պլան Բ․

միշտ կա "պլան Բ"

Ինչ սուտասանը դուրս եկա ես բայց․․․
Հոկտեմբերին խոստացա, որ էլ բլոգում չեմ գրելու, են էլ իմ կամքին հակառակ Ստիվ Ջոբսը մահացավ, ես չդիմացա ու գրեցի այդ մասին։ Ու տենց նորից սաղ սկսվեց։ Բայց էդ հլը հեչ։
Միքանի օր առաջ էլ գրեցի, որ իմ բլոգում ռեստրուկտուրիզացիա ա սպասվում։ Բայց արի ու տես, որ էդ էլ ա մանրից սուտ դառնում։
Չե, ես արդեն նոր լոգոյով ու դիզայնով բլոգում եմ գրում, դեռ կլինեն նոր թեմաների շուրջ հրապարակումներ։ Բայց մեկա էս wfs.-ն կյանքում տեխնոբլոգ չի դառնա, չնայած նրան, որ շաատ շուտով այստեղ արդեն կկարողանաք կարդալ շաբաթական պոստերի սերիա գադջեթների ու էլի տենց զիզի բիզի բզբզիկների մասին։ Բացի դրանից կանաչ ռոբոտավոր սմարթֆոններից հեղինակները կկարողանան գտնել իրենց ռոբոտիկների համար ամենահետաքրքիր ծրագրերի մասին մինի ռեվյուներ։
Ռեստրուկտուրիզացիայից հլը որ էսքանը։
Հիմա պատմեմ թե խի եմ ես յան տվել wfs.-ը տեխնոբլոգ սարքելու գաղափարից։
Օրեր առաջ, որոշելով ավելի լուրջ քայլեր ձեռնակել տեխնոբլոգի կազմակերպչական հարցերում, որոշեցի դիմել դպրոցական ընկերոջս։ Հիմա նա Ֆոտոմոլ օնլայն պարբերականի գլխավոր խմբագիրնա։ Դիմեցի։ Միքիչ դեսից-դենից խոսեցինք։ Էսկողմ-էնկողմ նայեցին ու հասկացանք որ սաղ սուտա։ Մենակով բան դուրս չի գա։ Հասկացանք որ մենք միհատ մեգապրոյեկտ են մտածել։ Իրարից անկախ, բայց նույն բանը։ Որոշեցինք ամռանը սկսել աշխատել էդմեգապռոյեկտի վրա ու դառնալ մեդիամագնատներ։
Հետո վարդագույն ակնոցներ հանեցինք ու տեսանք, որ իրականում ամեն ինչ այնքան էլ հեշտ չի լինելու ու դաժե լավ էլ դժվար ա լինելու։ Որ մեծ փողեր են պետք ու էլի լիքը-լիքը բաներ։
Հետո կրկին հագանք վարդագույն ակնոցներ ու հիշեցինք Ստիվ Ջոբսի ասածը ՝ “Stay hungry, Stay foolish”: ու էդ մեզ դզեց։ որոշեցինք որ ոչինչի առջև պետք չի կանգ առնել ու պետքա պայքարել․․․

պ․ս․ Սպասեք մեր մեգապրոյեկտին մի 6-7 ամսից։