Nokia / կյանքը դժոխքում (մաս առաջին)

Էական չէ, հետաքրքրվում է մարդը տելեկոմով, թե հեռախոսները նրա համար ուղղակի կենցաղային տեխնիկա են կենցաղի մի այնպիսի մասը ապահովելու համար, ինչպիսին հեռահաղորդակցությունն է։ Կա մի փաստ։ Մարդկանց մեծամասնության մոտ բջջայինը ասոցացվում է առաջին հերթին NOKIA-ի հետ։ Եվ դա ամենևին էլ պատահական չէ։
Կար ժամանակ, այդպիսին էր նաև ոչ շատ վաղ անցյալը, երբ Նոկիան շուկայի առաջատարն էր։ Եվ մինչ մյուս արտադրողները անվերջ փորձեր էին անում շուկա կոչվող կարկանդակից մի քանի փշուր թռցնելու ու “լափելու” համար, Նոկիան՝ կարծես այդ ամենի նկատմամբ բոլորովին անտարբեր մեկը մյուսի հետևից թողարկում էր այնպիսի մոդելներ, որոնք վաճառքում հայտնվելու առաջին իսկ օրվանից դառնում էին բեսթսելլերներ ու զավթում իրենց սեգմենտի մեծ մասը։ Շարունակել կարդալ