճույք պատճառել, եթե դրանց սկսեմ նայել ավելի ուշադիր, իսկ երբեմն էլ ուրիշ անկյուններից։

Սկսենք երաժշտությունից։

Coldplay : Mylo Xyloto

Coldplay: սկսել եմ լսել միքանի տարի առաջ, Life in Technicolor երգը հայտնաբերելուց հետո։ Միշտ ուշադրությամբ եմ լսել նրանց երգերը, բայց երբեք մեծ ուշադրությու չեմ դրաձրել դրանց իմաստին։ Գրեթե միայնության մեջ անցկացրած մի տարին ստիպեց ավելի ուշադիր լինել դրանց բառերին ու հասկանալ, թե ինչքան իմաստ կա դրանց մեջ։ Ես հասկացա, որ չնայած բանակի լավ կողմերին, ես սկսում եմ մտածել YES! երգի բառերով։ ՈՒ աստիճանաբար հասկացա որ — God only, God knows I’m trying my best, but I’m just so tired of this loneliness.

Բացի այդ, նրանց վերջին ալբոմը լսելու ընթացքում հայտնաբերեցի, որ Ռիհանան նույնպես կարող է արտադրել իմ ականջի թմբկաթաղանթին հաճելի երաժշտություն։

Հասկացա, որ սաղ բիզնես ա ու դեվիդ գետտան արդեն հայտնի ա և մենք արդեն կարող ենք Fuck HIM անել! հենց դրան էլ նա ձգտում էր, թեչե չեր թողարկի “Ֆաք Մի, Այմ Ֆեմուս” շարքը։ Իսկ հիմա նա արդեն DJmag-ի թոփ 100-ի առաջին հորիզոնականում ա։ Հասկացնում ա, որ ինչ էլ անես, մեկա իրա տուֆտա պապսանա պահանջաված ոչ թե ասենք Dash Berlin-ի որակյալ տրանսը։ մի խոսքով ԲԻԶՆԵՍ։

Էս տարի լրացավ NFS Most Wanted խաղի 6 տարին։ Ես ևս մի անգամ հասցրեցի անցնել Rockport City-ի փողոցներով, փշրել միլիցեքի ավտոներ ու լինել իմ կողմից այդքան շատ սիրելի BMW M3 E46-ի “ղեկին”։

Բացի այդ խաղացի նաև արդեն 8-րդ տարին բոլորած Splinter Cell-ը։ Սեմ Ֆիշեռի հետ գնացի աշխարհի այս ու այն ծայրերը ու զգացի իսկական լրտես լինելու կայֆը։

Էս երկուսը հերիք էին կրկին անգամ համոզվելու որ հին բաները կարող են արթնացնել լիքը լավ հիշողություններ ու պարգևել լավ էմոցիաներ։

Իրա դարն ապրած Pentium4-ին միքանի անգամ Windows XP-ի ու W7-ի ջանքերով կլինիկական մահի հասցնելուց հետո, որոշեցի վերջապես փորձել UBUNTU: Այն ունի բավականին ժամանակակից, գեղեցիկ ու հարմար ինտերֆեյս, հարմար է օգտագործման համար և ամենակարևորը անվճար է։ Ես հասկացա որ ես անտեր աշխարհում մեկ-մեկ հրաշքներ էլ են լինում ու, որ պանտյում4-ով էլ 2011թվականին կարելի ա “կայֆեր անել”։ Ու ամենակարևորը ինձ հիշացրեց իմ MacBook Pro-ն ու MacOS-ը։ Հաճելի հիշողություններ․․․

Բացի վերը նշվածից, 2011-ին էլի լիքը նոր բանել եմ բացահայտել ու գնահատել։ Բայց ցավոք, ժամանակը սուղ է։ Ես պետք է գնամ, քանի որ ուվալնենին արդեն պրծնում է 😉

Իսկ ամենավերջում, հրաժեշտից առաջ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը ու նոր տարում ցանկանալ նոր հաջողություններ, բացահայտումենր ու ձեռքբերումներ։ Լավ եղեք։ Միքիչ էլ շատ ժպտացեք։

Մինչ նոր հանդիպում Նոր 2012 տարում․․․ 😉